RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2019-01-09 22:06:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2254, Տպվել է` 371, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ` ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:

Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում եւ ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին:

Այնուհետեւ ընկերության զանգերի եւ սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ստացել դիտարկել հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին եւ առանձնահատկություններին:

Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 28-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ