Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության երբեմնի նախագահ Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի ...
Ուրեմն այսպես. Մ. Նահանգները չի պաշտպանում Սիրիային մարդասիրական-մասնագիտական օգնություն ցուցաբերելու մեր կառավարության քայլը, քանի որ, ինչպես կարդում ենք Հայաստանում ամերիկյան դեսպանության մամուլի հայտարարության մեջ, ինքը դեմ է սիրիական զինված ուժերի հետ մեր որեւէ տեսակի ներգրավվածությանը (engagement), լինի դա ռազմական բնույթի, թե քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով: Ավելինՙ Մ. Նահանգները չի ...
Փետրվարի 14- ին գերմանական «Դի ցայթ» շաբաթաթերթը հարցազրույց է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ: Զիլվիա Շթյոբերի «Ես չեմ առաջնորդը» ծավալուն հարցազրույցից առանձնացնենք մի հարցուպատասխան:
Հայաստանի քաղաքացիները հոգնել են փոփոխության սպասումից` նրանք իրական փոփոխություններ են ուզում: Այնպես որ` եթե նոր կառավարության ծրագիրը սպիտակ ու դատարկ թուղթ էլ լիներ, մարդիկ հակված են դրանով անգամ նոր կառավարությանը փոփոխությունների, «տնտեսական հեղափոխության» խոստումն իրականություն դարձնելու հնարավորությունը տալ: Քանի որ դա ժողովրդի քվեով ընտրված քաղաքական մեծամասնության կառավարութան սպիտակ թուղթն է, ...
- Հարգելի պարոն Տարասով, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Դուք, նկատի ունենալով Երեւանում կայացած ռուսական զորքի ներկայության դեմ սակավամարդ բողոքի ցույցը, անցյալ դեկտեմբերին ասել եք, որ եթե հայերը չեն ուզում նրանց ներկայությունը, ապա խնդիր չկաՙ ռուսները կարող են պարզապես գնացք նստել ու հեռանալ: Որպես լավատեղյակ եւ քաջահմուտ վերլուծաբան, Դուք, վստահ եմ, տեղյակ ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին»: Միաժամանակ օրաթերթը գրում է, որ Արծվիկ Մինասյանն ասել էՙ թե ինքը նման առաջարկություն չի ստացել, ստանալու դեպքում էլ կմերժի, քանի որ «չի ցանկանում կատարող» լինել:
Մինչ հայ-ադրբեջանական դիվանագիտական թեւը խոսում է ինչ-որ անհասկանալի այլընտրանքներ ունեցող խաղաղության մասին, եւ Հայաստանի բարձրագույն իշխանության որոշ անդամներ էլ փորձում են համոզել, որ «ամեն ինչ լավ է» եւ պետք է պատրաստվել խաղաղությանը, Բաքվի խանը օրերս հանկարծակի հայտնվեց Արցախի Հանրապետության Մարտունու եւ Հադրութի շրջաններին հարակից Բեյողլանի շրջանում հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում ...
Տակաւին կը շարունակուի Կրթութեան եւ Գիտութեան նախարարի ժխտական վերաբերմունքի հարցը դպրոցներէն մէկուն մէջ, ի տես քահանայի մը ներկայութեան, որ ըստ նախարարին սխալ է, քանի որ, նոյնիսկ օրէնքով ալ արգիլուած է եղեր դպրոցներուն մէջ կրօնական քարոզչութիւն ընելը: (Բայց ինչո՞ւ, չեմ հասկնար. Ամերիկա՞ եղանք, ի՛նչ):
Այս օրերին Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորինս զգոն լինիՙ եկեղեցու դեմ ամեն մի դավադրություն կանխելու: Ցավոք սրտի, այդպես չի մտածում Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի Առաջնորդական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը: Ընդհանրապես, այս մարդն ի սկզբանե հայտնի է եղել իր սկանդալային, հայ եկեղեցականին ոչ հարիր պահվածքով, խտրականությամբ եւ ...
Հրապարակվել է ՀՀ կառավարության առաջիկա հնգամյա գործունեության ծրագրային փաստաթուղթը, որն անվարան կընդունվի ազգային ժողովի կողմից: Գործընթացին չեն խոչընդոտի ոչ վերլուծաբանների փաստարկումները, ոչ քաղաքագետների գնահատականները, քանզի ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» նախընտրական դաշինքի խոստումներն են եւ դրանց հանդեպ ստացած ընտրողների բացարձակ մեծամասնության քվենՙ արդյունքը թե հետեւանքըՙ կազմավորված ԱԺ-ն:
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ հղում անելով Սորոսյան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքին, ապացուցել է, որ «ԵՊՀ Restart» նախաձեռնությունըՙ գրանտի տեսքով, հիշյալ հիմնադրամից ստացել է 20. 000 ԱՄՆ դոլար: «Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես ...
Հոգեւոր եւ աշխարհիկ աշխարհների միջեւ հակամարտությունն ու մրցակցությունը ընդհանուր վաղեմի ուղղություններ են պատմության մեջ, եւ ոչ մի երկիր դրանցից խուսափել չի կարող: Մեծ Բրիտանիայի պատմության ուշագրավ էջերից է Հենրի II թագավորի եւ Քենտերբերիի արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի միջեւ 12-րդ դարում առաջացած հակամարտությունը: Սկզբնական շրջանում նրանք մոտիկ ընկերներ էին, բայց հետագայում ընդհարվեցին, ...
2019թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ճանաչված տնտեսագետներ, ակումբի անդամներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը անց են կացրել տնտեսագիտական հետազոտություն միեւնույն թեմայով, որը բերված է այս հոդվածի վերնագրում: Սա թվով չորրորդ ամենամյա ուսումնասիրությունն է, որն իրականացնում է ակումբը, նպատակ ունենալով ամփոփել արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ կանխատեսումներ ...
Ընդգրկուն նախապատրաստական աշխատանքներից հետո փետրվարի 8-ին Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում «Ազգ» թերթը կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել «Հայաստանի քաղաքական կյանքում Սփյուռքի դերակատարության հարցի շուրջ» թեմայով: Մասնակցության հրավերներ էին ուղարկվել ՀՀ իշխանության բոլոր թեւերին, ավանդական եւ ՀՀ մի շարք կուսակցությունների, գիտական ու հասարակական կառույցների եւ հարցի հետ առնչություն ունեցող մասնագետների: Թեեւ հրավիրյալների ...
Օրերս ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Արցախի հակամարտության գոտում հաջողվել է հասնել լարվածության թուլացման որոշակի մակարդակի: Նրա խոսքերով, «վերջին ամիսներին միջնորդ պետությունների եւ տարածաշրջանի երկրների ջանքերը հանգեցրել են լարվածության մեղմացմանը, ինչը թույլ է տվել շարունակել հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը»: Խոսքը Հայաստանի ...
Սիրիացի քրդերը բանակցություններ են վարում Դամասկոսի իշխանությունների հետՙ պաշտպանելու համար իրենց տարածքները թուրքական հարձակումներից, որոնք ակնկալվում են նախագահ Թրամփի ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հայտարարությունից հետո, գրում է Վաշինգտոնից Գլեն Կարին «Բլումբերգում»:
Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկիրըՙ Ղազախստանն ավարտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ոչ մշտական անդամությունը: Երկու տարվա ընթացքում այդ երկիրն առավելագույն ջանքեր գործադրեց Կազմակերպության, որպես անվտանգության համաշխարհային քաղաքական կարգավորիչի, ամրապնդման համար:
Հայաստանի ազգային արխիվի հրատարակությամբ լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրոպական համալսարանի դասախոս Լիլիթ Մակարյանի «Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությունը (1921-1937թթ.)» աշխատությունը, ծավալը 383 էջ: Խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը :
Ինչպես հայտնի է, վենեսուելական ճգնաժամը խորանում է եւ այստեղ փաստորեն փորձ է արվում իրականացնել հեղափոխություն, որի նպատակն է հեռացնել գործող նախագահ Մադուրոյին: Այս գործում ներգրավված է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ նրան սատարող ԱՄՆ-ը, Եվրոմիության անդամ մի շարք պետություններ, եւ այսպես շարունակ:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն 2013 թվականից մինչեւ օրս երկրի բնակչությանը անվճար հատկացրել է ավելի քան 1 մլն բնակարան, բայց Արեւմուտքի լրատվամիջոցները նրան համառորեն մեղադրում են մարդկանց փողոց նետելու մեջ: Կարակասը չքավոր արվարձանների քաղաքից վերածվել է խաղաղ խոշոր քաղաքի, բայց դա ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցներին չի խանգարում վարչակարգին խարազանելու հանցավորության ...
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ եւ բավարար սնունդ` կենսաբանների եւ կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:
Արդեն չորս տարի, Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդյունավետ գործընկերություն են ծավալվումՙ «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում: Կողմերն իրականացրել են արտաքին լուսավորության համակարգի կառուցման երկու ծրագիր, որով լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց եւ համայնքային նշանակության ...
Սիրո տոներին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրում է 50 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան 30 օրովՙ ընկերության սպասարկման կենտրոններում «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi» եւ այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում:
Տավուշի մարզի Դովեղ գյուղն արեւելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարեւան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը սեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներովՙ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ ...