RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04 > #033, 2015-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015



Տեղադրվել է` 2015-08-28 23:27:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1811, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԵՎՍ ՄԵԿ ՏՈՒՆՙ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են համագործակցել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ավելի վաղ համագործակցող կողմերը եւս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ եւ Մարմարաշեն համայնքներում:

Հայրապետյաններն իրենց տան շինարարությունը սկսել են 25 տարի առաջ: Այդ ընթացքում ընտանիքին հաջողվել է կառուցել միայն նկուղը, որտեղ ապրել են տասը տարի, ապա արտերկիր մեկնող հարեւաններից մեկը նրանց ժամանակավորապես տրամադրել է իր բնակարանը: Ընտանիքից պահանջվել է տասնհինգ տարիՙ կառուցվելիք տան պատերը կանգնեցնելու համար:

«Տղասՙ Հարությունը, ծնվել ու մեծացել է մութ ու խոնավ նկուղում: Ամուսինս ու ես երկար տարիներ չէինք կարողանում ներել մեզ, որ չկարողացանք տարրական պայմաններ ապահովել մեր տղայի համար: Հիմա որդիս ինքն էլ ընտանիքն ունի, ու ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես կարող ենք ապրել սեփական հարկի տակ եւ զգալ օջախի ջերմությունը»,- ասել է ընտանիքի մայրըՙ Ռայան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվՙ այս տարի 40 ընտանիք հաղթահարել է տուն կառուցելու խնդիրըՙ հոգսերը թողնելով անցյալում:

«Հայ մարդու համար եւ առհասարակ մարդկության համար ամենակարեւոր վայրը տունն է. վայր, ուր մարդը կայանում է, ուր ծնվում են նրա հույսերն ու երազները, ուր անցյալն ու ապագան միահյուսվում են ու դառնում ընտանիքի պատմություն: Այս ընտանիքի համար այս տունը քառորդ դարի երազանք է ու վստահաբար արժեր այդ երազանքն իրականություն դարձնել«,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Մենք սիրով եւ հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Հաճելի է տեսնել, թե ինչպես է եւս մեկ ընտանիք թոթափում իր ուսերի բեռը եւ վերագտնում ապագայի հանդեպ հույսը: Եվ ամենեւին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարեւոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվՙ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 28-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ