Ո՞րն էր պատճառը, որ Երկրորդ աշխարհամարտում հայերս մեր ընդհանուր թվաքանակի համեմատ ամենաշատ զինվոր եւ ամենաշատ զոհ տվող ազգերից մեկը եղանք: Թերեւս ավելի շատՙ քան ռուսներն ու բելոռուսները, եթե հաշվի առնենք, որ մեր երկիրը, այս անգամ, բարեբախտաբար, նաեւ մեր ջանքերով, պատերազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ, ինչպես Բելոռուսիան ու եվրոպական Ռուսաստանըՙ ամբողջությամբ: ...
Համաճարակի պարտադրած պայմանների հետեւանքով, մարտի 20-ից հետո ամբողջ 6 շաբաթ իր ընթերցողների հետ «թղթային ճանապարհով» հանդիպումից զրկվելուց հետո «Ազգ»ը այսօր կրկին լույս է տեսնում, դժբախտաբար կրճատվածՙ 8 էջով: Ընթերցողների ներողամտությունն ենք հայցում այդ բացակայության եւ էջերի կրճատման համար, խոստովանելով նաեւ, որ սահմանափակ էջերում չենք կարողանում տեղադրել մեր բոլոր հեղինակների նյութերը:
Մայիսի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել էր նախարարների խորհուրդի նիստ, քննարկելու կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող խնդիրները: Նիստի ավարտին նա հեռուստատեսությամբ դիմեց երկրի քաղաքացիներին: Փոխանակ ելույթը պայքարի արդյունքներով եւ նախատեսվող միջոցառումներով սահմանափակելու, նա սովորությսն համաձայն խոսեց թուրքական պետության հանդեպ ընդդիմադիր ուժերի դավադիր կեցվածքի մասին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը մեղադրեց հեղաշրջում կատարելու ...
Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեւիդ Ֆրիդմանը այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին կոչ է արել սկսել պատրաստվել Հորդանան գետից արեւմուտք ընկած պաղեստինյան տարածքի բռնակցմանը: Այդ մասին նա հայտարարել է The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում:
Երբ շարժապատկերով կամ տեսաժապաւէնով ցոյց կու տան մեր Երկիր մոլորակը, հսկայ, կապոյտ, իսկակա՛ն հհրաշք. ապա կամաց-կամաց հեռանալովՙ ցոյց կու տան անոր տեղը մեր արեգակնային դրութեան մէջ եւ մեր հսկայ Երկիրը կը փոքրանայ, միւս մոլորակներուն հետ բաղդատած, կը փոքրանայ, բայց չի կորսուիր: Իսկ երբ անկէ ալ ճամբորդելով կ՛ուղղուինք դէպի Յարդգողի միգամածութիւն, ...
Պատմական անքննելի օրինաչափությամբ հայ ժողովուրդը մայիս ամսին շատ հաղթանակներ է կռել ու, հատկապես, ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Հստակ է մեկ բան, որ մայիսը եռատոն բառեզրով բնութագրվող հաղթանակների ամիս է` նկատի ...
Հին Արեւելքի սեպագիր տեքստերում տեղեկություններ են պահպանվել օձի եւ թռչունի շփումից առաջ եկած «չար դեւի» սարսափելի վարակի մասին: Ես արդեն նշել եմ իմ գրավոր եւ բանավոր ելույթներում, որ հայերեն հարյուրավոր ուրիշ բառերի հետ «վարակ» բառը նույնպես տարածված էր աքքադական եւ բաբելոնյան լեզուներում տարբեր բարբառային ձեւերով:
Մայիսի 9-ին մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը: Տարեց-տարի մեր կողքին նվազում է այդ դաժան պատերազմի վետերանների թիվը: Այսօր Հայաստանում նրանք 287 են: Երկրի իշխանությունները եւ բազմաթիվ բարեգործներ նրանց նվերներ են մատուցում, ցուցաբերում ամենաբազմազան աջակցություն: Ցավոք, ավելի ու ավելի քիչ մարդիկ են ակտիվ հանդես գալիս այս օրը, չնայած ...
Փարիզաբնակ հայազգի ֆրանսիական նկարիչ, քանդակագործ եւ լուսանկարիչ Կառլ Լագասն իր գեղարվեստական ճանապարհորդությունը սկսել է յոթ տարեկանումՙ կոլաժներից: Ֆրանսիացի քանդակագործ Սեզար Բալդաչինին ոգեշնչել է Կառլինՙ շարունակելու զարգացնել իր աշխատանքը: Նրա առաջին ցուցահանդեսը բացվել է 2003 թվականին, Փարիզում, իսկ առաջին քանդակըՙ «Շենքեր» շարքըՙ 2006-ին, Բրյուսելում: Երկու տարի անց Փարիզի «Էսպաս Պիեռ Կարդեն» ...
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ռուսական կինոյի այսօրվա առաջատար կինոբեմադրիչներից մեկիՙ Աննա Մելիքյանի նորՙ «Փերին» ֆիլմի առցանց առաջնախաղը «Կինո պոիսկ էյջ դի» առցանց կինոթատրոնում: Սա Մելիքյանի հեքիաթային քաղաքային եռերգության երրորդ ֆիլմն է. առաջին երկուսըՙ «Ջրահարսը» (2007) եւ Աստղը» (2014), ժամանակակից ռուսական կինոյի ամենից ուշագրավ աշխատանքներից են:
Մայիսի 3-ին MTV հեռուստատեսության ուղիղ եթերով եւ արբանյակային արձակումով Լիբանանում եւ արաբալեզու երկրներում սփռվեց «Արմինիըն սոուլ բենդ» նվագախմբի համերգըՙ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի եւ նոյն Օսմանեան կայսրութեան ձեռքով 1916 թվականի մայիսի 6-ին Լիբանանի արաբ նահատակների հիշատակին: Ծրագրի նպատակն էր հայ երաժշտութիւնը ներկայացնել Լիբանանի հանրությանը եւ արաբալեզու լայն հանդիսատեսին:
Սերգեյ Գալստյան: Վեց տասնամյակների ընթացքում, տակավին ուսանողական տարիներից ցայսօրՙ մտավորական, մշակութային գործիչ, արվեստաբան, որն իր արժեքավոր ներդրումն ունի հայ արդի մշակույթի զարգացման գործում: Սովորելով Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում, նա արդեն ուսանողական տարիներից մեծ սիրով ու հետաքրքրությամբ զբաղվել է կինոարվեստով. մասնագիտորեն ուսումնասիրել է դրա համաշխարհային պատմությունը, տեսությունը, կարդացել ...
1943 թվականի ամռանն էր, թե՞ աշնանը, չեմ հիշում, Էջմիածնում, իմ մանկապարտեզին կից տարածքում նկարահանվում էր «Դավիթ Բեկ» կիոնկարը: Անշուշտ այդ օրերին ես չէի հասկանում, որ ականատես եմ պատմական ու աննախադեպ մի իրողության, ինչը հերոսական մի երեւույթ էր, քանի որ Գերմանիան «ջարդում էր կովկասյան հանրապետությունների դռները», հաց չկար, ֆաշիստի դեմ կռվելու ...
2020 թվականի շրջանավարտների բախտը չբերեցՙ ոչ «Վերջին զանգ», ոչ ավարտական հանդիսություններ ու երեկույթ. 12 տարի սովորելուց հետո մի կարգին հրաժեշտ էլ չկարողացան տալ դպրոցին: Թվում էՙ դիմորդների բախտը բերեցՙ ընդամենը մեկ քննություն, սակայն ժամանակից շուտ ուրախանալ ու ոգեւորվել պետք չէ:
Այս բարդ, անհանգիստ տարում Ղազախստանում շարունակում են տոնել մտածող, լուսավորիչ (просветитель) ու փիլիսոփա, երգահան եւ քննադատ, պոետ եւ քաղաքացի Աբայ Կունանբաեւի 175-ամյակը: Տոնախմբութունը մեկնարկեց երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկայեւի «Աբայը եւ Ղազախստանը 21-րդ դարում» ծրագրային հոդվածով: Ցանկանում եմ նշել միայն մի դրվագ, որտեղ պետության ղեկավարը նշել է, որ անրհաժեշտ է «ապահովել ...
«Նյու Յորք Թայմսում» լույս տեսած գրախոսականում Սառա Լայալը այսպես է բնորոշել հայազգի անգլիագիր գրողին, որ վերջերս հրատարակել է իր նոր գիրքըՙ «The Red Lotus» (Կարմիր լոտոսը) խորագրով: