RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015



Տեղադրվել է` 2015-09-30 20:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՔՐԻՍՏՈՆՅԱ 350 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՍԻՐԻԱ

Ան. Հ., Գերմանիա

Թեպետ օրեցօր աճում է սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա, հատկապեսՙ բարեկեցիկ Գերմանիա, Ֆրանսիա, բայց ըստ EuropeNews-ի սեպտեմբերի 21-ի տվյալների, սիրիացի 350 ընտանիք որոշել է տուն վերադառնալՙ Հոմսից 45 կիլոմետր հեռու Ալ Քուսեյր քաղաք: Ըստ նույն աղբյուրի, քրիստոնյաները լքել են այստեղի իրենց տները 2013- ին: Տեղի քրիստոնեական համայնքի վերաբնակեցման նախագիծը համակարգում է Հոմսի մելքիտներիՙ արեւելյան քրիստոնյաների եպիսկոպոս Ժան Աբդո Արբախը: Նրա ջանքերով վերակառուցվում է նաեւ Սուրբ Եղիայի եկեղեցին, որ մասամբ փլուզվել էր քաղաքում ընթացող մարտերի ժամանակ: Պատերազմից առաջ Ալ Քուսեյրը 65 հազար բնակիչ ուներ, այժմ տների միայն կեսն է կանգուն: Քաղաքը ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքում է. Դամասկոսը կապում է ծովեզերքին եւ մոտ է նախագահ Ասսադի դաշնակից լիբանանյան Հըզբոլլահի հենակետերին: Պատերազմի առաջին փուլում քաղաքը գրավել էին սուննի մահմեդականները, հետեւանքը եղել էր այն, որ բնակչության մեծամասնությունը կազմող քրիստոնյա 700 ընտանիք եւ ալեւիները գաղթել էին: 2013-ին Ասադի զորքը ծանր մարտերից հետո ազատագրել էր քաղաքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 25-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ