«ԱՐՄԻՆԻԸՆ ՍՈՈՒԼ ԲԵՆԴԸ» MTV-ՈՎ Ա. Բ. Մայիսի 3-ին MTV հեռուստատեսության ուղիղ եթերով եւ արբանյակային արձակումով Լիբանանում եւ արաբալեզու երկրներում սփռվեց «Արմինիըն սոուլ բենդ» նվագախմբի համերգըՙ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի եւ նոյն Օսմանեան կայսրութեան ձեռքով 1916 թվականի մայիսի 6-ին Լիբանանի արաբ նահատակների հիշատակին: Ծրագրի նպատակն էր հայ երաժշտութիւնը ներկայացնել Լիբանանի հանրությանը եւ արաբալեզու լայն հանդիսատեսին: «Հայկական հոգի» նվագախմբի կազմում են Ռաֆֆի Չիլինկիրյանը (դուդուկ), Հակոբ Փամպուքյանը (կիթառ) եւ Կարո Սվաքճյանը (սրինգ): Հաղորդավարն էր Ղասսան Յամմին , որին ընկերակցում էր Ռանիան : Համերգը սկսվեց «Տէր ողորմեա» շարականովՙ յիշելով թե՛ Հայոց Ցեղասպանությունը եւ թե՛ Լիբանանի նահատակները: Այնուհետեւ ներկայացվեցին «Հով արեք, սարեր ջան», «Կռունկներ», «Ծաղկած Բալենի», «Ծիծեռնակ» գործերը: Ղասսան Յամմին ամեն ստեղծագործությունից առաջ մանրամասն տեղեկություններ էր հաղորդում դրանց մասին: Համերգի վերջում Ռանիան եւ Յամմին հատուկ կերպով ոգեկոչեցին հայ ժողովրդինՙ հղելով նրան իրենց բարեմաղթանքները: |