Մոդայիկ մոտեցումների հետեւելու համար չէ, որ, եւս մեկ անգամ, մեր ազգային-պետական խնդիրներին անդրադառնալիս դիմում ենք հրեա ժողովրդի ու նրա պետականության ինքնակազմակերպական փորձառությանը, օրինակներին: Ճակատագրով եւ կեցությամբ հրեա ժողովուրդն ու նրա պետականությունը բազմաթիվ աղերսներ ունեն մեր ժողովրդի ու պետության անցյալի ու մերօրյա իրականության հետ, ունենալով հանդերձ մի շարք էական տարբերություններ, որոնց, ...
«Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:
«Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված է, շնորհավորում եմ». Ազգային ժողովի արտահերթ նիստում, երկրորդ անգամ չընտրվելուց հետո եւ 2019 թվականի բյուջեի` ԱԺ հանձնաժողովում քննարկման ժամանակ իր ելույթից առաջ ընկած քառասուն րոպեի մեջ ժամանակ էր գտել ու իր սիրած գործով էր զբաղվել վարչապետի պաշտոնակատար մնացած Նիկոլ Փաշինյանը ` ֆեյսբուքյան ...
Ռուս մեծ գրող Իվան Թուրկենեւի «Հայրեր եւ որդիներ» գործին վերնագիրը ինծի համար մտածումի ու խորհրդածութեան առիթ տուաւ, որպէսզի արագ մը աչքէ անցընեմ մեր մեծերը, որպէս հայրեր, եւ մտածեմ անոնց որդիներուն մասին:
Նոյեմբերն սկսվեց գլխապտույտ առաջացնող քաղաքական լուրերով: Դրանցից ամենաանհավանականը, թերեւս, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գրասենյակի տարածած հայտարարությունն էր, որում նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը «մի փոքր» ուշացումով (կես տարի անց) շնորհավորում է համաժողովրդական շարժումը եւ անվերապահորեն աջակցություն հայտնում երիտասարդներին:
Իջեւանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ անհայտ ասողիկ Լյուբիկ Չիբուխչյանը հրատարակել է «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գիրքը, որը նվիրված է Նիկոլ Փաշինյանին: «Փրկչի» մասին գրքի տպագրության ողջ ծախսը հոգացել է Իջեւանի համայնքապետարանը:
Նոյեմբերի 1-ին Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկը կոչվեց անվանի լեզվաբան, բառարանագիր, «Հայերենի հոմանիշների բառարանի» հեղինակ Աշոտ Սուքիասյանի անվամբ: Բացմանը ներկա էին լեզվաբանի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, լեզվաբանի հարազատները, ուսանողներ:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի մասին «Ազգի» հոտեմբերի 19- ի համարում խոստացել էինք թեման շարունակել։ Այս անգամ մասնավորապես անդրադառնում ենք Հայաստանի տաղավարին։ Ծանուցենք, որ 2018- ին Հայաստանն այս հարթակում ընդլայնել էր իր սահմաններըՙ ներկայանում էր երկու առանձին տաղավարներով. Երեւանի պետական համալսարանի հրատարակչության հաջողությունների եւ ակնկալածի մասին կպատմենք մեր թերթի առաջիկա համարումՙ ...
Երեքուկես տարի Երեւանում պաշտոնավարելուց հետո, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը փոխանակ վառ հիշողություններով անաղմուկ երկիրը թողնելուՙ գերադասեց սադրիչ ակնարկներ անել:
Շաբաթներ շարունակ հանրության շրջանում հուզմունքի ու բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Քարահունջի պեղումները: Իհարկե, պեղումներ բառը ճիշտ չէ, քանի որ, համաձայն տարածված լուսանկարների ու տեսանյութերի, տեղի ունեցողը ոչ թե պեղում էր, այլՙ խեղում: Այո, խեղում, քանի որ հատուկ տեխնիկայով քարերն այնպես էին տեղից տեղ տեղափոխում, կարծես շինհրապարակի բետոնե սալիկներ լինեին:
Քանի որ հոկտեմբերի 13-ը բանտային կրթության միջազգային օրն էր, պարզվում էՙ ամբողջ հոկտեմբերին աշխարհի շատ երկրներում բանտարկյալների կրթամշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անց կացվել: Մեր երկրում այդ առումով լուրջ շեշտադրումներ չկան, որոնք միտված լինեն հանրության ու պետության ուշադրությունը հրավիրել կալանավորների վրա: Մինչեւ հիմա բանտարկյալի կրթամշակութային ձգտումները բանտի պատերից դուրս ...
Այս անգամ եւս հրաւէր ստացանք մասնակցելու Պրիւքսէլի կեդրոնին մէջ Եւրոմիութեան խորհրդարանի կազմակերպութեամբ տեղի ունենալիք 15-րդ միջազգային խորհրդաժողովին: Յառաջիկայ դեկտեմբեր 5-6-ին «Թուրքիա Քաղաքացիական յանձնաժողովին նախաձեռնութեամբ, «Թուրքիա, Եւրոմիութիւն եւ քիւրտերը», միջազգային հանրաճանաչ դէմքերու այս պատմական հանդիպումըՙ Եւրոպայի խորհրդարաններու պատգամաւորներու, քաղաքական թէ պատմագիտական աշխարհի երախտաւորներու, ցեղասպանագէտներու մասնակցութեամբ: Նոպելեան մրցանակակիրՙ Դեստոմոնտ արքեպիսկոպոս Թութու, աշխարհահռչակ ...
ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկովՙ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ: Ինտերակտիվ եւ անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից: Մասնավորապեսՙ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարեւորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:
Բեղավոր հրեշ Իոսիֆ Ստալինը ժամանակին կարգախոս էր հրապարակ նետելՙ կադրե՛րն են վճռում ամեն ինչ: Բայց դա ոչ միայն չէր խանգարում, այլեւ մեծապես պայմանավորում էր պետության ու ժողովրդի կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտներում աչքի ընկնող գրեթե բոլոր կադրերի անխնա ոչնչացումը: Միլիոններին լցրել էին համակենտրոնացման ճամբարներ եւ նրանց ճակատագրերը զոհաբերում էին իրենց ստեղծած ...
Իսրայելի պետության կազմավորման 70-ամյակի այս օրերին, խմբագրությունը որոշ ուշացումով ձեռք է բերել «Հրեական հեռագրական գործակալության» տարածած Ստամֆորդում (Կոնեկտիկուտ) «Բեթ Էլ» տաճարի հոգեւոր առաջնորդ, ռաբբի Ջոշուա Համերմանի հոդվածը, որտեղ հիմնականում քննության են առնվում հրեաների ինքնության, երկքաղաքացիության, դավանանքի, բանակում ծառայելու եւ միասնականության հարցերը: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածը չնչին հապավումներով:
Եվրոպան պետք է ջանքեր եւ դրամական միջոցներ ներդնի Սիրիայի վերականգնման գործում, վստահ է Մերձավոր Արեւելքի մասնագետ Յիլ Կեպելը : Ինչպես փորձագետը նշում է La Depeche թերթին տված հարցազրույցում, ջիհադիստների հայրենադարձությունը, Եվրոպայի ներգաղթային ճգնաժամը եւ այդ կապակցությամբ ծայրահեղ աջ քաղաքական ուժերի ժողովրդականության աճը ապացուցում են, որ Մերձավորարեւելյան տարածաշրջանի ...
Երբ Կարմա Էքմեկջին ընկճվում է տեսնելով իր շուրջը կատարվող անարդարությունները, անմիջապես դիմում է Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի ոգեշնչող «մենք չենք կարող միաժամանակ լինել ե՛ւ պատասխանատու, ե՛ւ հուսահատ» խոսքերին, որպեսզի վերագտնի իր ուժն ու նպատակադրվածությունը: Որպես Լիբանանի նախարարների խորհրդի գրասենյակի միջազգային գործերի եւ հարաբերությունների բաժնի պետ Էքմեկջին պարտավորվել ...
Ընթերցողին եմ ներկայացնում Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող հերթական հայրենակցիսՙ պատվախնդիր հայի, ով ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է:
Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցողՙ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է ...
Միջազգային արժույթային հիմնադրամը հրապարակեց համաշխարհային տնտեսության եւ առանձին աշխարհագրական տարածաշրջանների աճի նոր կանխատեսումը: Ընդհանուր համապատկերին Կենտրոնական Ասիան դիտվում է ավելի քան հեռանկարային: Հիմնադրամի փորձագետների լավատեսությունը կենտրոնաասիական տարածշրջանի կապակցությամբ մեծապես պայմանավորված է ներդրողների եւ խոշոր շուկայական խաղացողների տրամադրությունների փոփոխությամբ: Կենտրոնական Ասիան, վերջապես, հաջողությամբ ազատագրվում է տարանջատված եւ անկանխատեսելի տարածքի կարգավիճակից: Եթե ...
ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում իրադարձությունների զարգացումը եւ միեւնույն ժամանակ հակառուսական պատժամիջոցները հերթական անգամ խստացնելու Վաշինգտոնի մտադրությունը թույլ են տալիս դատել գլխավոր քաղաքական ուղղություններում ԱՄՆ վարչակազմի ռազմաքաղաքական եւ ֆինանսատնտեսական գործունեության քողարկված կողմի մասին: Նախագահ Դոնալդ Թրամփի «բիզնեսային մոտեցման» կարեւոր կողմերն են խաղի համապարփակ, հստակ եւ սկզբունքային կանոնների բացակայությունն ու առեւտրատնտեսական ...
Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում սկսել է քննարկվել կենդանաբանական այգիների դերի կարեւորությունըՙվայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումներիՙ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել եւ իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)ՙ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման հարցում հիմնադրամին շարունակում ...