RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-10-12 11:43:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3790, Տպվել է` 542, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատեց երկու երկրների ԱԳ նախարարներ Մամեդյարովի եւ Մնացականյանի միջեւ սպասվող հանդիպումը:

Հոկտեմբերի 9-ին Baki Xabar պարբերականի գլխավոր խմբագիր, քաղաքական փորձագետ Այդըն Գուլիեւը հայտարարեց, որ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանն ուղղակի խաղում էՙ խաղաղասեր Հայաստանի իմիջ ստեղծելու սցենարի համաձայն:

Նույն օրը AzTV հեռուստաալիքից լսվեց ԱՀ նախագահ Ի. Ալիեւիՙ ըստ էության ոչ մի փոփոխություն չկրած հայտարարությունը, այն էՙ Արցախյան խնդրի կարգավորման գործում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ որ Ադրբեջանն անընդհատ շարունակում է ավելացնել իր ռազմական ներուժը:

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ՊԵԿ-ը հրապարակավ ոչնչացրել է հայկական արտադրության ոգելից խմիչքներ: Այնուհետեւ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, պնդելով, որ Հայաստանն իրավունք չունի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում «օկուպացված Ղարաբաղի» շրջանը հայկական տաղավարում ներկայացնել:

Շարունակելով հոկտեմբերտասյան հիստերիան, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան դիմել է ռուսաստանցի իր գործընկերներինՙ վրդովմունք արտահայտելով, թե արդյո՞ք ՀՀ առաջին տիկնոջՙ ՌԴ քաղաքացիների հետ «ադրբեջանական օկուպացված» տարածքներ այցը տեղավորվում է խաղաղության շրջանակներում:

Հոկտեմբերի 11-ին ՊՆ նախարար Զաքիր Հասանովն Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման շուրջ: Հանդիպման լուրի տարածմանը զուգահեռ Արցախի ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, ըստ որի ադրբեջանական զինուժը մեկ ժամվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ավելի քան 40 անգամ: Հայտարարությանը կից, Ղարամյանը տարածել էր նաեւ շան լուսանկար, որին կրակել էր ադրբեջանցի դիպուկահարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ