ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան Միջազգային արժույթային հիմնադրամը հրապարակեց համաշխարհային տնտեսության եւ առանձին աշխարհագրական տարածաշրջանների աճի նոր կանխատեսումը: Ընդհանուր համապատկերին Կենտրոնական Ասիան դիտվում է ավելի քան հեռանկարային: Հիմնադրամի փորձագետների լավատեսությունը կենտրոնաասիական տարածշրջանի կապակցությամբ մեծապես պայմանավորված է ներդրողների եւ խոշոր շուկայական խաղացողների տրամադրությունների փոփոխությամբ: Կենտրոնական Ասիան, վերջապես, հաջողությամբ ազատագրվում է տարանջատված եւ անկանխատեսելի տարածքի կարգավիճակից: Եթե ավելի վաղ նորդրողները մեծամասամբ սիրահոժար գնում էին միայն Ղազախստան, ապա այժմ կապեր են հաստատում նաեւ մյուս հանրապետությունների հետ: Եվ դա ոչ առանց պաշտոնական Աստանայի օգնության: Ղազախստանին է առայժմ բաժին հասնում Կենտրոնական Ասիայում արված բոլոր ներդրումների 70 տոկոսը, սակայն Հանրապետության իշխանությունները ագահություն չեն անում եւ հաճույքով գովազդում են հարեւաններին իրենց գործընկերների առջեւ: Ղազախստանի միջոցով կամ նրա փորձի հիման վրա Կենտրոնական Ասիայի երկրները կապեր են հաստատում եւ համաձայնագրեր են ստորագրում Եվրոպայի եւ Պարսից ծոցի ընկերությունների հետ: Ղազախստանն ինքն էլ հանդես է գալիս ներդնողի դերում ամբողջ տարածաշրջանի համար: Աստանան հովանավորում է օգնության եւ զարգացման ռազմավարության ծրագրեր Կենտրոնական Ասիայի երկրների համար: Չնայած, թվում էր, թե Ղազախստանին պե՞տք է արդյոք բարձրացնել հարեւանների մրցունակությունը: Մոտիվներն ակնհայտ ենՙ հարեւան երկրների տնտեսական կենսամակարդակը, ինչպես կարծում են Ղազախստանում, երաշխավորում է կայուն եւ կանխատեսելի իրավիճակ սահմաններին, ամբողջ տարածաշրջանի ճիշտ իմիջ համաշխարհային բիզնես-հասարակայնության աչքում եւ, վերջապես, հաջող առեւտուր բարեկամների հետ: Կենտրոնական Ասիայում ներքին առեւտրի ներուժն ահռելի է: Հաշվի առնելով ողջ հնգյակի արտահանման ապրանքների նոմենկլատուրանՙ կարելի է համոզված ասել, որ ցանկության դեպքում Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը կարող էին միմյանց ապահովել ամենակարեւոր ամբողջ ապրանքանիովՙ սննդամթերքով, էներգակիրներով, տեքստիլով, տեխնիկայով: Այդ իմաստով այս տարածաշրջանը միանգամայն ինքնաբավ է: Խոսելով Ղազախստանի ինտեգրացիոն նախաձեռնությունների մասինՙ կարեւոր է հասկանալ, որ հենց դրանք էլ դարձել են այն առաջ մղող ուժը, որը թույլ տվեց երկրների միջեւ համագործակցության կարգավորում եւ տարածաշրջանի իմիջի փոփոխություն: Այժմ Ղազախստանն, օգտվելով միջազգային բեմահարթակում իր սոլիդ հեղինակությունից, փորձում է տնտեսական կապեր հաստատել այժմ արդեն ամբողջ տարածաշրջանի եւ նրա նոր միավորված դերում մայրցամաքի այլ խաղացողներիՙ Ռուսաստանի, Չինաստանի ու Եվրոպական Միության հետ: Նրանց հետ համագործակցությունը թույլ կտա Կենտրոնական Ասիային դառնալու աշխարհում խոշորագույն տարանցիկ «հաբ»երից մեկը, որի միջոցով, միասնական երթուղիով, առանց ուշացումների եւ անհարկի ստուգումների կշարժվի համաշխարհային ապրանքային հոսքերի զգալի մասը: Ղազախստանի փոխանցմամբ Կենտրոնական Ասիայի երկրները ծրագրում են ստեղծել Շենգենյան գոտու իրենց այլընտրանքը եւ մտցնել միասնական մուտքի արտոնագիրՙ «Silc Visa»: Այդ գաղափարը պետք է որ էապես բարձրացնի զբոսաշրջությունից ստացվող եկամուտները ողջ տարածաշրջանում: Առայժմ նման արտոնագրային պրակտիկայի ներդրման մասին համաձայնագիր պատրաստ են ստորագրել միայն Ղազախստանն ու Ուզբեկստանը: Կենտրոնական Ասիայի մյուս ներկայացուցիչների հետ Աստանան եւ Տաշկենտը բանակցություններ են վարում: Զբոսաշրջությունը, հաշվի առնելով տարածաշրջանի բնանկարների բազմազանությունը, հարուստ պատմությունը եւ երկրների եզակի ինքնատիպությունը, բոլոր նախադրյալներն ունի դառնալու կենտրոնաասիական հնգյակի տնտեսությունների եկամտի հիմնական հատվածներից մեկը: Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայի հեռանկարները բավական դրական են: Եվ Միջազգային արժույթային հիմնադրամի կանխատեսումները թվում են միանգամայն հիմնավորված: Դրանց իրականացման համար միայն կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրները աջակցեն ինտեգրմանը եւ արտաքին քաղաքականության մեջ շեշտը դնեն հարեւանների հետ հարաբերությունների վրա: Ղազախստանն իր օրինակով արդեն ապացուցել է, թե դա որքան ձեռնտու եւ հեռանկարային է: Այժմ, Ղազախստանի Հանրապետության, որպես մի հզոր լոկոմոտիվի ետեւից, պետք է առաջ շարժվեն Կենտրոնական Ասիայի մյուս երկրները: |