Վերջապես Երեւանում հասկացան, որ հրավառությունները խանգարում են մարդկանց հանգիստը: Կառավարությունը հաստատել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած այն նախագիծը, որով կենցաղային հրավառության օգտագործման սահմանափակումներ են մտցվելու: Բնակելի շենքերի անմիջական հարեւանությամբ եւ ոչ սահմանված ժամերին հրավառությունն արգելվում է: Սահմանափակումները խախտող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելիք տուգանքների ...
Մինչեւ ապրիլի կեսը Հայաստանը պետք է ունենա նոր նախագահ ու նոր վարչապետ: Ասել է, թե` Նոր տարուց անմիջապես հետո սահուն մտանք նախընտրական փուլ, եւ դրա առաջին հայտածումը Հայաստանի գործող նախագահի` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատուների հետ հանդիպելն ու թանկացումները կասեցնող գործիքակազմից խոսելն էր: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդակցության ոչ հրապարակային մասում ...
Ռուս հետազոտող, պատմաբան Օլեգ Կուզնեցովն աշխատում է հայկական տեռորիզմի մասին իր նոր վավերագրական ֆիլմն ավարտին հասցնել հունվար- փետրվարին, ծանուցում է «Ազերթաջը» հունվարի 9- ին տարածած իր գերմաներեն, անգլերեն լրահոսում: Ադրբեջանական պետական լրատվական գործակալության վերոնշյալ լեզուներով տեղեկատվության մեջ ծանուցվում է, թե կովկասագետ պրոֆեսորը գրել է սցենարը, որոշ տեսարանների նկարահանումներն արդեն ավարտել ...
Չեմ գիտեր ուրիշ երկիրներու մէջ ալ գուշակներու կը հաւատա՞ն, թէ ոչ, սակայն Լիբանանը նշանաւոր է իր արական եւ իգական պայծառատեսներով, որոնք ամէն նոր տարուան սեմին կը հրապարակեն իրենց կանխագուշակութիւնները, թէ՛ հեռատեսիլով եւ թէ՛ մամուլի ճամբով, գոհացում տալով հետաքրքիր ակնդիր-ունկնդիր եւ ընթերցող հասարակութեան, անշուշտ նաեւ իրենց գրպաններուն:
Համաշխարհային բանկը 2018 թվականին Հայաստանի տնտեսության համար 3,8 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ 2019-ի եւ 2020-ի համարՙ 4-ական տոկոս: ՀԲ «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի համաձայն, նախորդ տարին բարենապաստ է եղել Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար, որի մեջ ընդգրկված է նաեւ մեր երկիրը: Ինչի արդյունքում, ըստ զեկույցի, 2017-ին տարածաշրջանի ...
ԱԶԳ-ում (#043, 2017-11-17) տպագրվել էր մերՙ 4 մասնագետներիս նամակը դպրոցական դասագրքում կեղծ գիտական պնդումներ (Հերունու «աստղադիտակ» եւ «Քարահունջի աստղադիտարան») ներառելու անթույատրելիության վերաբերյալ: Այդ 4-ից 2-ը առաջատար ֆիզիկոսներ են, 2-ը հնագետ` ինստիտուտի տնօրեն եւ քննարկվող հուշարձանի պեղումների ղեկավար: Ապա տպագրվել է (ԱԶԳ #048, 2017-12-22) մեզ հակադարձող ընթերցողի նամակըՙ ակնարկող, թե իբր ...
Կար ժամանակ, երբ Ստամբուլի հայկական պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով գտնելու էր իր հանգուցալուծումը: Բայց նոր զարգացումները բոլորովին նոր շրջադարձ պարտադրեցին խնդրին, արատավոր կացության վերադարձնելով համայնքին: Թուրքական իշխանություններին ոչ մի բան այնքան չի գոհացնում, որքան տեսնել, թե ինչպես է համայնքն զբաղված երկպառակտչական խնդիրներով: Եվ նրանք հմտորեն են բանեցնում պատրրիարքի ընտրության ...
Այս վերնագրի ներքո «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 23-ի իր հերթական խմբագրականում Երվանդ Ազատյանը գրում է, որ թշնամական, անբարենպաստ պայմանների տակ տառապած ժողովուրդները հակված են առավել զգայուն լինելու այլ ժողովուրդների տառապանքների հանդեպ: Օրինակ բերելով հրեաներին, որոնք որտեղ գաղթում են` առատորեն նվիրատվություններ են կատարում ...
Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ տիկին Զարուհի Փոստանջյանը ամենեւին էլ թեթեւ մրսած չէ եւ Բեյրութում է: Ավելի վաղ տիկին Փոստանջյանը Լոս Անջելեսում էր, իսկ էլ ավելի վաղՙ Մոսկվայում: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանը ոչ թե հանգստանում է Հայաստանից դուրս, առավել եւսՙ Հայաստանից, այլ լուրջ աշխատանք է տանում հանուն Հայաստանի: Մոսկվայում, Լոս Անջելեսում, ...
Եթե ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆն իրՙ օրերս լույս տեսած գիրքը անվաներ պարզապես «Կրակ եւ ցասում», ապա այն հավանաբար հետաքրքրական լիներ միայն հնդկական կինոյի, գուցե նաեւ մեքսիկական սերիալների սիրահարներին, որոնք դեռ մնացել են հին ու բարի հնդկականՙ «Ծաղիկը փոշու մեջ» ֆիլմի ազդեցության տակ: Բայց լինելով փորձառու լրագրող, Վուլֆն իր գրքի վերնագիրը ...
Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Ու չնայած այս իրադարձությունը, ինչպես նաեւ այն, որ 120 երիտասարդ դիմում է ներկայացրելՙ մասնակցելու ՊՆ-ի «Ես եմ» ծրագրին, շատ կարեւոր են, ոչ պակաս կարեւոր է եւ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կենտրոնակական զինվորական հավաքակայանում կռացել ու կապել է զինվորի կոշիկի թելերը, ...
Սկսվող 2018թ.-ը կարող է շրջադարձային լինել Հայաստանի Հանրապետության համար քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ միջազգային հարաբերությունների զարգացման առումով: Նման արմատական փոփոխության պատճառը Հայաստանի անցումն է նախագահական համակարգից խորհրդարանականի, ինչը նշանակում է, որ փոխվում է պետության հետագա զարգացման թե՛ ներքաղաքական եւ թե՛ արտաքին քաղաքականության ողջ տրամաբանությունը, այստեղից բխող հետեւանքներով:
Դեկտեմբերի 10-ին Կալիֆոռնիայի «Միշն Հիլզում» գործող Արարատ-Էսքիջյան թանգարանում, հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համագործակցությամբ տեղի է ունեցել Սյոբհան Նեշ-Մարշալի դասախոսությունը «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայկական ցեղասպանությունը» թեմայով, որը նաեւ իր գրքի վերնագիրն է: Հատորում «Փիլիսոփայության դավաճանությունը» ենթախորագրի ներքո հեղինակը քննության է առել պատմական ...
«Լոս Անջելես Թայմս» պարբերականում Էնթոնի Կլարք Կարպիոն տեղեկացնում է, որ հունվարի 1-ին Փասադենայում կայացած 129-րդ տարեկան ավանդական վարդերի շքերթում հայկական շքակառքը արժանացել է «Դատավորների մրցանակին» (Judges՛ award): Իրենց յուրահատուկ զարդարանքով աչքի են ընկել եւ մրցանակների արժանացել նաեւ «Բըրբենքի ասոցիացիայի» եւ «Լա Կանադա Ֆլինտրինի» շքակառքերը:
Էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի որեւէ երկրի տնտեսության հետագա զարգացման գործում: Այս տեսակետից ավելի են կարեւորվում նորանկախ Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հիմնահարցերը: Դեկտմբերի 26-ին Երեւանի Արցախյան ներկայացուցչյունում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պետական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Արցախի հանրապետության էներգետիկայի զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման համար Կառլեն Ավետիսյանը ...
Մեր տան հեռուստաէկրանն Ամանորի տոներին լավագույնս ու ճշգրիտ ցույց է տալիս, թե ինչ ենք արել նախորդ տարում, ինչպես ենք ապրել, ինչի ենք հասել ու ինչից հետ մնացել. կարճ ասածՙ ամանորյա հաղորդումները մեր կյանքի հանրագումարն ու լակմուսի թուղթն են: Հեռուստաէկրանը մեր ներաշխարհը, ինտելեկտը, ճաշակը, կյանքի դինամիկան արտացոլող հայելին է: Որպես կանոնՙ ...
Երբեմն լույս են տեսնում աշխատություններ, որոնք ծավալուն ու էջաշատ են լինում, սակայն ասելիքով ոչ այնքան հարուստ: Լինում է նաեւ հակառակը` էջերը քիչ են լինում, գիրքն էլ` ընդամենը գրքույկ, սակայն ասելիքով ու թարմությամբ այնքան հարուստ ու տարողունակ, որ հաճելիորեն զարմացնում են: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է մերօրյա ժրաջան ու արդյունավետ աշխատող պատմաբաններից ...
Ավանդապահ ընտանիքներում հաճախ հանդիպող ավագ եւ նոր սերունդների միջեւ ծավալվող մասնագիտության ընտրության վիճաբանությունները չեն շրջանցել նաեւ Գաբլանյանների ընտանիքին: 1970-ական թվականներին հասակ առնելով Հալեպումՙ Ադամը պայքարել է գերդաստանի առաջին բժիշկը դառնալու ծնողների ակնկալությունների դեմ եւ հետեւելով ֆիզիկայի հանդեպ ցուցաբերած իր բուռն կրքին, ընտրել ծնողների բնութագրմամբ անհեռանկար եւ ոչ շահութաբեր մի ասպարեզ, ...
Անցյալ տարվա վերջերին անգլերեն թարգմանությամբ լույս է տեսել թուրք լրագրող եւ գրքերի հեղինակ Էչէ Թեմելկուրանի «Համր կարապների ժամանակը» (The Time of Mute Swans) վեպը, որի հիմքում Թուրքիայի ժամանակակից կյանքն է պատկերված: Վերնագիրը այլաբանական պատմություն ունի, որի մասին հեղինակը խոսել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) կայացած շնորհանդեսի ժամանակ: Ըստ նրա 1980-ի ...
Արդեն մեկ տարի է, ինչ Ղազախստանը երկրագնդի ամենակարեւոր կազմակերպության առանցքային մարմնիՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում է: 2018 թ. հունվարին այս երկիրը մեկ ամսով ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, այսինքնՙ հնարավորություն ունի անհրաժեշտության դեպքում հրավիրել արտակարգ նիստեր, բացել եւ վարել խորհրդակցություններ: Ավելի պարզ ասած, Ղազախստանը հնարավորություն կունենա ՄԱԿ-ի շարքերում իր ...
Օրերս «Ազգը» խորին անբավականություն էր հայտնել այն կապակցությամբ, թե ինչու Ռուսաստանում կարելի է արդարացնել իշխանության անփոփոխելիությունը, իսկ Հայաստանում` ոչ: Մենք ումի՜ց ենք պակաս: Մոտավորապես այսպես: Արտահայտելով իմ հարգանքը այս տեսակետի նկատմամբ, այնուամենայնիվ հարկ եմ համարում որոշակի պատկերացումներ տալ նույն ճամփան բռնած երկու կողմերից մեկի մասին, մյուս կողմի պրպտումների վերծանման համառ ...
2017թ. դեկտեմբերի 28-ին Իրանի մի շարք քաղաքներում սկսվեցին թանկացումների դեմ ուղղված բողոքի ցույցեր: Հունվարի 5-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարեց Իրանում խռովության ավարտի մասին:Նա հայտնեց, որ ցուցարարների թիվը շատ փոքր է եղել եւ ամբողջ երկրում չի անցել 15 հազարից, ինչպես նաեւ ԱՄՆ-ին, Իսրայելին ...
Իրանում բողոքի ելույթների ժամանակ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգությունների ալիք հրահրել, հունվարի 9-ին հայտարարել է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին : «Մեր թշնամիները արդեն 40 տարի փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում», ասել է նա շիաների Ղոմ սրբազան քաղաքի բնակիչների առջեւ ունեցած ...
Իրանի Պետական գազային ընկերության ղեկավար Առաքին օրերս հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբՙ ասելով, որ, նախ եւ առաջ, Վրաստանին իրանական գազի մատակարարումը չի բացառվում: Երկրորդ, վերջնական համաձայնության կայացման դեպքում Վրաստանին գազի առաքումը կիրականացվի մասնավոր հատվածի միջոցովՙ Հայաստանի տարածքով, եւ գազը կվերավաճառվի Վրաստանին: Այդպիսով Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, ինչի դեմ մշտապես հանդես ...
Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի իրավաբանական ֆակուլտետում մեկ միլիոն դոլարի նվիրատվությամբ ստեղծվել է Քրիս Կոռնելի անվան կրթաթոշակ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը հիմնվելով «Լոս Անջելես Թայմսի» հաղորդագրության վրա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում Samsung Galaxy S8 կամ Samsung Galaxy S8+ սմարթֆոն գնելու դեպքում կարելի է նաեւ ստանալ Samsung Dex դոկ-կայան: Սարքը թույլ է տալիս սմարթֆոնը միացնել մոնիտորին եւ այն օգտագործել որպես լիարժեք համակարգիչՙ միեւնույն ժամանակ շարունակելով կատարել զանգեր, պատասխանել դրանց, վայելել սմարթֆոնում տեղադրված հավելվածների հնարավորությունները, միաժամանակ ...