Բանակ-պաշտպանության նախարարություն հասկացությունների շփոթը հին արմատներ ունի մեր մեջ, մնացուկՙ սովետական ժամանակների: Դեռեւս, սովետական պատկերացումների հանգույն, մեր ժողովրդի մտապատկերում պաշտպանության նախարարը ներկայանում է ցմփոր զինվորականի կերպարովՙ մարշալի, առնվազն գեներալ-գնդապետի փայլուն ուսադիրներով, մեդալապատ կրծքով եւ մարտական հարուստ կամ նվազ հարուստ կենսագրությամբ: Հետահայաց օրինակովՙ Վազգեն Մանուկյանը մեր հասարակության կողմից չի ընկալվել որպես ...
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում հանրապետականները քննարկումներ են արել եւ որոշել են Հայաստանի նախագահի իրենց թեկնածուին, որի անունը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ չբացահայտեց: Նա տեղեկացրեց, որ այդ անունը կբացահայտի նախագահ Սարգսյանն այսօր` առաջարկ ներկայացնելով այդ թեկնածուին: Նա միայն ավելացրեց, որ այդ թեկնածուն համապատասխանում է ...
Խոսելով այն մասին, թե երկրի չորրորդ նախագահը պետք է լինի մեկը, որը քաղաքականությամբ չի զբաղվել, կուսակցական չի եղել, նախագահ Սարգսյանը, փաստորեն խոտանում է ե՛ւ այժմ գործող խորհրդարանական կարգը, ե՛ւ համամասնականով ընտրությունը: Այն դեպքում, երբ բոլոր իրենցից բան ներկայացնող անձանց ժամանակին կուսակցականացրել են, այդ թվում` բոլոր նրանց, ովքեր կարող էին հավակնել ...
Ջրհեղեղի մասին պատմությունը աստվածաշնչյան հանրահայտ դրվագներից է: Հայաստանի կենտրոնական բանկն այժմ դրա շատ ինքնաբուխ պատմագրումն է բացահայտում, գրում է գերմանական «Վելթ»-ի ֆինանսական մեկնաբան Ֆրանկ Շտոկերնՙ անդրադառնալով նաեւ նոր թղթադրամների վրա պատկերված սիմվոլիկային:
Հայաստանի հանրային ձայնասփիւռէն հաղորդում մը կար Ս. Ծննդեան տօնին առթիւ, որուն ընթացքին սփռուեցաւ հարցախոյզ մը, որ հաղորդավարը կատարած էր Երեւանի փողոցներուն մէջ, պատահած պարման-պարմանուհիներուն հարցում մը ուղղելովՙ «Ի՞նչ է Սուրբ Ծնունդը»:
Արդեն մեկ տարի է, ինչ նավթի գները կայուն կերպով բարձրանում են, ինչը հանգեցնում է նավթ արտահանող պետությունների տնտեսության կայունացմանը եւ նույնիսկ որոշակի աճին: Սա նշանակում է, որ անկումը նավթի համաշխարհային շուկայում, այստեղից բխող հետեւանքներով, այլեւս կանգ է առել եւ թեւակոխում ենք որոշակի կայունության շրջան: Սակայն հիմնական հարցը, որ ծագում է ...
Անցած տարվա երկրորդ կեսին եւ հատկապես վերջին երեք-չորս ամիսներին նավթի միջազգային գների աստիճանական աճը փրկեց Ադրբեջանին եւս մեկ տարի տնտեսական անկում գրանցելուց: Brent տեսակի նավթի գինը հունիս ամսվա 1 բարելի դիմաց միջինը մոտ 45 դոլարից տարեվերջին հասավ 65 դոլարի, իսկ այս տարվա հունվար ամսինՙ 70 դոլարի: Դա, անշուշտ, դրական նշանակություն ...
Իրանի գլխավոր քաղաքներում վերջին շրջանում ընթացող զանգվածային ցույցերը լրատվամիջոցների եւ քաղաքական մեկնաբանների ուշադրությունը դարձյալ բեւեռել են տարածաշրջանի վրա, տեղիք տալով տարաբնույթ վերլուծությունների ու մեկնաբանություններիՙ հիմնված յուրաքանչյուր խմբակցության անձնական շահերի վրա: Մ. Նահանգներն ու Իսրայելը հստակ կողմնորոշում ունեն եւ սատարում են ցուցարարներին: Եվրոպական երկրները բոլոր կողմերին զգուշացնում են չբոցավառել կացությունը, մինչ ...
Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի շրջանակումՙ հունվարի 24-ին ելույթ կունենա նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սա կարեւոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ իր նախագահական շրջանն ավարտող Սերժ Սարգսյանի համար, որը մինչեւ իր ելույթը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այսինքն տարբեր հարցերի ...
Հայաստանում աջ ղեկով մեքենաների պատմությունը մի ուրախալի բացահայտում արեց. պարզվեց, որ Հայաստանում շատ մարդիկ մեքենա ունեն, ընդ որումՙ աջ ղեկ, ընդ որումՙ ոչ պաշտոնյա, քանի որ եթե աջ ղեկով մեքենա ունեցողները պաշտոնյա լինեին, ապա հազիվ թե դրանց ներմուծումն արգելվեր (հետագայում, հասկանալի է, օգտագործումը): Մյուս կողմից, տրանսպորտի նախարար Վահան ...
Հունվարի 16-ին մայրաքաղաքի հարավ-արեւմտյան թաղամասում (ՀԱԹ) տրանսպորտային ծառայություններ իրականացնող մի շարք երթուղայիններ մի քիչ բողոքեցին ավտոգազի գնի բարձրացումից: Մի քիչ, ոչ թե բողոքավորների ձայնը հաշվի առնելով կամ բողոքի ակցիայի ժամանակը, այլ ձեւը: Բանն այն է, որ մի շարք գծեր սպասարկող երթուղայիններ փակել էին Րաֆֆիի եռագիծ փողոցի երկու գծերը, թողնելով, որ ...
Հայկական տոնական սեղանի պարտադիր ուտեստիՙ տոլմայի բույրն այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեթեւ ձեռքով խառնվեց քաղաքականության անմաքուր հոտերին, դառնալով նույնիսկ այդ ոլորտից հեռու տատիկների խոսակցության թեժ թեմա: Անցյալ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց, որ տոլմա ճաշատեսակի պատրաստումը եւ տարածումըՙ ադրբեջանական ավանդույթ է: Օրեր անց, Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում, այդ նահանգի ադրբեջանական հյուպատոսության ուժերով, կազմակերպվեց ...
Եթե սիրում եք երաժշտություն լսել, ֆիլմ կամ սպորտային հաղորդում դիտել, ապա երբեք այդքան տարբերակներ, կարելի է ասել, չեք ունեցել, որքան հիմա, երբ ունեք բջջային հեռախոսների ականջակալների եւ այլ տեսա-լսողական ապարատների օրեցօր կատարելագործվող նմուշները, որոնցից կարող եք օգտվել երբ եւ որտեղ ցանկանաք: Սակայն գլուխ հանել զվարճանքի եւ մեդիա ոլորտի այդ հարափոփոխ ...
Նախկինում Արցախի գրեթե բոլոր գյուղերում ջրաղացներ կային: XX դարի սկզբներին արդեն շատ գյուղերում ալրաղացները մեքենայացվել էին: Մասնավորապես Գյունե Ճարտար եւ Գյունե Կալեր գյուղերում կային մեքենայաղացներ, որոնց արտադրողականությունը բարձր էր:
11 տարի առաջ,19 յունուար 2007-ին, ժամը 15.00 ին, Իսթանպուլի «Ակօս» թերթի խմբագրատան դռան առջեւ թուրք ազգայնականներու կողմէ սպաննուեցաւ հայազգի մտաւորական, խմբագիր Հրանտ Տինքը:
Մեծ Բրիտանիայում Brexit-ին զուգահեռ տեղի է ունենում մի շատ ուշագրավ իրադարձություն: Միացյալ Թագավորությունը, որը շուտով կառանձնանա ԵՄ-ից ու կհայտնվի հպարտ մենության մեջ, որոշել է բացել նոր նախարարություն, որը բառացիորեն թարգմանաբար կկոչվիՙ միայնակների խնդիրներով զբաղվող նախարարություն : Դաունինգ սթրիթ-10-ից հայտնում են, որ նորաստեղծ պետական կառույցը կղեկավարի պահպանողական կուսակցության ...
Անվանի գիտնականների «Կասեցնել կեղծ գիտությունը» նամակում («ԱԶԳ» #43, 17-11-2017) հեղինակները իրենց մտահոգությունն են հայտնել Հերունու կեղծ գիտական «արդյունքների» դպրոցական դասագրքեր մտնելուն: Նկատի ունենալով այդ «արդյունքների» ապշեցուցիչ լայն տարածվածությունը, որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ, ուզում եմ ավելացնել իմ նկատառումները: Հերունու «անտենայում», ինչպես նշում են հարգարժան գիտնականները, իրոք խախտված են տարրական տեխնիկական ...
Միջազգային երգիծանկարիչների կոմիտեի կողմից «Երգիծանկարչության նահապետ» տիտղոսին արժանացած տաղանդավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի (1898-1977) ստեղծագործությունների ցուցահանդեսն է բացվել Կահիրեում «Անցյալի կանխատեսումների արձագանքները» ընդհանուր խորագրի ներքո, տեղեկացնում է «Egypt Today» (Եգիպտոսն այսօր) հանդեսը: Վերջին շրջանում սա թվով երկրորդ ցուցահանդեսն է, որը տեւելու է մինչեւ փետրվարի 19-ը: Ներկայացվել են 35 բնագիր գծանկարներ, որոնք ...
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրուրդը հետաքրքրական ժամանակ է ապրում: Նման եզրակացության, համենայն դեպս, կարելի է հանգել մոտակա ամսվա հայտարարված աշխատանքային օրակարգից: 2018թ. հունվարին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը գլխավորեց նրա ոչ մշտական անդամներից մեկըՙ Ղազախստանի Հանրապետությունը: Այդ երիտասարդ, հավակնոտ երկիրն արդեն ծանրակշիռ հեղինակություն ունի աշխարհում, նաեւՙ միջազգային հակամարտություններում խաղաղարարի եւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ ...
Հայկական ուսումնասիրությունների ծրագրի համադրող պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանը հայտարարել է, որ դոկտ. Եկտան Թյուրքյըլմազը նշանակվել է այցելու դասախոս Ֆրեզնոյի պետական համալսարանի գարնանային կիսամյակի համար: «Այցելու դասախոսի» պաշտոնը համալսարանի հայագիտական ամբիոնում հիմնվել է Հենրի Գազանի (Խանզադյան) առատաձեռն նվիրատվության շնորհիվ եւ առաջինը դոկտ. Ռիչարդ Հովհաննիսյանն ...
Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը:
Երեւանի պետհամալսարանի շրջանավարտ, ներկայիս «Կադենս երաժշտական կենտրոնի» գլխավոր կառավարիչ Նիկա Բաբայանը , ըստ «Արմինյն Միրոր-Սփեթեյթր» շաբաթաթերթի հաղորդմանը այսօր, հունվարի 19-ին, Ֆրեզնոյի պետական համալսարանի բիզնես կենտրոնում դասախոսություն է կարդալու «Հայոց եկեղեցին եւ հայկական պարգեւները» թեմայի շուրջ, որպես բաղկացուցիչ մաս հայկական ուսումնասիրությունների ծրագրի:
«Իսլամական պետության» թուլացումը եւ գրեթե լիակատար ջախջախումը խաղաղություն չբերեցին Սիրիային: Խորանում են տարաձայնությունները արտաքին խաղացողների միջեւ, որոնց թիկունքին կանգնած են գերտերություններ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ տարածաշրջանային տերություններ Իրանը, Թուրքիան եւ Պարսից ծոցի միապետությունները: Սա զարմանալի չէ, քանի որ ընդհանուր թշնամի գոյություն չունի. եկել է Սիրիայում ազդեցության գոտիների համար պայքարելու ժամանակը: Իրավիճակի ...
Ամերիկացիներն ուզում են Սիրիայի հյուսիսում սահմանապահ ուժեր ստեղծել քուրդ գրոհայիններից: Թուրքիայի նախագահը այն անվանել է «ահաբեկիչների բանակ»: «Էրդողանը վեճի է բռնվել ոչ միայն ամերիկացիների, այլեւ ռուսների հետ», գրում է Neue Zurcher Zeitung շվեյցարական թերթը:
Պենտագոնը ծրագրում է մշակել ծովային բազավորման նոր միջուկային ռումբեր, որպեսզի դիմակայի Ռուսաստանի եւ Չինաստանի հարաճուն ռազմական ներուժինՙ գրում է «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» թերթըՙ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներ: Այդ ծրագիրը լայն բանավեճեր է հարուցել ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարության շուրջը: Ծրագրի կողմնակիցները պնդում են, թե ժամանակն է արդիականացնելու ԱՄՆ-ի միջուկային ուժերը, մինչդեռ քննադատները ...
Բանասիրության մասին բնորոշումներն արդեն վկայում են, որ բանասիրությունը` ճշտիվ թարգմանված հայերեն, մարդկային մտավոր գործունեության ամենահոգեպարար ասպարեզներից մեկն է: Որպես կանոն բանասերները իրենց հենց այդ մասնագիտական ու խառնվածքային էությամբ հեռու են քաղաքական-գործարար աշխարհից: Սոցցանցերում փորձեցի հայտնաբերել բանասիրական «ծագումով» պետության ղեկավարներ, սակայն խելքը գլխին բան չգտա: Եվ այս իմաստով հայրենի նորանկախ պետության ...
Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երեւանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունիցՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Հաշմանդամություն ունեցող երեխաներին արդյունավետ աջակցության նպատակով, Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին: Արդյունքում, արդեն իսկ կարեւոր փոփոխություն է արձանագրվում ոչ միայն այդ երեխաների, ...