ԵԱՏՄ-Ն ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ Մ.Խ. Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում հայտարարվել է, որ 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կստանձնի Հայաստանը: Հայաստանը նախագահելու է մեկ տարով, նույն ժամկետով Ռուսաստանի նախագահելուց հետո: Գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որն ավելի ուշ հանդիպել է հայկական համայնքի հետ եւ մի շարք ուշագրավ դիտարկումներ արելՙ ՀԱՊԿ անդամակցության եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի վերաբերյալ մոտեցումները ներկայացնելով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, հիշեցնենք, դեռ բաց է, իսկ Բելառուսի նախագահն էլ հերթական անգամ նորից ասել է, որ իր երկիրն է գլխավորելու ՀԱՊԿ քարտուղարությունը: |