Անկախության առաջին տարիներից մինչեւ հիմա, այսպես կամ այնպես շարունակվում է հասարակական բացասական վերաբերմունքը ազգային անվտանգության մարմիններիՙ մերօրյա անվանումովՙ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նկատմամբ: Սովետական KGB-ի թողած հիշողությունները, կայսրության կազմաքանդումից հետո մամուլում ու գրքերում բացահայտված բազմաթիվ վկայություններն ու փաստերը, նաեւՙ ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան քարոզչական մեքենայի թողարկած ֆիլմերն ու մյուս նյութերը ...
Երեկ, դեկտեմբերի 20-ին, Կրեմլում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան ամփոփիչ ասուլիսը, որին մասնակցում էին հարյուրավոր թղթակիցներ, ինչպես նաեւ, տեսաձայնագրությամբ, բազմաթիվ քաղաքացիներ: Ասուլիսում իր հարցն ուղղելու պատեհություն էր տրվել նաեւ Մոսկվայում «Ազգ»ի թղթակից Գոհար Բոտոյանին: Նախագահը պատասխանեց վերջինիս երկու հարցերից մեկին, զանց առնելով 2-րդՙ խմբագրությանս պատրաստած հարցը, որը ...
Ամեն շաբաթ ավելի քան մեկ միլիոն բաժանորդներ վստահում են մեզ զգալու աշխարհի զարկերակը, գրում է անգլիական հեղինակավոր «The Economist» շաբաթահանդեսը, որն ամեն տարեվերջին ընտրում է «տարվա երկիրը» ըստ այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների տարածաշրջանային կարեւորությանն ու միջազգային արձագանքներին: «Այս տարվա մեր մրցանակը հանձնվում է ոչ ամենաազդեցիկ, ոչ էլ ամենահարուստ երկրին: Ընդհանրապես ...
«Հայկական մաֆիայի» մասին պարբերաբար լրատվություն տրամադրող գերմանական լրատվամիջոցներից MDR- ը չորեքշաբթիՙ դեկտեմբերի 19- ին հրապարակել է Լուդվիգ Քենդցիայի եւ Աքսել Հեմմերլինգի հոդվածը, որի գլխավոր նորությունը հետեւյալն էՙ Կարլսռուհեի դաշնային դատարանը նույն օրը որոշում է կայացրել, որ մասնակիորեն մերժում է Էրֆուրտի երկրամասային դատարանի ...
Ամուսնութիւններն ու ամուսնալուծումները սովորական երեւոյթներ են մարդկային-ընկերային կեանքին մէջ: Մարդիկ սովորաբար կ՛ուրախանան ամուսնութեան ու չեն ուրախանար ամուսնալուծումի առթիւ:
Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյան-Լուկաշենկո հակասությունների ֆոնի վրա Վլադիմիր Պուտինը ներքուստ համակրանք է տածում առաջինի նկատմամբ: Եվ բանը նրանց «ջերմ» ողջագուրանքի մեջ չէ, որին ականատես եղանք ԵԱՏՄ-ի նիստի բացումից առաջ: Հատկապես վերջին ժամանակներս չափից դուրս ագրեսիվ ու հախուռն է Բելառուսի ղեկավարը բելառուսա-ռուսական հարաբերություններում հօգուտ իր պետության նորանոր շահաբաժիններ կորզելու մաքառումներում: ...
Չբավարարվելով հին իշխանությունների մերժմամբ, Երեւանի արժանապատիվ քաղաքապետ Հայկ Մարությանը մերժեց նաեւ քաղաքի հին, գրեթե երեսնամյա տոնածառը: Պատճառաբանելով, որ այն «կարգին» չէ: Քաղաքագլուխը Մոսկվայից բերել տվեց նորՙ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար արժեցող տոնածառ: Մոսկվայից ինչ-որ բան բերելու առումով սա բացառիկ, թռիչքաձեւ երեւույթ է:
Իմացանք, որ Երեւան քաղաքի 2019 թ. ծախսերը գերազանցելու են ոչ միայն 2018 թ. ծախսերին, այլեւ 2019 թ. իր իսկ եկամուտներին: Կարծում եմ, որ այս առումով լուրջ պարզաբանումների կարիք կա: Եթե քաղաքի ծախսերը գերազանցում են եկամուտներին, որտեղի՞ց է ձեռք բերվելու պակասորդը: Ասենք, Օպերայի շենքը վաճառելու են Աբովյան քաղաքի՞ն, թե՞ Մաշտոցի պողոտան ...
Դեկտեմբերի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հայկական անձնագրի օրինակը եւ գրել, որ ինքը վերջապես ստացել է ՀՀ քաղաքացիություն:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ինքն ու իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը կարողացել են Արցախյան խնդրի կարգավորման հարցում փոխըմբռնման հասնել: «Առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման», ասել է նա:
Նոր Հայաստանի նոր ԱԺ-ի նոր ընդդիմությունը, փոխանակ բուն գործով զբաղվելու, սկսել է ընդդիմանալ ինքն իրեն: Խոսքը խորհրդարանի զույգ ընդդիմությանՙ ԲՀԿ-ի ու ԼՀ-ի մասին է: Այս կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը, ամեն բան թողածՙ սկսել են իրար ընդդիմանալ: Դրանից օգուտ քաղող «Իմ քայլը» դաշինքն էլ խորհրդարանում «քայլում» է այնպես, ...
Այս տարվա օգոստոսին Հայաստան այցելած Իսրայելի փոխարտգործնախարար Ալեքս Բեն Ցվին «Ազգի» հետ զրույցում խոստացավ, որ Իսրայել պետության ստեղծման 70-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն երկու երկրներում:
Սիլիկոնյան հովտում հռչակ վայելող, «Reddit» առցանց հարթակի համահեղինակ, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը , որի մասին «Ազգ»ը ժամանակին գրել է, հրապարակ է հանել իր նոր բիզնես արտադրանքը, հայկական կոնյակը, որին տվել է «Shakmat» անունը:
Այս պահին Հայաստանում ամենակարեւորը մարդը Գեւորգն է: Ի դեպ, դուք Գեւորգին ճանաչո՞ւմ եք: Եթե ոչ, ապա դա ձեր մեծ բացթողումն է, կարող եք գնալ Վանաձոր, այնտեղից ձգտել ընտրվել Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ դա անել առանց Գեւորգին ճանաչելուՙ հնարավոր չէ, ամեն դեպքումՙ հին Հայաստանում հնարավոր չէր: Իսկ եթե ճանաչում եք Գեւորգին, ...
Կարելի է, անշուշտ, ե՛ւ գիրք գնել, ե՛ւ ջազ լսել, կամ էլ օրինակՙ ֆոլք-ռոք, բայց ինձ գոնե անհնարին է թվում ե՛ւ երաժշտություն լսելը, ե՛ւ գիրք կարդալը: Ուրեմն կա՛մ գիրքն է տափակ, կա՛մ երաժշտությունը չի խաղում հոգու լարերի հետ: Չէ, ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք նապոլեոնական ունակություններով են օժտված եւ ...
Ներողություն եմ խնդրում Հայաստանում ընթացող ժողովրդավարական սրընթաց գործընթացներից մի պահ ձեզ կտրելու համար: Եվրոպայից, մասնավորապես Գերմանիայից վատ լուրեր ունեմ: Բանն այն է, որ հիմնականում այդ երկրից հայերին արտաքսում են: Ու շատ հիմնավորված: Մեր հայրենակիցները փորձում են այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալ, գերմանացիներն էլ շատ հանգիստ ասում ենՙ հարգելիս, ձեր երկրում իրավիճակ ...
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին եւ շատ հարցեր ու հարցականներ գտան իրենց պատասխանները: Սակայն կա մի կարեւոր հարց, որին ոչ ոք չանդրադարձավ եւ բնականաբար էլ` պատասխաններ չհնչեցին: Ինչո՞ւ ավանդական կուսակցությունները խորհրդարանում չեն եւ որո՞նք են դրա պատճառները:
While Armenians are carried away with euphoria following the peaceful December 9 elections, which placed the victory of the Velvet Revolution on legislative tracks, it seems a potential crisis is brewing in Armenian-Russian relations.
Заместитель председателя правления компании "Роснано", пользующейся большой известностью в России в сфере альтернативной энергетики и технологических инноваций, бизнесмен, меценат, и ко всему этому также талантливый блюзовый музыкант Владимир Аветисян- чрезвычайно интересная и яркая личность. Он один из основателей Дилижанской международной школы (UWC Dilijan Сollege).
Բոլորովին վերջերսՙ դեկտեմբերի առաջին կեսին, երրորդ անգամ թալանվեց Մակարավանքը: Ցավոք սրտի, մինչեւ այսօր, թե՛ երկրորդ, թե՛ այս դեպքը բացահայտված չէ: Ի դեպ, երկրորդ դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ տարի առաջ, հունվարի 13-ին: Ցավում եմ, որ այսօր, երբ դեռեւս անհայտ ուժերի կողմից հստակ միտում կա քանդելու մեր եկեղեցին ու ազգային-ավանդական ...
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին ...
Վերջերս, «Օթէլ Պարոն»ի վերջին շառաւիղ Արմէն Մազլումեանի այրիինՙ տիկ Ռուբինա Թաշճեանի հետ արաբ լրագրողի մը կողմէ կատարուած հարցազրոյցէ մը կ՛իմանանք, թէ «Պարոն» անուանեալ Հալէպի ամենանշանաւոր պանդոկը (հիւրանոց) վաճառքի պիտի դրուի:
Թվում էՙ քանդված ճանապարհներով արտաքին աշխարհից կտրված, կապուտակ Սեւանի ու անբիրշտ հարեւան Ադրբեջանի մեջտեղում հայտված Փամբակ գյուղը ոչինչից տեղյակ չէ, ինքն էՙ իր հին կածանները (գյուղի բնակիչները հիմնականումՙ 1988թ. խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանված (ժամ. Ադրբեջանի Դաշքեսանի շրջան, Փիփ-Զա լիկ յուղ) հայերն են) : Բայց արի ու տես, որ շուրջ մեկ ...
Ցեղասպանությունից մազապուրծ քահանա Գրիգոր Կերկերյանը աշխարհով մեկ շրջելով կարեւոր փաստաթղթեր է հավաքել կոտորածների մասին, դրանց թվում նաեւ Օսմանյան շրջանի բնագիր օրինակներ: Քլարք համալսարանի ողջակիզման եւ ցեղասպանական ուսումնասիրությունների Սթրասլեր կենտրոնի աշխատակից պրոֆ. Թաներ Աքչամը , ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդման, համագործակցելով թուրք մասնագետների եւ ...
Վերջերս ԵՊՀ բանասիրական բաժանմունքի դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ինձ փոխանցեց գեղեցիկ ձեւավորված մի գրքույկՙ զարմանահարույց, եթե չասեմ տարօրինակ վերնագրովՙ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում»: Հեղինակը հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանն էր, որի մտածողությանը եւ, մանավանդ, վերաբերմունքինՙ մեր վաղեմի «հարեւանների» հանդեպՙ լավատեղյակ եմ:
40 տարուց ավելի է, ինչ բնակվում եմ Մոսկվայում, եւ որպես Հայաստանի հեռուստատեսության ու ռադիոյի սեփական թղթակցի իմ գործունեության տարիներին (1977-1994 թթ.) մի քանի անգամ ցավալի ու տխուր առաքելություն ինձ վիճակվեց մոսկվաբնակ մեր մեծ ու նշանավոր հայրենակիցներից մի քանիսի աճյունների, մոսկովյան սգո հանդիսություններից հետո, քաղաքամայր Երեւանում հողին հանձնելու համար, ուղեկցել մինչեւ ...
«Նյու Յորք Թայմսում» լրագրող Լարա Պելեգրինելլին Նորվելից (Մասաչուսեթս) անդրադարձել է Զիլճյան ընտանիքի արտադրած ծնծղաներին: «Դու կարող ես բոլորանվագ ներդաշնակություն ունենալ, բայց միայն ծնծղաներն են, որ կարող են այդ ներդաշնակության գեղեցկությունը հասցնել իր գագաթնակետին», մեջբերում է նա խոսքերը թմբկահար Բրայան Բլեյդի , որ ծանոթ ...
Օրերս Դոհայի XVIII Միջազգային համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել կարեւոր հայտարարություններով: Պարզվում է, որ վերջերս Բուենոս Այրեսում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Թրամփի եւ Էրդողանի բանակցությունների ժամանակ, Թրամփը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հեռանալ Սիրիայից: Սա առաջին:
Այն բանից հետո, երբ վրացական կողմի մեղքով ձախողվեց «Վրաստանում իրանցի գործարարների համար նախատեսված» կոնֆերանսը, որը Թբիլիսիում պետք է անցկացվեր դեկտեմբերի 14-ին, վրացի փորձագետները սկսեցին հայտարարել, որ վրաց-իրանական հարաբերությունները ամսեամիս վատանում են, եւ որ ժամանակն է խոսել երկկողմ հարաբերությունների համակարգային սառեցման մասին:
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետոՙ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկյան զորքը դուրս բերել Սիրիայից, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Վերջինս մեջբերում է Թրամփի այն խոսքերը, որ ամերիկացիները լիովին հաղթել են «Իսլամական պետությանը» պատերազմից բզկտվող Սիրիայում:
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ եւ ԵՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների համատեղ առաջարկին ընդառաջելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է այդ ֆակուլտետների ուսանողներին: Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր: