RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2034, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆՙ ԱՅՍՕՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկ Վիեննայում ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, նույն օրն ավելի ուշ նախատեսված էր հանդիպում նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ: Այսօրՙ մարտի 29-ին, Ավստրիայի մայրաքաղաքում կկայանա ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը: Ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա մինչ երկու ղեկավարներիՙ Ավստրիայի նախագահի եւ կանցլերի հետ ԶԼՄ- երի համար բաց հանդիպումը: Նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը ժամը 15. 15- ին կհանդիպի Փաշինյանին, ժամը 18. 30-ինՙ Ալիեւի հետ: Կանցլերի նստավայրում Սեբաստիան Քուրցն առաջինըՙ ժամը 16-ին կհանդիպի Իլհամ Ալիեւին: Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպումը կկայանա ժամը 17. 30- ին: Մի փոքրիկ դիտարկումՙ Ավստրիայի պաշտոնատարների գերմաներեն հաղորդագրություններում նախընտրելի են գտել Իլհամ Ալիեւի անվան ադրբեջաներեն գրելաձեւը: Առայժմ սա միակ «դիսկրիմինացիան» է: Կհետեւենք ավստրիական ԶԼՄ- ների աշխատանքին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ