ՀԱՅԿՈՅԻ ԲԵՐԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱՐՈՆԱԲԱՐՈ ԾԱԽՍԵՐԸ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Չբավարարվելով հին իշխանությունների մերժմամբ, Երեւանի արժանապատիվ քաղաքապետ Հայկ Մարությանը մերժեց նաեւ քաղաքի հին, գրեթե երեսնամյա տոնածառը: Պատճառաբանելով, որ այն «կարգին» չէ: Քաղաքագլուխը Մոսկվայից բերել տվեց նորՙ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար արժեցող տոնածառ: Մոսկվայից ինչ-որ բան բերելու առումով սա բացառիկ, թռիչքաձեւ երեւույթ է: Ցավոք սրտի, սակայն, 150 հազար դոլար արժողությամբ տոնածառ ունեցող քաղաքում այս տարի էլ են լինելու երեխաներ, որոնք Ամանորի գիշերը մարած լույսերով տանն արդեն քնած են լինելու, որոնք առավոտյան, ի տարբերություն Մարությանի ու նրա շքախմբի, տխրելու են, որովհետեւ Ձմեռ պապիկն այս տարի էլ հուսախաբ է անելու նրանց: Ցավոք սրտի, դրանք այն երեխաներն են, որոնց ծնողներին, երեխա ժամանակ, հարստահարել է ՀՀՇ-ն, որոնք ծնող են դարձել ՀՀԿ-ի տարիներին եւ ունեցել այդ երեխաներին, որոնց հանդեպ, հարստահարելու առումով, ՀՀԿ-ն անտարբեր չի մնացել: Իսկ դուք ի՞նչ եք անում, պարոնայք, ՀՀԿ-ից սրանո՞վ էիք տարբերվելու: |