Արդեն վարչապետացուների անուններ են շրջանառվում, հրապարակավ: Անուններՙ որոնք պետական կառավարման մակարդակում ոչ մի փորձառություն չունեն: Հետեւաբար սպեկուլյատիվ բնույթ են կրում նման «բացահայտումները», որոնց առաջին նպատակը գործող վարչապետի դիրքերի թուլացումն է, իսկ երկրորդըՙ ժամանակավորապես նրան փոխարինելը մեկ ուրիշով, այսինքնՙ մեխը մեխի միջոցով հանելու նման մի օպերացիա, մինչեւ...
Մայիսի 20-ին Չեխիայի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահՙ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձեւը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործված ոճրագործություններին, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության դատապարտմանը:
Համաշխարհային տնտեսական միությունները որպես կանոն ստեղծվում են մի քանի հիմնական խնդիրների լուծման համար, որը տվյալ պետությունների համար ունի ռազմավարական նշանակություն եւ որը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, լուծել միայնակ չի հաջողվում: Նմանատիպ խնդիրները որպես կանոն տնտեսական են լինում եւ, հետագայում, բացառված չէ, որ այդ տնտեսական միավորները վերածվեն նաեւ քաղաքականի:
Վերոնշյալ կոչով «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը դիմել է Ամերիկայում ապրող հայ քաղաքացիներին նշելով, որ մինչ այժմ չունենք ամերիկաբնակ հայերի ճշգրիտ թվաքանակը: Որոշ տվյալների համաձայն, այն հասնում է մի քանի միլիոնի, մինչդեռ 2010-ին հրատարակված ամերիկյան հասարակության մարդահամարի ամփոփագրում նշված են ընդամենը 474,559 հայեր, իսկ 2017-ի միջանկյալ ամփոփագրում երկկողմանի ...
Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք այն հիմնական դրույթը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս բանկային գաղտնիքը հասանալի դարձնել իշխանություններինՙ դրանից բխող հետեւանքներով: Մասնավորապես, եթե որեւէ մեկը գործարք կատարած լինի հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մարդու հետ, ապա անկախ նրանիցՙ կապ ունի՞ տվյալ հանցագործության հետ, թե՞ ոչ, նրա բանկային հաշվի մասին տեղեկությունները ...
Ծանօթներէս մէկը կը պնդէ, թէ մեր երկիր միլորակն ու անոր վրայի մարդկութիւնը կը ղեկավարուին արտաքին աշխարհէն, այլ մոլորակէ մը: Ըսենք, որ այս մէկը բացառութիւն չէ, քանի որ ուրիշներ ալ ունին այդ համոզումը, մասնաւորաբար, որ այս վարկածին մասին գիտա-երեւակայական գրականութիւնն ու ֆիլմերը ողողած են շուկան:
Գիտական հանրությունը երկու ժամվա ընթացքում իրար անցավ, վրդովվեց, ահաբեկվեց, երբ լուր տարածվեց, թե Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ ժառանգությունը հրդեհի պատճառով ոչնչացել է: Գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը նոր տնօրենին մեղադրեց անփութության մեջ. մարդկանց տարիների աշխատանքը, հնատիպ գրքերի, մամուլի, հազվագյուտ հրատարակությունների թվայնացված միլիոնավոր էջեր, որոնք պահվում ...
Հայաստանը ճգնաժամի պայմաններում ճգնաժամ է ապրում: Համավարակի գլոբալ ազդեցությունից ոչ մի երկիր զերծ չի մնացել, եւ Հայաստանը բացառություն չէ: Վարակը կաթվածահար է արել տնտեսությունը եւ շուռ է տվել հանրային առողջապահության համակարգը բոլոր երկրներում: Հայաստանը բավական արդյունավետ կերպով է կարողանում պայքարել համավարակի դեմ: Սակայն այդ նույն վարակի հանդեպ քաղաքացիների ճակատագրապաշտական մոտեցումը ...
Slate.fr կայքում հրապարակված հոդվածի հեղինակները նշում են, որ հարկավոր է նախապատրաստվել շաբաթներ, ամիսներ անց կամ գուցե ավելի ուշ SARS-CoV-2-ի հնարավոր գրոհի սցենարներին ու ռազմավարություններին:
Հայազգի ռուսական դիրիժոր Գուրգեն Պետրոսյանը ծնվել է 1991 թվականին, Նալչիկում: Սովորել է Հյուսիսային Կովկասի Արվեստի պետական ինստիտուտի մշակույթի եւ արվեստի քոլեջումՙ մասնագիտանալով երգչախմբի դիրիժորության մեջ, Ռոզա Խաշուկոեւայի դասարանում, որն իր ուսանողին ուղարկել է Լ. Վ. Սոբինովայի անվան Սարատովի պետական կոնսերվատորիա: Այստեղ Պետրոսյանն ընդունվել է երգչախմբի դիրիժորության բաժինը (Նելլի Վլադիմիրցեւայի դասարան): ...
Սեւան Ղարիբյանը , որն ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի 4-րդ կուրսում (Վարդան Աճեմյանի դասարան) դափնեկիր է դարձել վերջերս Աթենքում «An Art Artistry» կազմակերպության անցկացրած «Ժամանակակից դաշնամուրը» միջազգային ստեղծագործական մրցույթում: Նա հաղթող է ճանաչվել դաշնամուրի համար գրված «Երեք փերիներ» ստեղծագործության համար: Մրցույթին հայտ էին ...
1942 թվականից Ալեն Դալեսը անցավ պաշտոնական աշխատանքի ԱՄՆ Ստրատեգիական ծառայությունների վարչությունում, չնայած այդ հետախուզական գերատեսչության հետ նա վաղուց արդեն կապված էր: Գերատեսչությունը ղեկավարում էր 57-ամյա Ուիլյամ Դոնովանը, առաջին աշխարհամարտի հերոս, միլիոնատեր, Ուոլ- Սթրիթի վրա գտնվող բարգավաճող իրավաբանական գրասենյակի սեփականատեր, համարձակ, վճռական, անկախ, խիզախ եւ վտանգներին սովոր մի մարդ: Մտերիմները նրան ...
Գերմանական «Դոյչե վելլե» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի փաստաբանը քրեական հայց-բողոք է ներկայացրել լրագրող Ռագիպ Զարաքոլուի դեմ, այն բանի համար, որ նա իր հոդվածով «զինվորական հեղաշրջման» կոչ է անում:
Ավելի ու ավելի շատ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Sars-CoV-2-ը փակ տարածքների օդում մնում է կախված վիճակում: Թեեւ տարածություն պահպանելն օգնում է պաշտպանվել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակից, այն անարդյունավետ է փոխանցման վերոհիշյալ եղանակի դեպքում, գրում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Դերկաչը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հետ քննարկել է Ուկրաինայի արտաքին քաղաքական հարցեր:
«Ազգ»ի խմբագրությունը խորապես ցավակցում է իր գործընկերոջՙ Բոստոնում լույս տեսնող «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանին ՙ իր սիրելի հայրիկի մահվան առիթով եւ ցանկանում է երկնային մխիթարություն: