ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՓԵՐԻԻ» ԱՌՑԱՆՑ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ Ա. Բ. Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ռուսական կինոյի այսօրվա առաջատար կինոբեմադրիչներից մեկիՙ Աննա Մելիքյանի նորՙ «Փերին» ֆիլմի առցանց առաջնախաղը «Կինո պոիսկ էյջ դի» առցանց կինոթատրոնում: Սա Մելիքյանի հեքիաթային քաղաքային եռերգության երրորդ ֆիլմն է. առաջին երկուսըՙ «Ջրահարսը» (2007) եւ Աստղը» (2014), ժամանակակից ռուսական կինոյի ամենից ուշագրավ աշխատանքներից են: 44-ամյա Աննա Մելիքյանը հասցրել է նկարահանել 38 կարճամետրաժ եւ լիամետրաժ կինոֆիլմեր, որոնցից մի քանիսը մրցանակակիր են դարձել հեղինակավոր կինոփառատոներում: Մելիքյանի իսկ սցենարով նկարահանած «Փերին» պատմում է «Կոլովրատ» խաղը մշակողի մասին, որը մի անգամ եկեղեցում իր դեմքը տեսնում է Անդրեյ Ռուբլյովի որմնանկարի վրա, ինչի շնորհիվ ճամփորդում է անցյալ եւ փոխում է ապագան: Գլխավոր դերերում նկարահանվել են ռուս նշանավոր դերասան, բեմադրիչ Կոնստանտին Խաբենսկին եւ լիտվացի ճանաչված դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն : |