«ԱԶԳ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑԵԼ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԳՐՔԵՐԸ... Կոստան Զարյանի «Սպանիա» վեպը Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի աշխատասիրությամբ եւ Սամվել Խաչատրյանի խմբագրությամբ լույս է տեսել հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի «Սպանիա» (Երեւան, 2018, «Զանգակ» հրատարակչություն, 464 էջ, կոշտ կազմՙ կրկնակի թղթե կազմով) վեպի երկրորդՙ բարեփոխված հրատարակությունը: Սույն հրատարակությամբ շտկվել են տեքստային մի շարք վրիպակներ ու բացթողումներ: Գրքի լույսընծայմանն աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: «Սպանիա» վեպը Կոստան Զարյանի առանցքային գործերից է: 2012 թ. երկը թարգմանվել է իսպաներենի: Մերուժան Տեր-Գուլանյան. «Անհատի սահմանը» Լույս է տեսել «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանի «Անհատի սահմանը» էսսեների ժողովածուն (Երեւան, 2018, 496 էջ, «Տիր» հրատարակչություն, կոշտ կազմ): Տպագրվել է ՀՀ «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ հովանավորությամբ: Գիրքը խմբագրել է գրականագետ, գրող Ալեքսանդր Թոփչյանը: Աւետիս Ռազմիկ. «Կեանքի կարուսել» Աւետիս Ռազմիկի «Կեանքի կարուսել» ժողովածուն լույս է տեսել սփյուռքահայ գրող, բարերար Հովսեփ Նալբանդյանի մեկենասությամբՙ, որն ամփոփում է հեղինակի հրապարկախոսական էջերը (Երեւան, 2017թ. 361 էջ, «Էդիթ պրինտ» հրատարակչություն, փափուկ կազմ): Գրքում ամփոփված են հրապարակախոսիՙ տարբեր տարիներին գրած հրապարակախոսական-քննադատական հոդվածները: Շարունակելի |