RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2020-03-20 > #013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020



Տեղադրվել է` 2020-05-07 22:24:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1962, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲՈՀՋԱԼՅԱՆԸ ԿԱՐԵԿՑՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՆ»

Հ.Ծ.

«Նյու Յորք Թայմսում» լույս տեսած գրախոսականում Սառա Լայալը այսպես է բնորոշել հայազգի անգլիագիր գրողին, որ վերջերս հրատարակել է իր նոր գիրքըՙ «The Red Lotus» (Կարմիր լոտոսը) խորագրով:

Ծանոթ երեւույթ է, թե որքան ենք մենք անհանգստանում, երբ մեզ ծանոթ, սիրելի մի անձավորություն տարօրինակ պայմաններում ուշանում է եւ խոստացած ժամին չի հայտնվում մեր կողքին: «Քրիս Բոհջալյանն իր նոր «թրիլլերում» պատմում է խորհրդավոր ձեւով անհետացած մի տղամարդու եւ առնետների, բազմապիսի առնետների մասին: Վերջիններիս հարմարվողականության, համատարածության եւ լաբորատորիաներում նրանց օգտակարության մասին: Նրանց այդ հատկությունների իրական եւ խորհրդանշական դրսեւորումների մասին», գրում է Լայալը, բացահայտելով, որ այդ խորհրդավոր անձնավորությունը Օստին Հարպերն է, որ Վիետնամում հեծելարշավի է մասնակցում եւ օրվա վերջում չի վերադառնում: Ընկերուհինՙ Ալեքսիս Ռեմնիկը, որ բժիշկ է եւ աշխատում է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում Օստինի հետ, ստիպված է լինում ստանձնել խուզարկուի դերը պարզելու համար այդ խորհրդավոր սարսռազդեցիկ եւ անսպասելի անհետացման հանգամանքները:

«Բոհջալյանին հաճելի է կարդալ: Նրա գրելաոճը առնական է, հստակ եւ աշխույժ, մի բան, որ գրավիչ է դարձնում ընթերցանությունը այն աստիճան, որ նույնիսկ անհավանական թվացող տեսարանները ճշմարտանման են հնչում: Նրա նոր վեպը նույնքան սարսափազդու է, որքան անակնկալորեն հուզիչ: Դա անդավաճան ընկերասիրության եւ իրենց զավակների հանդեպ ծնողների անվերապահ նվիրվածության մասին է: Բոհջալյանը մեծ սիրտ ունեցող գրող է, որի վեպերը հափշտակությամբ են կարդացվում», եզրակացնում է գրաքննադատը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ