RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2281, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄՈՏ Է

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երեք շաբաթից ավարտվում է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի գործողության ժամկետը: Ռուսաստանն աշխատում է միջին հեռահարության նոր հրթիռների ստեղծման վրա, որպեսզի կարողանա պատերազմ վարել մասնավորապես Եվրոպայում, գրում է գերմանական Die Welt թերթը: ՆԱՏՕ-ի կողմից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ նոր որոշման ընդունումը քիչ հավանական է:

Հոդվածի հեղինակները իրենց հարց են տալիս, թե միջին հեռահարության նոր հրթիռներ մշակելով Ռուսաստանը ի՞նչ նպատակներ է հետապնդում: Երկու փորձագետների կարծիքով, Ռուսաստանը ձգտում է գերիշխող դիրք գրավել Եվրոպայում հակամարտության ծավալման մեջ: Սա նշանակում է, որ միջին հեռահարության միջուկային հրթիռները Եվրոպայում Ռուսաստանի համար պաշտպանական անհրաժեշտություն չեն: Ավելի շուտ, դրանք հարձակման սցենարի բաղկացուցիչ տարր են:

Հաշվարկն արվում է այն նպատակով, որ սովորական զինատեսակների կիրառմամբ սրընթաց գրոհներով Արեւելյան Եվրոպայում կամ Սեւծովյան տարածաշրջանում նվաճվեն նոր տարածքներ եւ հետագայում դրանք պահվենՙ սպառնալով առանձին տարածքներով սահմանափակվող կանխիչ միջուկային հարվածներով: Welt and Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում երկու հոդվածագիրներից մեկըՙ Բրաուսը , ասել է, որ Ռուսաստանը նախապատրաստվում է Եվրոպայում տարածաշրջանային պատերազմների, որոնք ինքն ուզում է հաղթականորեն ավարտել միջուկային ուժի գործադրման շնորհիվ: Ըստ որում, նշում է հոդվածագիրը, թեեւ հակահրթիռային պայմանագրի ժամանակն ավարտվում է երեք շաբաթից, Գերմանիայում այս կապակցությամբ նույնիսկ քննարկումներ չեն անցկացվում:

Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայում մեկ անգամ եւս կարող է հաստատվել երկարաձգման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը, որով դաշինքը 1970-ականների վերջերին արձագանքեց Եվրոպայում SS-20 հրթիռների տեղաբաշխմանը: Այլընտրանք կարող է դառնալ սովորական զինատեսակների ավելացումը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը Ռուսաստանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար:

Վտանգավոր են ինչպես Գերմանիայի կառավարության կողմից հավանական վտանգի անտեսումը, այնպես էլ նԱՏՕ-ի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական ելույթները, քանզի դա միայն նոր գործողությունների է դրդում Կրեմլի ղեկավարներին: Եվ դա առավել հավանական է դարձնում Ռուսաստանի պատերազմը եվրոպական որեւէ երկրի դեմ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի պահպանման համար պատասխանատու է համարում Ռուսաստանին: Այդ մասին նա գրել է Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակած հոդվածում: «Մոսկվան պետք է իր վերջին հնարավորությունն օգտագործի պայմանագիրը պահպանելու համար, այլապես լիովին պատասխանատվություն կկրի դրա համար»: Նրա խոսքերով, պայմանագրի գործողության դադարեցումը ուղղակիորեն կսպառնա Եվրոպայի անվտանգությանը: Ավելի վաղ, Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պաշտպանությունն ուժեղացնելով, կհակազդի պայմանագրի խախտմանը:

Այս տարվա սկզբներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դադարեցրել էր իր երկրի մասնակցությունը հակահրթիռային պայմանագրինՙ որպես պատճառ նշելով դրա պայմանների խախտումը Ռուսաստանի կողմից: Հուլիսի սկզբներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հերթին կասեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը պայմանագրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ