Բառն ինքնին վանող, անգամ խորշելի է միջին հայաստանցու, հատկապես երիտասարդության համար: Շատ-շատերի համար կուսակցականությունը նշանակում է անհատական ազատությունների կաշկանդում, ավելորդ ու մերժելի պարտադրանքներ, անիմաստ զբաղմունք, կարիերիստական ձգտումների դրսեւորում եւ բացասական այլ հատկանիշներ ենթադրող անծանոթ մի բան: Կուսակցություն, կուսակցականություն, կուսակցական բառերը մեր իրականության մեջ շատ-շատերի համար դարձել են հասարակության ու պետության ...
1921 թ. հոկտեմբերի 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ կնքվեց Ֆրանկլեն Բույոնի կամ Անկարայի պայմանագիրը: Պայմանագրի կետերից մեկի համաձայն, երկու ամսվա ընթացում Ֆրանսիան իր զորքերը պետք է դուրս բերեր Կիլիկիայից: Այդպես էլ եղավ: Չնայած նրան, որ թուրքական կողմը «երաշխավորել» էր ազգային փոքրամասնությունների անվտանգությունը, հենց ինքն էլ եղավ ամենամեծ վտանգը. շուրջ ...
Եւ այսպես` վարչապետի հրաժարական: Դրանից առաջ խորհրդարանական խմբակցությունները խոստացել են` վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ եւս համաձայնություններ կան, ըստ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ` «Ծառուկյան» դաշինքի հետ մեկ անհամաձայնությունը փոխզիջումով լուծվել է: Իսկ ահա ՀՅԴ-ի հետ մեկ- երկու սկզբունքային անհամաձայնություններ չեն լուծվել: Ամեն դեպքում երկուշաբթի ...
Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական եւ սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետեւում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին եւ, միեւնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում ժողովրդավարական գործընթացը անշրջելի դարձնել:
Հայաստանում սկիզբ առած, այսպես կոչված թավշյա հեղափոխության հենց սկզբից սկսվեց մի դիսկուրս, որտեղ քննարկվում էր ազատագրված տարածքների հանձնման հարցը, Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները ներկայացվում էին որպես զիջման կողմնակիցներ: Ինչքանով էին հիմնավոր այդ քննարկումներըՙ դժվար է ասել, սակայն այդ տիպի խոսակցություններ Հայաստանում միշտ էլ եղել են բոլոր իշխանությունների օրոք:
Սփիւռքի նախարարին վերջերս Սուրիա կատարած այցելութեան ընթացքին որոշ մարդոց միտքէն անցած էր անոր հարց տալ, թէ Հայաստան կը մտածէ՞ նոր ներգաղթ մը կազմակերպել: Հարցը տրուա՞ծ է, թէ՞ ոչ, չեմ գիտեր, սակայն կրնամ պատկերացնել, թէ ի՜նչ նեղ կացութեան մէջ պիտի իյնար նախարարը, փորձելով պատասխանել, կամ խուսափիլ պատասխանելէ:
Երիտասարդությանս օրերին որպես լրագրող ահաբեկչության ենթարկվելու պատճառով, լրագրողների դեմ կատարված բռնության ամեն մի դեպք ցավալի հիշողություններ է արթնացնում իմ մեջ:
Դուք ուզո՞ւմ եք դառնալ Հանրապետության պաշտպանության նախարար, իսկ արտաքին գործերի՞, գուցե ձեզ ավելի շատ հետաքրքրում են ֆինանսնե՞րը, կամ, օրինակ, բնապահպանությո՞ւնը, հնարավոր է շատ յուրահատուկ մարդ եք ու մշակույթո՞վ եք հետաքրքրված... Եթե այո, ապա անկախ նրանից, թե որտե՞ղ եք ապրում` Գլենդելում, թե՞ Սիդնեյում, Փարիզում, թե՞ Երեւանում, կարող եք ձեր ինքնակենսագրությունն ուղարկել ...
Նիկոլ Փաշինյանը կախարդական բառերը չասաց: Հրաժարականի իր տեքստում նա չասաց, որ ինքը սխալ էր, Սերժ Սարգսյանը ճիշտ, իսկ դա նշանակում է, որ ուժի մեջ է Սերժ Սարգսյանի ասածը, այն մասին, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանըՙ ճիշտ: Ու չնայած ՀՀ հպարտ քաղաքացիները մի քիչ վախենում են, որ հանկարծ մութ ուժերը ...
«Ազգ»ի սեպտեմբերի 7-ի համարում մի նյութ էի գրել, որտեղ քննադատել էի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Ճիշտ է, այդ նյութի համար մի շարք քննադատությունների արժանացա, նույնիսկ բացահայտեցի, որ դրանով ես «մեխանիկորեն դառնում» եմ սեւ եւ հարում ձախ ծայրահեղական-հակահեղափոխական թեւին, որը ինձ համար դարակազմիկ բացահայտում էր: Ինչեւիցե:
Վերջին օրերին Հայաստանը, Սփյուռքը, միգուցե եւ աշխարհի մեծ մասը հետեւում էր համաշխարհային մի իրադարձությանՙ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: «Ապրել միասին». սա էր Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսը: Սակայն այս պատմական իրադարձությունը չէ, որ ինձ ստիպեց վերցնել գրիչն ու թուղթը, այլ այն, որ մեծարգո հյուրերի շարքում Հայաստան ժամանեց Կանադայի վարչապետ Ջասթին Պիեռ Ջեյմս ...
Մեկ տարուց ավելի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո ծայր առած լարված մթնոլորտը ժամանակ առ ժամանակ ավելի էր թեժանում. մի ընթացք գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնում էր վարպետի դուստրըՙ Նորա Գրիգորյանը : Նրան հակառակՙ ակտիվանում էին մյուս ուժերը: ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած հրաժարականի հայտարարությունը, հատուկ հեռուստատեսային ուղերձի տեսքով, հնչեց հոկտեմբերի 16-ի երեկոյան: Վարչապետը դա ներկայացրեց որպես թավշյա հեղափոխության եզրափակիչ փուլ: Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե ներքին հետախուզությունը դեռեւս նրան հարյուր տոկոսանոց հավաստիացումներ չի ներայացրել, որ խորհրդարանական ուժերի կողմից համարյա թե երդմամբ տված հավաստիացումները, որ նրա հրաժարականի դեպքում ...
Ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել երեկ ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից արվածՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» մտքի կապակցությամբ:
Հոկտեմբերի 17-ին, Ստամբուլում, 90 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որն աշխարհին ավելի շատ հայտնի է որպես «Ստամբուլի աչք» եւ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Հոկտեմբերի 15-ին Երեւանումՙ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը հայաստանյան լրատվամիջոցներին է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակը, որտեղ կոշտ քննադատության է ենթարկվում «միջազգային կոալիցիան»ՙ սիրիացիների դեմ տեւական ժամանակ հանցագործություններ սանձազերծելու մեղադրանքով: Մասնավորապես ընդգծված բողոքի նոտայով է խոսվում հոկտեմբերի 13-ին եւ 14-ին Դեր-Զորի նահանգի Հաջին քաղաքի ռմբակոծման մասին, ...
Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ խիստ տարօրինակ հանդիպում-քննարկումՙ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության շրջանակներում: Հանդիպման ընթացքում բանախոսի կողմից տարօրինակորեն չափից շատ հիշատակվեց Արցախյան խնդրի «խաղաղ» կարգավորման հարցը: Ավելի զարմանալի էր, որ այս ամենն արվեց հենց Ռիչարդ Միլզի սկանդալային հայտարարությունից հետո: Իր խոսքում բանախոսը նշեց, որ անհնար է Հայաստանում լուրջ «բան» ...
Օրերս լույս է տեսել Հովհաննես Շիրազի անտիպ գրական ժառանգության առաջին հատորըՙ «Անտիպ էջեր»: Առաջիկայում ընթերցողի սեղանին կդրվի նմանատիպ եւս չորս հատոր: Գիրքը կազմել եւ խմբագրել է դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Գրականագետը նշեց, որ սրանով ինքը նախ հարգանքի տուրք է մատուցում մեծանուն հայորդուն, հետոՙ հնարավորություն տալիս, իր խոսքերովՙ ճանաչելու իրական Շիրազին:
Երկարամյա դադարից հետո վերջապես կվերսկսվեն ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական արշավները: Բոլորովին վերջերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ստորագրել է փաստաթուղթ, որի համաձայն համալսարանը պարտավորվում է միջոցներ հատկացնել ուսանողներին եւ նրանց ուղեկցող պրոֆեսորադասախոսական կազմինՙ հանրապետության տարբեր մարզեր գիտական արշավներ կազմակերպելու եւ բարբառագիտական ու ազգագրական-բանահյուսական ուսումնասիրություններ կատարելու համար:
Հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը չափազանց սիրված հանդիպավայր է գերմանացի եւ օտարազգի գրասերների համար: Հասարակական, քաղաքական միտք ձեւավորող այս հարթակն աննկատ չի մնում երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների, ղեկավարների հայացքից, ամեն տարի ընդգծում են իրենց ներկայությունը, ելույթով հանդես գալիս, մասնակցում բանավեճերի: Այստեղ միտք ու գաղափար են կռում, թրծում, տեսլականն ու մտահորիզոնն ...
Հոկտեմբերի 7-ին պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը: Հանդիսություններին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերնագրում ասվածը, վստահ եմ, շատերը տարօրինակ կհամարեն: Չէ՞ որ հայաստանյան կառավարություններն են պարբերաբար հայտարարել, որ երկրում ոչ միայն աղքատություն, այլեւ ծայրահեղ աղքատություն կա: Այն հաղթահարելու նպատակով 2003 թվականին, երկարատեւ հանրային քննարկումներից հետո «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» անվանվող 190 էջերից բաղկացած փաստաթուղթ հայտնվեց: Օգոստոսի 8-ին այն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում, ...
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ինքը մտադիր է հոկտեմբերի 20-ին աշխատանքային այցելություններ սկսել Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան: Reuter՛s գործակալությունը, նրա խոսքերը վկայակոչելով, մանրամասնում է, որ Բոլտոնը մտադիր է այդ երկրներում հանդիպումներ ունենալ իր պաշտոնակիցների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի առաջ մղի ԱՄՆ ...
Օրերս, բոլորովին պատահաբար, ձեռքս ընկավ Բեյրութում լույս տեսնող «ՓԹԻԹ» (http:/www.e-ptit.com/) մանկական հանդեսի հերթական համարները: Սա, թերեւս, այն պատահականություններից էր, որոնք կցանկանայի ապրել ամեն օր:
Այս տարվա հունիսի վերջերին Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արաբական Միացյալ Էմիրությունների մի մասնավոր օդանավ: Ուղեւորների մեջ էին ԱՄՆ զանազան հետախուզական ծառայությունների ղեկավարներ: Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Սիրիայի Անվտանգության գլխավոր վարչության տնօրեն գեներալ-մայոր Ալի Մամլյուկի հետ:
Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի ...
Որքանո՞վ են կարեւոր կառավարման գործիքները եւ ինչպե՞ս օգտվել դրանցից` հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան եւ պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:
Կոթիում բնակվող Բեջանյանների ընտանիքը մինչեւ տարեվերջ կազատվի երկաթյա վագոն-տնակից ու դրա հետ կապված ծանր հիշողություններից: Իսկ դրանք բավականին շատ են եւ տխուր: 55-ամյա Բաբկենի կյանքի մեծ մասը մետաղյա վագոնում է անցել: Երեք զավակների ու կնոջ հետ ստիպված է եղել դիմանալ ոչ միայն կացարանի անհարմարությանը, այլեւ հակառակորդիՙ տարիներ շարունակ չփոխվող ձեռագրինՙ ...