Նախանձելի են այն երկրների ժողովուրդները, որոնք իրենց պետական ղեկավարներին գիտեն միայն իրենց անուններով եւ ընդհանրապես չեն զբաղվում նրանցով, առնվազն ընտրությունից ընտրություն: Երջանիկ է, օրինակ, Բելգիայի ժողովուրդը, որը շուրջ մեկ տասնամյակ առաջ 18 ամիս մնաց առանց կառավարության: Այդ մասին այդ օրերին բելգիացի գործընկերներիս հարցնում էի, թե ի՞նչպես են յոլա գնում կառավարական ...
Կառավարության կառուցվածքի նոր օրինագծով, որը վերջապես հաստատվեց կառավարության նիստում, կլինի 12 նախարարություն. աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններ: Առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի: Նախարարությունների միավորման արդյունքում առայժմ միայն հայեցողական ...
Առիթ եղել է` ասել եմ, կանանց տոնը հենց կանանց հանդեպ խտրականության դրսեւորում է, համենայնդեպս` ես այդպես եմ զգում: Բայց քանի որ աշխարհի հետխորհրդային հատվածը շարունակում է կարեւորություն տալ այդ տոնին, չնայած նրան, որ զարգացած շատ պետություններում այդ տոնը դանդաղորեն անցնում է պատմության գիրկը, մենք էլ առայժմ ստիպված տոնի բովանդակության մեջ ...
Շուրջ երկու տարի տեւած նախադատական լսումներից հետո Լոս Անջելեսի Գերագույն դատարանը 2019 թ. մարտի 1-ին վճռել է մերժել Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների ու Կանադայի Կենտրոնական վարչության դեմ մի խումբ մարդկանց հայցադիմումը, որի նպատակն էր վարչությանը մեղադրել ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանի փակման, կալվածքը վաճառելու ընթացքում ապօրինություններ թույլ տալու ամբաստանությամբ: Դատարանը, ...
Ս.թ. փետրվարի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը վերադարձրեց Արգենտինայից Սերխիո Նահապետյանի վերաքննիչ բողոքը ընդդեմ Ռամկավար ազատական կուսակցության: Վերոհիշյալ անձնավորությունը, որ ներկայացել էր իբրեւ «Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ», դատարան է ներկայացրել բողոքՙ պահանջելով փոփոխել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի կողմից վավերացված Ռամկավար Ազատական կուսակցության կանոնադրության մեջ ամրագրված կուսակցության անվանումը, զինանշանի ու դրոշի նկարագրությունը:
Վարչապետի բրյուսելյան այցից հետո, մարտի 6-ին, Եվրոխորհրդարանում Թուֆենկյան հիմնադրամի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ անցկացվեց «Հայատյացության պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողով:
Անցեալ երկու շաբաթներու ընթացքին իրար յաջորդեցին տօնական օրերՙ Ս. Սարգիս, Սրբոց Վարդանանց, Բուն Բարեկենդան եւ Գարնանամուտ: Տօներով հարուստ այս շրջանին եկաւ միանալու վարչապետ Նիկոլ Փաշինեանի պաշտօնական այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն:
Հետհեղափոխական Հայաստանը շատերին է հետաքրքիր ու հայրենիքով մտահոգ հայրենասեր մարդիկ իսկապես ցանկանում են հասկանալ, թե ինչպես են նոր իշխանությունները պատրաստվում կառուցել, այսպես կոչված, «նոր» Հայաստանը: Ու ընդհանրապես ինչով է այն տարբերվում «հնից» ու արդյոք այդ ամենը ընդհանուր առնչություն ունի հայկական պետականության ու նրա զարգացման ռազմավարության տրամաբանության հետ, մանավանդ որ այդ ...
Արամի 23-ից ուշքի չեկածՙ հիմա էլ Խորենացի 13-ն են քանդել: Այն նախկին լուսավորության մինիստրության շենքն էրՙ թամանայանական ձեռագրով հայկական ճարտարապետության նմուշներից, որին իր ոճով մի քիչ նման է թատերական գործիչների միության շենքը: Խորենացի 13-ը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, կառուցվել է 1950-ականներին: Թե ով եւ ինչ չափորոշիչներով առաջնորդվելով է որոշել, ...
Վերջերս երկու վրդովեցնող իրադարձություններ տեղի ունեցան, գրեթե միաժամանակ, որոնց միջազգային հանրությունը արձագանքեց բոլորովին տարբեր, իրար հակասող կերպով:
Թուրք հասարակության համար, որի ճնշող մեծամասնության կրթության եւ դաստիարակության հիմքում ընկած է ազգայնամոլությունը, աղավաղված պատմությունը «պանթուրքիզմի գաղափարախոսությունը», որին անընդհատ ներշնչվում է Օսմանյան կայսրության («Մեծ Թուրանի») վերականգնման անհրաժեշտությունը, որն առաջնորդվում է փաշա Ահմեդ Դավութօղլիի (նախկին արտգործնախարար, վարչապետ) «Ռազմավարական խորություն» գրքով («Strategic Derinlik», լույս է տեսել 2002 թ.), ըստ որի Թուրքիային անհրաժեշտ ...
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու նպատակով իշխանությունները, 11 տարվա մեջ 1-ին անգամ, Ազատության հրապարակում հանրահավաք, ապաՙ քայլերթ կազմակերպեցին: Խորհրդարանական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան ու Լուսավոր Հայաստան կուսակցությունները նույն սուգը նշում էին կառավարող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից... առանձի՛ն: Ասել էՙ համընդհանուր սուգը ժողովրդին չէր միավորել, եւ դա այս միջոցառման ամենաթույլ կողմն էր: Վարչապետ ...
Վլադիմիր Լենինին եւ Չե Գեւարային միավորում է այն, որ երկուսն էլ հեղափոխական են: Բայց Լենինն ու Գեւարան տարբերվում են նրանով, որ պապիկին ժամանակակից հեղափոխականները չեն սիրում, մինչդեռ մաչոյի համար խենթանում են: Գոնե հետսովետական տարածքում այդպես է: Ի դեպ, պարզվում է ԱՊՀ երկրներին շատ է հետաքրքրում, թե ինչպես են հեղափոխություն անում: ...
Անցյալ ամիս Հայաստանում տեղի է ունեցել մի շատ ուշագրավ բան: Վարչապետի աշխատակազմի արարողակարգի պետը դիմել է Գիտությունների ազգային ակադեմիա եւ Նիկոլ Փաշինյանի անունից խնդրել տրամադրել Արշակունիների դինաստիայի, կոնկրետՙ Պապ թագավորի մասին գրքեր: Երկու շաբաթ առաջ Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես հաստատել է Ռադիկ Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմ է փոխանցել մի քանի գիրք: ...
Իսկ վարչապետը հաջորդ անգամ որտե՞ղ է գնալու, կապ չունիՙ աշխատանքային, պաշտոնական, թե պետական այցով: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե վարչապետը Բրյուսելից հետո գնալու է Կոպենհագեն, ապա խնդրում եմ ինձՙ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ, ինչո՞ւ ոչՙ դուխով քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության բացարձակ արժեք, տանել իր հետ: Միեւնույն է, երկրի ...
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը միշտ հայտնի է եղել իր ոչ ստանդրատ, կոշտ, կծու, հաճախ վիրավորական խոսելաճով: Նույնիսկ նրա երգերում կարել է հանդիպել մի «հին ընկերոջ», որ «հետույքն է հաստացրել»: Մարդիկ տարիների ընթացքում սովորել են նրան, սիրում են, երգում նրա երգերը եւ նայում նրան որպես խենթ, տաղանդավոր երգիչ-բանաստեղծի: Որովհետեւ անժխտելի է, ...
«Ձորի Միրո» ֆիլմում մի շատ հաջող հատված կա, որտեղ Քեռի Մանուկըՙ երիտթուրքերի խոստումներից պատմական բանականությունը կորցրած Գլակին սաստում էՙ «...քու խելքն ո՞ւր է, Գլակ, սուլթանի անուն փոխվավ, հո օսմանցու պլան չփոխվա՜վ» :
Վերնագրում ասվածը հետխորհրդային տնտեսվարական միջավայրում հայտնի արտահայտություն է, հեղինակըՙ ՌԴ երկարամյա երբեմնի վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը : Ելցինյան շրջանի սույն պետական այրը հիմա էլ հարգված է պուտինյան Ռուսաստանում, նրա խոսքին ունկնդիր են: Այնպես որ կասկածից դուրս է, որ ՌԴ տնտեսության ղեկավարման տարիներին նա բացառապես առաջնորդվել է տնտեսությունը բարեփոխելու, ...
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օրերս Երեւան եւ Բաքու կատարած այցելություններից հետո տարածեցին հայտարարություն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդունել են մոտ ժամանակներս հանդիպում ունենալու առաջարկությունը: Դա ընկալվեց որպես սենսացիա. եթե Մինսկի խմբին հաջողվում է ստանալ նրանց համաձայնությունը, նշանակում էՙ առաջարկված աշխատանքային օրակարգը գոհացնում է նրանց:
Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դատական գործերի հանձնախմբի նախագահ Ջերալդ Նադլերը հայտարարեց ԱՄՆ նախագահի գործունեության գործարար եւ քաղաքական ոլորտների ծավալուն հետաքննություն սկսելու մասին: Լրատվամիջոցները գրում են, որ սա դեմոկրատների կողմից նախագահի գործունեության լայնընդգրկուն քննարկման սկիզբն է այն նպատակով, որպեսզի պաշտոնանկության գործընթաց սկսվի նրա դեմ: Նախագահ ...
Փետրվարի 14-ին Սոչիում հրավիրվեց Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողովը, մասնակցությամբ նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Սա այդ քաղաքում հրավիրված 4-րդ գագաթաժողովն էր, որի օրակարգում, ինչպես միշտ, Սիրիայի ճգնաժամն էր: Որքան էլ գագաթաժողովի մասնակիցներ Ռուսաստանն ու Իրանը դեռեւս 2017 թ. հունվարի 23-ին մեկնարկած Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցեն Թուրքիայի հետ, Սիրիայի ...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել EURACTIV լրատվական պորտալին: 1999- ին ստեղծված ինտերներտային այս լրատվամիջոցի հետաքրքրության առանցքը Եվրոպական Միությունն ու նրան առնչվող թեմաներն են: Մարտի 6- ին հրապարակված «Լեռնային Ղարաբաղում տեւական խաղաղություն ենք կամենում» վերնագրյալ հարցազրույցում ՀՀ վարչապետին ուղղված հարցերը չեն շրջանցում ԵՄ- ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, անդրադառնում ...
«Ինչպե՞ս ենք ապրել: Հուշամատյան ծրագիրը», թեմայի շուրջ մարտի 11-ին Ֆրեզնոյի պետհամալսարանի գործարարության կենտրոնում բանախոսելու է Բեռլինում գործող «Հուշամատյան ծրագրի» տնօրեն դոկտ. Վահե Թաշճյանը :
Դոկտ. Հեղնար Զեյթլյան-Ուաթենպոն արվեստի պատմության դասախոս է Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանում: «Օսմանյան մի քաղաքի պատկերը: Ճարտարապետությունը Հալեպում» (The Image of an Ottoman City: Architecture in Aleppo) խորագրով 2004-ին հեղինակած նրա գիրքը մրցանակի է արժանացել: Նրա ուսումնասիրությունները հաճախակի տպագրվում են «Huffington Post» եւ «Los Angeles Times» պարբերականներում:
Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներիՙ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձեւակերպելը:
Դեռեւս անցյալ նոյեմբերին «Ազգ»ը գրում էր, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը վաճառքի էր հանել Տորոնոտյի Պրոգրես պողոտայի վրա գտնվող իր կալվածքը, որի շրջաբակում է գտնվում տորոնտահայության Ս. Երրորդություն եկեղեցին իր հարակից տարածքով: Այլ խոսքով, օտարների վաճառվելու դեպքում եկեղեցին դիմագրավելու էր բազմաթիվ անհարմարություններ, ընդհուպՙ դժվարություններ: Փետրվարի 28-ին, օգտագործելով իր առաջինը գնելու ...
Մարտի 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքի առթիվ սկսված հետաքննության շրջանակներում բլոգեր Նարեկ Մալյանն անմեղ է ճանաչվել: Միաժամանակ քրեական գործ է հարուցվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների դեմ, ովքեր, իրենց պնդմամբ, փորձել էին աղբամանը նետել Մալյանին, չնայածՙ վերջինս պնդում է, որ իրեն ցանկացել են առեւանգել:
Մարտի 4-ին Ռուսաստանի հայերի միության երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ ուսանողական կրթաթոշակների հանձնման արարողություն: Ուսանողներին ողջունեց եւ բացման խոսքով հանդես եկավ միության փոխնագահ Վլադիմիր Աղայանը, որը նաեւ երեւանյան գրասենյակի ղեկավարն է:
«Ազգ»ի խմբագրությունը կազմակերպում է հրապարակային քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները նոր զարգացումների լույսի ներքո» թեմայով, կլոր-սեղան ձեւաչափով:
Շիրակի մարզի Ազատան գյուղում մարտի 7-ին շահագործման հանձնվեց 70 կվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան: Այն կառուցվել է «Եվրասիա» բարեգործական ՀԿ-ի եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործակցությամբ, «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության» համատեղ ծրագրով: Կայանի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, բարեգործական ՀԿ-ի, համայնքի ղեկավարները, ազատանցիներ, ...
Գարնանային տոների առթիվՙ «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում հաճախորդները կստանան 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրով: