ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է. «Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը: Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի եւ պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները եւ դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրեւ մարդու իրավունքներ եւ ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երեւույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել էՙ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրեւ մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել եւ կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանցՙ սրբագրելու իրենց ընթացքը: Խստորեն մերժելի են եւ դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը եւ համասեռամոլության երեւույթի որեւէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար եւ սպառնալիքՙ մեր ազգի հարատեւությանը»: |