Դարձյալ մենակ ենք, ավելի ճիշտՙ մեկուսացած, ընդդիմադիրները պիտի ասեինՙ ինքնամեկուսացած: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության վերջին հայտարարությունը, Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն ընդառաջ, առավել քան երբեւէ ընդգծեց մեկուսացված լինելու այդ զգացողությունը: Գրեթե վերջնագրային իր տոնով, իր անառարկելիությամբ, պարտադրական բնույթով, եւս առավելՙ եռանախագահների փոխհամաձայնեցված ներքին կուռ միասնականությամբ, հայտարարությունն անսպասելի էր մեզ համար: Դոնալդ Թրամփի ...
Բունդեսթագը Գերմանիա- Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, Ադրբեջանի լոբբիիստ Կարին Շթրենցին նկատողության հետ դրամական տույժի ենթարկեց, երեկվա լրահոսում ծանուցեց գերմանական առցանց «Շպիգելը»: Սրանով ԳԴՀ օրենսդիրը զգուշացնող ազդանշան է հղում մյուս քաղաքական գործիչներին, որ կփորձեն խախտել օրենսդիրի վարքականոնները: Բունդեսթագի նախագահության որոշման համաձայն, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ ...
Այս շաբաթ Հայաստան հնչեղ այցերի եւ Արցախում զույգ հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի առումով իսկական լրատվական իրարանցում էր: Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթն էր, մեր երկիր էր եկել այդ կառույցի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Հայաստանում էր հարեւան երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչ-ինչ հարցերի ճշտման կարիք էր զգացել նաեւ ԵԱՀԿ ...
Մինչ հայ հանրության քաղաքականացված մասը վիճարկում է, թե 2016- ի ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը պարտությո՞ւն, թե՞ հաղթանակ է տարել, Ադրբեջանը դիվանագիտական հարթակում առայժմ 3 լեզվովՙ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն ներկայացնում է զոհ լինելու իր փաստըՙ նախապես կազմած «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» ծավալուն տեսամատյանում:
Հայ-իրանական հարաբերությունները հազվադեպ են հրապարակային քննության առարկա դառնում մեզանում: Թերեւս բացառություն էր նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում եղան որոշ հրապարակումներ ու մեկնաբանություններ, այն էլՙ առավելաբար հեռուստաեթերով: Սակայն բազմաթիվ հարցեր մնացին չմեկնաբանված, չլուսաբանված: Ահա այդ նպատակով էր, որ «Ազգ»ի խմբագրությունը, շարունակելով հրապարակային քննրակումների ավանդույթը, մարտի ...
Արցախի հարցը շարունակում է մնալ Հարավային Կովկասի ամենաբարդ հիմնախնդիրը, ինչը ազդում է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, այլ ընդհանրապես տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա: Այս խնդրի կարգավորման շուրջ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող միջնորդական կառույցը հիմնական հարթակն է, որի շրջանակներում են տեղի ունենում բանակցային գործընթացները:
Վերջին շրջանում Ռուսաստանում թերեւս ոչ մի հրապարակում չէր առաջացրել այնքան բուռն քննարկումներ եւ իրարամերժ տեսակետներ, որքան Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հոդվածը «Պուտինի տեւական պետությունը» վերնագրով: Պետության ղեկավարին մոտ կանգնած ոչ միանշանակ հեղինակությամբ չինովնիկը փորձել էր գնահատել Պուտինի դերը Ռուսաստանի նորագույն պատմության մեջՙ խնդրին մոտենալով քաղաքական, ...
Մարտի 13-ից սկսվել են Օպերայի հարակից այգում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես ենթադրվում էր, աշխատանքներն առանց միջադեպերի չեն ընթանում, չնայած նրան, որ դեռ ամիսներ առաջ քաղաքապետարանը գրավոր ծանուցել էրՙ խնդերոլվ ազատել տարածքը: Հենց մարտի 13-ին, առավոտյան, բախվել են քաղաքապետարանի աշխատակիցներն ու տեղի սրճարանատերերնՙ իրենց աշխատակիցներով: Մարտի 14-ին վիճակն ավելի է ...
Ազգային ժողովում օրենսդրական փաթեթ է դրվելու շրջանառության մեջ, որը եթե հավանություն ստանա` վերջնարդյունքում ենթադրում է բուքմեյքերական գրասենյակների փակում: Բայց արդեն իսկ ոլորտի գովազդով սնվող մամուլը հավար է գցել`գրասենյակները որ փակվեն` չորս հարյուր մարդ յուրաքանչյուր գրասենյակում աշխատանքից կզրկվի: Նույն կերպ կանաչ տարածքները իրենցով արած եւ օպերային հարակից այգիները բիզնես-տարածքի վերածած սրճարանները ...
Նախորդ շաբաթ Եվրոխորհրդարանը հյուրընկալել էր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը: Միջազգային բարձրագույն ատյանում Արցախի պատվիրակությունը մասնակցում էր հայահալածության թեմայով համաժողովին: Զուգահեռ հանդիպումներ ընթացան նաեւ Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորների հետ:
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Գլենդելի (Կալիֆոռնիա) վեց հանրային դպրոցներում հայերենն ուսուցանվում է որպես երկրորդ լեզու: Սա շատ կարեւոր է սփյուռքում հայապահպանության համար:
econews.am բնապահպանական կայքը հայտնում է, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին ոստիկանության Մեղրու բաժին է հրավիրվել 1966թ. ծնված Սամսոն Գ.-ն, ով, ըստ նախնական տվյալների, 2018թ. դեկտեմբեր ամսին, ընկերոջՙ 1987թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ գնացել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից Ուխտասար կոչվող տարածքՙ որս անելու, որի ընթացքում ...
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս տարածած հայտարարության անսովորությունն այն է, որ համանախագահները որոշեցին հրապարակել կարգավորման հիմքում ընկած օրակարգը: Նախ եւ առաջ, նրանք չեն պաշտպանում բանակցությունների ձեւաչափը փոփոխելու գաղափարըՙ ակնհայտորեն նկատի ունենալով բանակցություններում Արցախին ներգրավելու Փաշինյանի առաջարկությունը: Երկրորդ, նրանք որոշեցին պաշտոնական բնույթ հաղորդել 2009-2012 թթ. համանախագահների առաջարկած լրացուցիչ ...
Ստամբուլի «Արաս» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Երուանդ Թօլայեանի «Կավռօշ-նամէ» գիրքըՙ աշխատասիրութեամբ հայաստանցի բանասէրներ, հայր եւ որդի Հենրիկ եւ Արծուի Բախչինեանների : Հատորը հրատարակութեան է պատրաստել պոլսահայ բանասէր Սեւան Տէյիրմէնճեանը : Այն ընդգրկում է պոլսահայ, յետագայումՙ ֆրանսահայ ...
Սան Ֆրանցիսկոյում հրատարակվող «The Athletic» պարբերականում հրատարակված Մարկուս Թոմպսոն II-ի բավական ընդարձակ հոդվածը նվիրված է փետրվարի 8-ին այդ ֆինանսական եւ առեւտրական նավահանգստային կենտրոնում տեղակայված հայկական Քրուզյան-Զաքարյան-Վասպուրական (KZV) վարժարանում տեղի ունեցած 38-րդ գալա հյուրասիրությանը, որին ներկա են գտնվել «The Warriors» մարզական խմբի գլխավոր մարզիչ Սթիվ ...
Թուրքիան եւ Չինաստանը վիճաբանել են: Կրկին: Դրա առիթը ույգուր բանաստեղծ Աբդուրեհիմ Հեյիթի դեռեւս չհաստատված մահն է չինական բանտում: Անկարան Պեկինին մեղադրել է ՉԺՀ-ում բնակվող մահմեդականների զանգվածային բռնադատություններում եւ ճնշումներում, զուգահեռաբար այլ երկրների գործընկերներին մեղադրելով անգործունեության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը , ըստ երեւույթին, կրկին ...
Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին նոր հայտարարությամբ: Դրանում, ըստ իս, հայկական կողմի շահերի բացարձակ ոտնահարում կար: Նախ, այս հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը 1-ին անգամ Արցախյան հակամարտությունը բացեիբաց դիտարկում էր իբրեւ... տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ոչ թե որպես Ադրբեջանի բռնատիրությունից ազատագրվելու արցախահայության ...
Թվի մասին ակտիվորեն խոսվեց ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի հրապարակումից հետո, երբ ոմանք գտան, որ այն պետք է թվառատ լինի, մյուսները համոզեցին ու պնդեցին, որ թվերից առավել կարեւոր են նպատակների սահմանումը, իսկ դրանք ծրագրում ընդգծված են առավել քան: Կարծես ստացվում էր բաժակի կիսով չափ լցված-կիսով չափ դատարկ հանրահայտ պատմությունը, երբ թե՛ ...
«Տրավմա եւ անընկճելիություն: Հայերը Թուրքիայումՙ թաքնված, չթաքնված, եւ այլեւս չթաքնված» (Trauma and Resiliense: Armenians in Turkey-Hidden, Not Hidden and No Longer Hidden) խորագրով Րաֆֆի Պետրոսյանի նոր գիրքը, որը հասանելի է ընթերցողներին «Amazon.com, GarodBooks.com եւ Abrilbooks.com» առցանց հարթակներում, հոդվածների հավաքածու է 1915 թվին Թուրքիայում կատարված իրադարձությունների մասին, ...
1914-1923 թվերի Հայոց ցեղասպանությունները ոգեկոչող խաչքար է տեղադրվել Քենտերբերիի տաճարում: Ըստ «Canthedral Newsletter» տեղեկատու պարբերականի, երկու մետր երկարությամբ եւ կես տոննա կշռող խաչքարը պատրաստել են տաճարի պաշտոնաթող (2016-ին) դատական կատարածու, բրիգադիր Ջոն Միըրդոնը եւ ինժեներ Վարդան Մոսկոֆյանը : Այն մարտի 2-ին տաճարի «Հիշատակի ...
Տեւական ընդմիջումից հետո հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը հաջողությամբ պսակվեց եւ 1918թ. մայիսին հայոց պետականությունը վերականգնվեց: Չնայած այն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, սակայն իր քաղաքական համակարգով, ասել է թե`պետական իշխանությամբ, որն անփոփոխ պահպանում է հիմնական բնութագրիչները, որոնցով տարբերվում է այլ համակարգերից, բավականին ժողովրդավար էր: Համակարգը, որը հասարակության կառուցվածքը պայմանավորող հանգամանք ...
Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով կապվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հետ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, առիթը Արցախում ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի արած վերջին հայտարարությունն էր: Բանն այն է, որ փետրվարի վերջերին ...
Շտապ վիրահատության անհրաժեշտություն ունեի, բայց ֆինանսական պայմանների պատճառով անընդհատ հետաձգվում էր: Գրողների միության նախագահ պրն. Միլիտոնյանն ասաց, որ ներքին պայմանավորվածություն ունենք «Մեդլայն» կլինիկայի հետ, կարող եմ գնալ եւ համապատասխան օգնություն ստանալ, եւ, որ մի քանի տարվա ընթացքում շատ գրողներ են օգտվել:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած փոփոխված Brexit-ի համաձայնագիրը: Խորհրդարանի 391 պատգամավորներից 242—ը դեմ քվեարկեցին:
Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:
Քաղցկեղի դեմ երկարամյա պայքարից հետո, Ֆրենի (Փարիզի մոտ) իր տանը վախճանվել է հմուտ պատմաբան, Փարիզ I համալսարանի եւ Հասարակագիտության բարձրագույն վարժարանի նախկին դասախոս պրոֆ. Անահիտ Տեր-Մինասյանը: