Այն տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանում համավարակի ուռճացող տվյալները, խմբակցական եւ անձնամիջյան ամենօրյա գայթ ակղությունները, «բացահայտումները», ծեծերն ու ծեծկռտուքը, քարոզչական փոխադարձ գնդակոծությունները որպես կամուֆլյաժ են ծառայում պարտիզանական եղանակով Ազգային ժողով սպրդեցնելու եւ անցկացնելու այս պահին եւ ընդհանրապես մեզ համար անպետք եւ նույնիսկ վնասակար օրինագծեր, ինչպեսՙ բանկային գաղտնիքի բացահայտման, անօրինական գույքի ...
Մայիսի 10-ին «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության»ՙ ASIMDER-ի գլխավոր նախագահ Գլոքսել Գյուլբեյը նոր հայտարարություն է արել: Նույն օրը Պոլսո «Հայ Թերթ» կայքէջում հրապարակված հայտարարության մեջ, որի սկզբնաղբյուրը «Ihlas» լրատվական գործակալությունն է, Գյուլբեյն այս անգամ էլ մեղադրում է ֆրանսիային, թե Սիրիայում հայկական գումարտակ է կազմավորում, իհարկե ...
Բաքվի Turan լրատվական գործակալությունը հանդես է եկել սենսացիոն նորությամբ: Մոտ ժամանակներս կարող է հայտարարվել «տարագիր Արեւմտյան Ադրբեջան (Իրեւան) Հանրապետության» հռչակման մասին: Այդ մասին հայտարարել է թուրքական Կայսերիի (Կեսարիա) համալսարանի պրոֆեսոր Գաֆար Չախմագլին : Նրա խոսքերովՙ սկզբում կստեղծվի հանրապետության Ազգային խորհուրդ, այնուհետեւ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, եւ, վերջապես, կձեւավորվի ...
Վերջին օրերին Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սրընթաց աճի վերաբերյալ լուրերն առավել քան տագնապալից են: Եթե մի քանի օր առաջ ախտահարվածների թվով երկիրն առաջ էր անցել Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից ու հաստատված վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, ապա նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Ռուսաստանն այլեւս երկրորդն է աշխարհում, եւ արդեն շուրջ ...
Հայաստանը ապրում է իր պատմության թերեւս ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, երբ աշխարհում մոլեգնում է համաճարակը, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն է սրվում, մեզանից ոչ շատ հեռու պատերազմ է շարունակվում, կանգ է առնում տնտեսական զարգացումը, փլուզվում են հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, քանդվում են տարիներով ստեղծված պետական կառավարման ինստիտուտները, իսկ այս պայմաններում երկիրը ապրում ...
Այս դարու փորձանք պսակաձեւ ժահրին (coronavirus) ստեղծման եւ տարածման պատճառներուն ու նպատակներուն մասին բազմատեսակ «լուսաբանութիւններ» շրջան ըրին, յատկապէս դիմատետրի (Ֆէյսպուք) էջերուն, շեշտելով անոր քաղաքական նպատակ հետապնդելը, ուղղուած որոշ երկիրներու, կամ տնտեսական հարուած հասցնելը մրցակից երկրի մը տնտեսութեան, նոյնիսկ Աստուծո կողմէ ուղարկուած պատիժ որակեցին կարգ մը կրօնամոլներ:
Մինչ միջազգային հանրությունը, Հայաստանի բարեկամներն ու թշնամիները, աշխարհատարած Սփյուռքը զբաղված էր կորոնավիրուսի մահասփյուռ համաճարակի դեմ պայքարով եւ տնտեսական խիստ ճգնաժամի մտահոգիչ անդրադարձներով, բոլորն ականատես եղան մի խայտառակ ողբերգա-կատակերգության ՀՀ Ազգային Ժողովում: Անմիջապես, Լիբանանի թե լիբանանահայության, արաբական աշխարհի, ընդհանրապես Մերձավոր Արեւելքի եւ մեր ոխերիմ թշնամիներ Թուրքիայի ու Ադրբեջանի հեռուստաալիքները, համացանցի եւ ...
Ըստ Aysor.am-ի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հայտնել է եկեղեցու դիրքորոշումըՙ «Ցանկացած քայլՙ ուղղված մեր երեխաների եւ նրանց իրավունքների պաշտպանությանը, եւ այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարեւոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, ...
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը առավելապես հիմնված է եւ անընդհատ ձեւավորվում է աշխարհում իր գրաված ռազմավարական դիրքի վրա, որն օգնել է այդ երկրին հակադիր գերտերություններին ու նաեւ տարածաշրջանային պետություններին լարել իրար դեմ: Այդ քաղաքականությունը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հնարածը չէ: Այն կիրառել են իրենից առաջ Օսմանյան սուլթաններն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Էրդողանը ...
Մայիսի 11-ից Չեխիայի կառավարությունը որոշ ոլորտներում թուլացրեց սահմանափակումները եւ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը մայիսի 17-ից հետո չի շարունակվի։ Ինչպես նշում է չեխական մամուլը, Չեխիան բացել է ազատության դռները։ Բացվել են ռեստորանների եւ գարեջրատների բացօթյա հատվածները, մինչեւ 2500 մետր առեւտրային կենտրոնները, վարսավիրանոցներն ու սոլարիումները, թանգարանները, պատկերասրահներն ու ամրոցները։ Մարզական դպրոցների մարզումներին, ...
«Միդլ Իսթ Մոնիտոր» պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ներքին գործերի խորհուրդը (RIAC) ակնկալում է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության կգան պաշտոնանկ անելու Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադին եւ երկրում կհաստատեն անցումային մի կառավարություն, որի կազմում կընդգրկվեն ներկա վարչակարգի, ընդդիմության եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) ներկայացուցիչները: Ըստ RIAC-ի, որը մոտիկ է ...
Կյանքային ազդակները, տեղաշարժերը, անգամ առօրեական փոփոխությունները օրինաչափորեն արձագանք են ունեցել եւ հիմա էլ ունեն արվեստում, հաճախՙ ուղղակի: Տեխնոլոգիական հեղափոխության թվայնացման շրջանը փոխել է ոչ միայն գիտակցություն ու մտածելակերպ, ակնհայտորեն մեր հոգեբանության, կենսաձեւի վրա է ազդել: Ինտերնետային անսահմանափակ տեղեկության հասանելիության գայթակղությունը մարդուն հոգեբանական կախվածության է հասցրել դրանից: Սոցցանցային հարթակերը, որոնցում սեփական ...
Ութսունամյա պրոֆեսոր Էրիկ Փափազյանը բնակվում է Օսլոյի մոտ գտնվող Բերում կոմունայում: Բանասիրության մագիստրոս է սկանդինավյան լեզուների գծով, Օսլոյի համալսարանի լեզվաբանության եւ սկանդինավյան ուսումնասիրությունների ամբիոնի դոցենտ է մոտ 40 տարի: Մասնագիտացել է մասնավորապես նորվեգերենի բարբառների մեջ: Գրել է այս թեմայի ներածությունն իր գործընկեր Բոթոլվ Հելելանդի հետ միասին (հրատարակվել է 2005-ին): Հետաքրքրվում ...
Ապրիլին լույս տեսած հայազգի ռուսական փաստաբան եւ գրող Ռուբեն Մարգարյանի «Ֆոն Շիրախի դաշույնը» պատմական արկածային վեպն անմիջապես գրավել է Գերմանիայի ուշադրությունը: Չնայած համավարակի ստեղծած իրավիճակինՙ գերմանացիները սպառնում են դատի տալ հրատարակչությանը եւ հեղինակինՙ պատմական փաստերն իբրեւ թե խեղաթյուրելու համար: Ռուբեն Մարգարյանին այս լուրն ուրախացրել է, ինչը ...
Երկուշաբթի օրը, առանց հանրային քննարկումների, ԱԺ-ն վավերացրեց տխրահռչակ Լանզարոտի կոնվենցիան: Ի՞նչ վտանգների ու մարտահրավերների առաջ է կանգնելու հայ սերնդի դաստիարակությունը կոնվենցիան կիրառության դնելուց հետո: Բազմաթիվ խնդրահարույց հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել «Լույս» տեղեկտվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Հայտնի օրեր են նշվում ամեն տարի մայիսի առաջին տասնօրյակում ողջ աշխարհում: Հայ ժողովուրդը անմասն չէ համաշխարհային շատ գործընթացներից, ինչպես նաեւ երկրորդ աշխարհամարտից: Մենք` հայերս եւ մեր մտերիմ բարեկամներն ու գործընկերները շնորհավորում ենք միմյանց մայիսյան Եռատոնի կապակցությամբ:
«Ինձ կտտանքների են ենթարկել, սեւ շուկայում վաճառել, հիմա ազատ եմ, աշխարհի ցանկացած անկյուն կարող եմ գնալ, Շուշայից բացի», անընդհատ կրկնվող իմ երազում այս բառերն է արտաբերում Նաթավան իշխանուհին: Երազ, որն այս շաբաթ առանձնահատուկ «իրական դարձավ». 30 տարի է արդեն, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներն իրենց հայրենի եզերքից տեղահանվել են», ...
Կորոնավիրուսով պայմանավորվածՙ արտակարգ դրությունը մշակույթի համար անսովոր կենսակերպ ստեղծեց: Երկու ամսից ավելի թատրոնները, կինոդահլիճները, թանգարանները, գրադարանները, համերգասրահները փակ են: Բոլորն էլ ԿԳՄՍ նախարարության հրահանգով առցանց նախագծեր են իրականացնում, փորձում կապը պահպանել հանրության հետ, բայց ինչ էլ լինի, թատրոնը, համերգասրահը, կինոդահլիճը հանդիսատեսի կարիք ունեն, թանգարանըՙ այցելուի: Վիրտուալ հանդիսատեսի ու այցելուների թիվն ...
Դպրոցում մի ուսուցիչ ունեի, որը միշտ պատժում էր ծածուկ գործելու համար: Մի անգամ էլ անկյուն կանգնեցրեց մեր դասարանի Հայկին, որովհետեւ տղան թաքուն սիրային նամակ էր նետել Արուսիկի պայուսակի մեջ: Հետո ուսուցիչս հայտարարեց, որ ծածուկ գործունեությունը հատուկ է հանցագործներին, ու եթե մենք մեծանանքՙ կիմանանք, որ, օրինակ, ոստիկանը երբեք ծածուկ չի գործում: