Լիբանանյանՙ այսպես կոչված քաղաքացիական 15-ամյա պատերազմի ընթացքում լինում էին նաեւ ընդմիջումներՙ արտաքին միջամտությունների կամ, երբեմն, կռվող կողմերի միջեւ համաձայնեցված հրադադարներՙ մի քիչ շունչ քաշելու, հաջորդ «ռաունդին» ավելի լավ պատրաստվելու նպատակով: Քաղաքացիները դաժան փորձառությամբ սովորել էին, որ հրադադարի համար հայտարարված վերջին ժամը ամենավտանգավորն էր լինում. թնդանոթներն ու ականանետերը աննկարագրելի թափով էին ...
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում հայտարարվել է, որ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կստանձնի Հայաստանը: Հայաստանը նախագահելու է մեկ տարով, նույն ժամկետով Ռուսաստանի նախագահելուց հետո: Գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն ավելի ուշ հանդիպել է հայկական համայնքի հետ եւ մի շարք ուշագրավ դիտարկումներ ...
Բոլորս դեպի Մոնղոլիա, քանի որ այս երկրի հետ այսուհետ առանց անցագրային ռեժիմի կարող ենք շփվել: Բա: Այ մարդ, ինչ խայտառակություն է էդ գաղտնալսումը, իսկի իրենց անվտանգությունը չեն կարողանում ապահովել: Դավիթ Շահնազարյանին կձերբակալե՞ն, լավ, էդ մարդն ինչ է անում ՀՀԿ ցուցակում: Մեր երկրում նախարարը կարողացել է հանք ծախե՞լ ու փողը դնել ...
«Ազգ» շաբաթաթերթի վերջին համարին մէջ Եր. Ազատեանի «Անելանելի կացութիւն Սիրիայում» վերնագրուած յօդուածը կարդալս զուգադիպեցաւ ՄԱԿ-ի մէջ Սուրիոյՙ մշտական ներկայացուցիչ դոկտ. Պաշշար Ալ Ճաաֆարիի ելոյթի ունկնդրութեան, ուր ան մանրամասնօրէն կը ներկայացնէր Սուրիոյ հիւսիս - արեւմտեան կարգ մը շրջաններու մէջ Թուրքիոյ ներխուժման հետեւանքով պարզուած վտանգաւոր կացութիւնը:
Քաղաքականությունից հեռու եմ այնքան, որ քաղաքականությունն է ինձանով զբաղվում: Դրանով հանդերձ, խորհրդարանական ընտրություններին նախորդող այս մրցավազքին անտարբեր նայել չեմ կարողանում, քանի որ ստացվել է մի իրավիճակ, երբ նախկինում ամիս եւ ավելի տեւող այդ գործընթացը սաստիկ խտացել է, դրանից էլ` բոլոր գույները` մգացել:
Դեկտեմբերի 6-ին «Թագեսշպիգել»-ը ծավալուն հարցազրույց է հրապարակել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Լրագրողիՙ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը ճշտող հարցին ՀՀ նախագահն այսպես է պատասխանել. «Շատերը «Մետաքսի ճանապարհ»-ը բառացի են ընկալում: Մենք նոր դարաշրջան ենք մուտք գործել, որտեղ պետությունների մեծությունը, օգտակար հանածոներով հարուստ լինելն ...
Գերմանական լրատվամիջոցներն արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Հայաստանը պահել են ամենօրյա ուշադրության կենտրոնում. մագնիսն անշուշտ խորհրդարանական ընտրություններն են, որ գրելու բազմաշերտ թեմա են հուշում, երբ տեղում ես: ԶԼՄ- ների ամենատպավորիչ շեշտադրումը թերեւս սա էՙ մեր սահմաններով փոքր պետությունը, որում 3 միլիոն բնակիչ կա, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ, սփյուռքի 7- 10 միլիոնի ...
Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչեւ օրս էլ դաջված է մեր հիշողության մեջ որպես ամենաողբերգական իրադարձություններից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Ընդամենը 20 վայրկյան տեւած երկրաշարժին, ըստ պաշտոնական տեղեկատվության զոհ գնաց 25 հազար մարդ, ավերվեց երկրի ողջ հյուսիսային հատվածը, ոչնչացավ պետության արդյունաբերական հզորության 40-50%-ը:
Մինչ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է ակնկալված հաղթանակը տոնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, ՀՀ Սփյուռքի նախարարության ճակատագիրը մնում է անորոշ, որովհետեւ Փաշինյանի առաջնահերթություններից մեկը կառավարության «օպտիմալացման», կամ նախարարությունների թվաքանակի նվազեցման հարցն է:
It is as if history and fate have been conspiring together to hit Armenia with a disaster every time it reaches a level of recovery. In the aftermath of the genocide, when Armenia was incorporated in the newly-formed Soviet Union and began its frenzy of reconstruction, the earthquake of 1925 ...
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մեր հանրապետության վրա բեւեռեց համայն աշխարհի ուշադրությունը, հարյուր հազարավոր մարդիկ շտապեցին Հայաստան եւ չխնայելով իրենց ուժերըՙ տեւական ժամանակ գտնվում էին աղետի գոտում։ Տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուներ։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին արտերկրի ...
Նոյեմբեր-դեկտեմբերի սահմանագլխին, ընտրական քարոզարշավի շրջանակներում, Ն. Փաշինյանը Վարդենիսի շրջան էլ գնաց: Գնացՙ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի քանդուքարափ հատվածների ողջ դառնությունները ճաշակելով: Վստահ եմՙ եթե ուղիղ եթերում լիներ, ի լուր համայն հպարտ հայության կհայտարարեր, որ պատասխանատուներն անպայման ասֆալտին են փռվելու. պարզապես ասֆալտի բացակայության պայմաններում երեւի իրատեսական մարդու հարիր չէր լինի նման հայտարարություն անել: ...
Դեկտեմբերի 5-ին ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը, նախօրեին, ինչպես նաեւ ավելի վաղՙ նոյեմբերի 27-ին իր արած հայտարարությունների կապակցությամբ բացատրություններ տալու: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 27-ին Դ. Շահնազարյանը, Սասուն Միքայելյանիՙ Թալինում, Արցախի վերաբերյալ սկանդալային հայտարարությունից հետո ասել էր, որ դա քաղաքական ծրագիր է, որն արվում է Փաշինյանի իմացությամբ, այսինքնՙ «իշխանությունՙ Արցախի դիմաց»: ...
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ամերիկյան Exxon Mobil եւ Chevron ընկերությունները պատրաստվում են վաճառել իրենց բաժնեմասերը միջազգային կոնսորցիումում, որը նավթի հանքավայրեր է շահագործում ադրբեջանական Ազերի - Չրագ - Գյունելի (ԱՉԳ) բլոկում: Նշվում է, որ Exxon Mobil-ը ակնկալում է մոտ երկու մլրդ դոլար ստանալ բլոկում իրենց 6,8% բաժնեմասի վաճառքից, իսկ Chevron-ը ...
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների սրահում տեղի ուեցավ «Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը. ողբերգության պատմությունը, փորձն ու դասերը» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանությունների ավագ դիվանագետները, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները, ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայաստանյան բուհերի ուսանողներ եւ ասպիրանտներ, մի շարք լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ: ...
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավն այսօր կեսգիշերին ավարտվում է: Եվՙ փա՛ռք Աստծո: Որովհետեւ անցած շաբաթները դասական առումով քարոզարշավ չէինՙ ամեն մեկը ոչ թե սեփական գաղափարախոսությունն ու ծրագրերն էր ներկայացնում հանրությանը, այլՙ քար էր նետում մյուսների բոստանը: Ասես մեկը մյուսին վարկաբեկելու, վիրավորելու, հրապարակավ իրենց անցանկալի մրցակիցների հասցեին թույն ու մաղձ թափելու մրցակցություն ...
Շատերին է զարմացրել հայտնի բարերար, ճանաչված շինարար-կառուցապատող, հաջողակ գործարար Հրաչյա Պողոսյանի «թուլությունը» խաչքար-հուշարձաններ կանգնեցնելու Հայաստանի, Ռուսաստանի ու եվրոպական մի շարք քաղաքներում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի, 2-րդ համաշխարհային պատերազմի հերոսների հիշատակին:
Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային տոնը, որը կապված է պետականության կայացման հետ կամ ազգի համար ունի կարեւոր նշանակություն: Տարբեր երկրներում այն տարբեր կերպ է կոչվումՙ Հանրապետության օր, Ազատագրության օր, Երկրի օր եւ այլն: Ղազախստանում, ինչպես եւ շատ այլ երկրներում, դա Անկախության օրն է, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի ...
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը «լավ հոտ» չի առնում Փաշինյանի վարած քաղաքականությունից: «Փաշինյանը պաշտոնանկ է արել ղարաբաղյան կլանը, որից սնվում էին Բակո Սահակյանն ու մյուսները: Նրանց լարվածությունն անպայման կաճի, դա հաստատ բան է»,- ասել է պատգամավորը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Փաշինյանը հաղթելու դեպքում ...
Ադրբեջանական Buta Airways ավիաընկերությունը ձեռք է բերել նոր ինքնաթիռ, որին տվել է «ԱՂԴԱՄ» անունը: Ինքնաթիռը ձեռք է բերվել Բրազիլիայից եւ համարվում է ցածրարժեք օդային ուղեւորափոխադրման միջոց:
Վերջին շրջանում ՀՀ մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաներիՙ «անհայտ ուժերի» կողմից գաղտնալսումը հանրության շրջանում կարծեսՙ անվստահություն մթնոլորտ է առաջացրել: Հատկապես աննախանձելի վիճակում է հայտնվել ԱԱԾ-նՙ կապված Արթուր Վանեցյանի հետ: Իրավամբ, ծիծաղելի է, ավելի ճիշտՙ մտահոգիչ. Ազգային անվտանգության պետը կիբերանվտանգության կարիք ունի:
Ֆրանսիական MBDA Systems ընկերությունն Ադրբեջանին կվաճառի ASTER-30, SAMP/T եւ VL Mica ՀՕՊ համակարգեր: «Ֆրասիայի կառավարությունը թույլ է տվել համակարգերն Ադրբեջան արտահանել: Առքուվաճառքի պայմանագրերը կկնքվեն մոտ ժամանակներս»,- այս մասին AzeriDefence-ին է փոխանցել արտահանող ընկերության ներկայացուցիչը:
«Կոմերսանտը» հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել «ըՈս-ն» գերժամանակակից հրթիռային համակարգերը, որի համար Բաքուն դիմել էր դեռ 4 տարի առաջՙ իր ծովային սահմանները պաշտպանելու համար: «Նախ այդ զենքը մենք չենք պատրաստվում արտահանել, քանի որ այն բավականին հզոր զինատեսակ է եւ կարող է հետո վտանգ հանդիսանալ հենց ...
Խոսելով օրերս մեծ աղմուկ հանած Դ. Շահնազարյան-Ս. Միքայելյան վեճի մասին, Օմարի լեռնացքի գրավման չորս ուղղությունների հրամանատարներից մեկը, Ֆելիքս Գզողյանը, ով նաեւ Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետն է եղել, հայտարարել է, որ ինքն Օմարում ո՛չ Սասուն Միքաելյանին է տեսել, ոչ էլ Դավիթ Շահնազարյանին: Միաժամանակ Գզողյանը վրդովմունք է հայտնել Օմարիՙ հանձնման ու ...
1988թ. դետկտեմբերի 7-ին, Գարդման գավառի Փիփ գյուղը հայաթափվեց: Թյուրքական հայաջինջ ծրագրի այդ փուլով, ադրբեջանցի թյուրքը կարողացավ հային պոկել իր բնօրրանից: Փիփը հին հայկական գյուղ է, գտնվում է Դաշքեսանի շրջանում, Շամքոր գետի ափին: Երկրամասի ամենաբազմամարդ գյուղն էր: Փիփեցիներն ակտիվ մասնակցել են թե՛ առաջին, թե՛ երկրորդ աշխարհամարտերին, ինչպես նաեւՙ Մայիսյան հերոսամարտերին: Երկրորդ ...
Հայաստանում արեւային էներգիայի օգտագործումը օրեցօր ավելանում է: Օրերս ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի տարածաշրջանում շահագործման հանձնվեց «Արտանիշ-1» եւ «Արտանիշ-2» արեւային էլեկտրակայանները: Նրանցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում է մոտ 1000 ԿՎտ: Միաժամանակ աշխատելու դեպքում տարեկան կարող ենք արտադրել մոտ երեք միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում կծախսվի մոտ 900 ...
Որոշակի հետեւանքներ ունեցան այն հաղորդումները, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում G20-ի («Մեծ քսանյակ») գագաթաժողովի շրջանակներում հրաժարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում ունենալ Ազովի ծովի մատույցներում ծագած ճգնաժամի պատրվակով: Ի պատասխան, ՌԴ ԱԳՆ աղբյուրները հաղորդեցին, որ «ՌԴ նախագահը ազատ ժամանակը կօգտագործի իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպում ունենալու ...
Գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքը, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, երեք տասնամյակ ապրել է փայտյա ինքնաշեն կացարանում: Բազմանդամ ընտանիքի հայրըՙ Մարտինը, համերկրացիներից շատերի նման, փորձել է ինչ-որ լուծում գտնել, երբ զգացել է, որ ժամանակավոր կացարանից դուրս գալու նպատակը հեռու է իրականություն դառնալուց: Խոնավությունից քայքայված կացարանին ամեն կերպ տան տեսք տալու նրա փորձերը, սակայն, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարեւոր է առավել որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու եւ աշխարհի առաջընթացի տեմպերից հետ չմնալու համար:
2018թ-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններումՙ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը եւ շահելու 19 «iPhone SE» 32 ԳԲ, 19 «Honor 9 Lite» եւ 19 «Samsung Galaxy J3 (2017)» սմարթֆոններից մեկը:
Դեկտեմբերի 1-ին Չեխիայում Հայաստանի դեսպանության սրահում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում-երեկո, որը կազմակերպել էր ՕՐԵՐ եվրոպական ամսագիրըՙ Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։ Հանդիպման գլխավոր հյուրն էր Թումանյանի թոռնուհինՙ Սեդա Թումանյանի եւ բժիշկ Ռուբեն Սաֆրազբեկյանի դուստրըՙ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը , որն այժմ բնակվում է Գերմանիայում։ Նրա ...