RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



Տեղադրվել է` 2020-05-22 12:04:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2636, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԵԽԻԱՅԻ ՍԵՆԱՏՆ ԷԼ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Մայիսի 20-ին Չեխիայի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահՙ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձեւը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին եւ երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործված ոճրագործություններին, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության դատապարտմանը:

2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը արդեն նման մի բանաձեւ ընդունել էր, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, այս բանաձեւերն իրավական ուժ չունեն, սակայն կարող ենք փաստել, որ այսպիսով Չեխիայի խորհրդարանն ամբողջությամբՙ իր երկու պալատներով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ