Խոսքը անշուշտ չի վերաբերում Կարլ Մարքսի ակնարկած ուրվականին. կոմունիզմը, ինչպես կոմունիստները, անհետացան Հայաստանից այնպեսՙ կարծես երբեք էլ չէին եղել: Այլ վերաբերում է հնարմատ ատելությանը, որը, հակառակ սիրո եւ հանդուրժողականության մասին մեր լսած գրեթե ամենօրյա քարոզներին, ոչ թե սավառնում, այլ սողոսկում է մեր հասարակական ու պետական գործունեության բոլոր ոլորտներում ու թելադրում ...
Հոլանդահայ տարբեր կազմակերպություններ առաջիկա չորեքշաբթիՙ փետրվարի 27-ին ժամը 13-ին Հաագայում բողոքի քայլարշավ են անցկացնելու: Խաղաղության պալատից դեպի Ադրբեջանի դեսպանատուն ուղեւորվելով, ցուցարարները ոգեկոչելու են 1988-1990-ական թվականներին Սումգայիթում, Գանձակում, Բաքվում, այլ բնակավայրերում ադրբեջանցի ջարդարարների բռնարաքների զոհ դարձած հայերի հիշատակը, դատապարտելով Ադրբեջանիՙ Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների նկատմամբ շարունակվող ագրեսիան, իրազեկ ենք դառնում հոլանդահայկական ...
Փետրվարի 18-ին 85 տարեկանում վախճանվել է իր գիտակցական ողջ կյանքը հայ մշակույթի եւ հայկական արժեքների ժառանգության պահպանմանը նվիրած, մարդասեր եւ բարեգործ Լուիզ Մանուկյան-Սիմոնը:
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ստացած կուսակցությունները, ըստ հավաքած ձայների համամասնության, ֆինանսական աջակցություն կստանան կառավարությունից, վերջին նիստում կառավարությունն այդպիսի որոշում է ընդունել: Այսպես` 78 մլն դրամ կստանա «Իմ քայլը» դաշինքը, 9,1 մլն դրամ` ԲՀԿ-ն, 7 մլն դրամ` «Լուսավոր Հայաստանը», 5,2 միլիոն դրամՙ ՀՀԿ-ն, 4,3 մլն դրամ` ՀՅԴ-ն: ...
Քաղաքական դաշտի` խորհրդարան չանցած եւ հայ հանրության` քաղաքական հավակնություններ ունեցող շերտերը կենդանության նշաններ են ցույց տալիս: Դա պետք է բնական համարել, որովհետեւ անկախ այն բանից, թե խորհրդարանն ու առհասարակ նոր իշխանությունը ձեւավորվեցին ժողովրդի ընտրությամբ, թաքցնելու բան չէ, որ հասարակության մտածող հատվածը, կողմ լինելով փոփոխություններին, ավելի իներտ եւ հայեցողական կեցվածքով է ...
Շաբաթ օրըՙ փետրվարի 23- ին ժամը 12- ին Բրյուսելի Լուքսեմբուրգյան պալատի առջեւ ( համացանցային մեր որոնումները նմանանուն պալատ չկարողացան գտնել) նախատեսվում է եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաք անցկացնելՙ ի հիշատակ, ինչպես լրատվության աղբյուր «Ազերթաջ»- ի գերմաներեն տարբերակն է նշում, «Խոջալուի ցեղասպանության» 27 ամյակին: Թեեւ ըստ լրատու աղբյուրի, «նախաձեռնության հեղինակը աշխարհի 20- ից ...
Չէ՞ որ կ՛ըսենՙ «Վարդը սիրողը, փուշն ալ պէտք է սիրէ», քանի որ անոնք միասին կու գան, միասին ծլած են, միասին մեծցած ու միասին ալ կ՛ապրին, առանց որ մին միւսին սահմանը անցնի, կամ փորձէ ազդել ու բան մը փոխել: Վարդը կը մնայ վարդ իր տեսքով ու բոյրով, ինչպէս որ փուշն ալ ...
2018թ. դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ԵԱՏՄ նախագահությունը: 2019թ. հունվար-դեկտեմբերի ընթացքում մեր երկիրը նախագահում է եվրասիական տնտեսական ինտեգրման կառույցում: Այս վերլուծականում մենք կփորձենք ճշտել այն հնարավորությունները, որ բացվել են մեր առջեւ ԵԱՏՄ-ում մեր նախագահության համատեքստում: Դժվար թե որեւէ մեկը վիճարկի այն պարզ դրույթը, որ ...
Փետրվարի 26-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանահավաք, ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի եւ ի զորակցություն Արցախի: Հանրահավաքի մասնակիցները երթով գնալու են Եռաբլուր զինվորական պանթեոն եւ տեղում, հերոսների շիրիմներին երդվեն, որ ցմահ շարունակելու են նրանց սկսած գործը:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի եւ Հարավային Կորեայի ՊՆ նախարարներ Զաքիր Հասանովն ու Կիմ Տոնգ Օպին օրերս հանդիպում են ունեցել, որի ժամանակ զրուցել են նաեւ ռազմական հակագործակցության շուրջ: Մասնավորապես խոսվում է ադրբեջանցի կուրսանտներիՙ Հարավային Կորեայի ռազմական բուհերում ուսանելու մասին:
Վերջին շրջանում հանրության ուշադրության կիզակետում են Հայաստանի որոշ բարձրագույն պաշտոնատարներ, ովքեր զանազան վրիպումների համար քարկոծումների թիրախ են դառնում: Հայտնվել են նաեւ դատափետումների ենթարկվողների ինքնակոչ պաշտպաններ, ովքեր ամենագռեհիկ հայհոյաբանությամբ փորձում են լռեցնել քննադատողներին եւ արդարացնել այս կամ այն վրիպումը թույլ տված հանրային դեմքերին: Ամենաշատ քարկոծվողը այս պահին Ազգային Ժողովի խոսնակ Արարատ ...
2010 թ. Հունիսի 15-ին Թուրքիայի ազգային հետախուզության (MIT Milli Istihbarat Teskilati) պետ Էմրե Թաները հրաժարական տվեց եւ հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2005 թվականից: Ի՞նչը ստիպեց նրան հեռանալ այդ պաշտոնից: Էմրե Թաներին մեղադրում էին այն բանում, որ նա կտրուկ սրեց MIT-ի հարաբերությունները պետության ...
Փետրվարի 16-ին Անգելա Մերկելի ելույթը Մյունխենի անվտանգության 55- րդ գագաթաժողովին անակնկալի բերեց շատերին, հոտնկայս ծափերի արժանացավ։ Մերկելի ելույթը նախորդում էր ԱՄՆ փոխնախագահ Փենսի ելույթին, կանցլերը հստակ ուղեգծում էր ԳԴՀ- ի, ԵՄ - ի տեսակետը, որ ամենից առաջ ուղղված էր ԱՄՆՙ օրեցօր աճ ...
Ներսես Գրիգորյանը չորս տարեկան էր, երբ ծնողները ապաստան գտան Մ. Նահանգներում: Ծնվել էր 1921-ին, երբ ծնողները երկրից երկիր տեղափոխվելով փորձում էին փախչել ցեղասպանությունից: Եղբայրը ծնվել էր Հալեպում, Սիրիայում: Նյու Յորքում հայրը դարձավ գործարանի բանվոր, մայրըՙ տնային տնտեսուհի: Ամերիկայում ծնվեց իր կրտսեր եղբայրը: Տարիներ անց, հիշելով այդ տեղափոխությունները, Ներսեսը նկարագրում էր, ...
Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է թեմի ամենավերջին նորությունների մասին, ապա անդրադարձել հայ համայնքում Եկեղեցու գործունեությանն ու ծրագրերին:
Կասկածից դուրս է, որ Հայաստանեաց առաքելական եկեղեցին ազգային արժեք է եւ մեծ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Պատմական դժվարին կեռմաններում նա եղել է հայ ժողովրդի ոչ միայն անբաժանելի ուղեկիցն ու ցավակիցը, այլեւ հոգեւոր պաշտպանն ու շատ դեպքերում նաեւ առաջնորդը: Անչափ կարեւոր է այն իրողությունը, որ եկեղեցին փոխարինել է նաեւ ...
Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկիրըՙ Ղազախստանըՙ մեծացնում է իր ներդրումային ներուժը: «DoingBusiness» վարկանիշում «ներդրումային գրավչություն» չափանիշով երկիրը զբաղեցնում է 36-րդ տեղը (10 ցուցիչներով) 190 երկրների շարքում: Եվ այսօր հանրապետությունը տարածաշրջանի եւ ԱՊՀ բոլոր երկրների շարքում առավելագույն բարենպաստության ռեժիմն է հրամցնում բոլոր ներդրողներին:
Սովետական տարիներին ՎԳԻԿ-ի առաջին կուրսիՙ Լենինից ավելի կոմունիստ ուսանողներին տանում էին Ֆլորենցիաՙ էքսկուրսիայի: Բնականաբար ուսանողներին առաջին հերթին հետաքրքրում էր ոչ թե գիշերային կապիտալիստական Ֆլորենցիան, այլ քաղաքի Գեղարվեստի ակադեմիան: Պետք է նկատել, որ ուսանողներն առաջին անգամ էին մոտիկից հանդիպում արվեստի հետ, ինչը զգալովՙ խորամանկ, կապուտաչյա իտալացի գիդՙ Ջակոմոն նրանց ուղեկցում է ...
Ուշի ուշով հետեւում եմ նոր իշխանությունների` կրթադաստիարակչական մոտեցումներին, փնտրուքներին ու դեգերումներին: Նրանցից, իհարկե, առանձնանում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման սկզբից անընդհատ խոսում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացման մասին, թեպետ մարդկանց պաշտոնանկ անելուց բացի դեռեւս դրական բան չենք տեսել: Այդ ճանապարհին նվազ դրվատելի քայլերի կողքին նախարարը հասցրեց անել ...
Նախորդ գիշեր «Ազգ»ի եւ «Հայ Ձայն»ի կայքէջերով ու ֆեյսբուքով հաղորդել էինք ցավալի լուրըՙ Լուիզ Մանուկյան-Սիմոնի վախճանվելը: Գույժը ստացել էինք առաջին ձեռքից եւ տարածել անմիջապես: Ոչ ոք չուներ այն, ո՛չ Սփյուռքում, ո՛չ էլ, առավելեւս, Հայաստանում: Սպասում էինք արձագանքներինՙ որոնք ընթերցողներից էին բացառապես, շատերըՙ ցավակցական գրառումներով:
«Հայ կեանքը» երկլեզու շաբաթաթերթ է: Լույս է տեսնում Լոս Անջելոսում: Թերթերն առհասարակ տեղեկատվություն են տալիս, հրապարակում են հոդվածներ եւ վերլուծություններ անում: Որպես կանոն, թերթի խմբագրապետը հոգ է տանում, որ հրապարակված տեղեկատվությունը լինի հնարավորինս հավաստի, հոդվածներն ու վերլուծությունները՛ փոքրիշատե հիմնավորված: «Հայ կեանքի» պարագայում, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է: Հրապարակումների հավաստիությունն ու ...
Կիպրոսի ընդհանուր բնակչության ծագումնաբանությունը ուսումնասիրելու շրջանակներում հունվարի 6-ին Նիկոսիայում Սբ. Ծննդյան եկեղեցական արարողությունից հետո հայ հավատացյալներին խնդրել են ԴՆԹ-ի լաբորատոր անալիզներ հանձնել: Օրը ընտրվել է հատուկ, որպեսզի 18 տարեկանից բարձր հնարավորինս շատ մարդ մասնակցի ծրագրին, տեղեկացնում է կիպրական «Սայփրըս Մեյլ» պարբերականը: Ծրագիրը իրականացնում է Կիպրոսի նյարդաբանության եւ ծագումնաբանության ինստիտուտը, ծագումնաբանական ...
Օրերս, երբ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլիան հայտարարեց, որ Թբիլիսին ռուսական «Գազպրոմի» հետ բանակցություններ է սկսել Վրաստանով դեպի Հայաստան գազի տարանցման նոր պայմանագրի պայմանները որոշելու նպատակով, դրանում արտասովոր ոչինչ չկար:
Փետրվարի կեսերին կայացած միջազգային երկու տարբեր կոնֆերանսներում քննարկվել է արաբական երկրների համախմբման հարցը: Խոսքը, մասնավորապես, իրանական սպառնալիքին ենթակա արաբական պետությունների մասին է:
Եվրոպացիները պետք է հասկանան, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը նույն չափով, որքան եւ Կրեմլը, հարձակումների թիրախ է դարձրել Եվրոմիությունը, նախազգուշացնում է բրիտանական The Guardian թերթը: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջերս Եվրոպա կատարած այցելությունը դարձավ այդ հարձակման դրվագներից մեկը միայն: Հարձակման ընթացքում Բրյուսելի հակառակորդները փորձում են օգտագործել ԵՄ արեւելյան եւ արեւմտյան ...
Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արեւային ջրատաքացուցիչներով համալրվածՙջեռուցման լոկալ համակարգ:Դրա անհրաժեշտությունն այստեղ առաջացել է խորհրդային համակարգի փլուզումից հետո: Արդեն 38 տարի, ջերմաստիճանային բավարար պայմաններ չլինելու պատճառով, ձմռանը սաների հաճախումը դադարեցվում է:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019թ.-ի հունվարի 9-ին ընդունած N 1-Ն որոշման համաձայնՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են.
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը իր խորին ցավակցությունն է հայտնում կուսակցության հնագույն անդամներից Արտակ Բոջիկյանին, նրա հորՙ Ալբերտ Վախթանգի Բոջիկյանի մահվան կապակցությամբ: