RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 18:41:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 358, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻԲՐ ՄՏԱՀՈԳ ԵՆ, ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

Հ.Ա.

Երեկ մեր լայն հասարակությունը վրդովմունքով տեղեկացավ, որ Եվրոխորհրդարանում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հարցերով զեկուցողները համատեղ հայտարարությամբ «մտահոգություն» են հայտնել, որ Հայաստանը նորՙ 3-րդ ճանապարհն է ծրագրում բացել դեպի Արցախՙ Կապանից Հադրութ ուղությամբ: Զեկուցողների համար հատկապես մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ Հայաստանն իր այդ քայլը չի համաձայնեցրել... Ադրբեջանի հետ: Ժամանակակից աշխարհում մեզ ծանոթ չէ նման որեւէ դեպք, երբ ինչ-որ մի կազմակերպություն «մտահոգվի» որեւէ երկրում ճանապարհ կառուցելու առթիվ, մանավանդ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, խորհրդային խաղաղության պայմաններում, 70 տարի շարունակ, ոչ մի ճանապարհային կապ չի թողել Հայաստանի եւ Արցախի միջեւ: Եվ ոչ միայն միջեւ, այլեւ Արցախի ներսում:

Եվրոխորհրդարանի որեւէ զեկուցող երբեւէ համարձակություն ունեցե՞լ է «մտահոգություն» հայտնելու, օրինակ, Իսրայելին, որ ամեն ամիս նոր ճանապարհներ ու կամուրջներ է սարքում դեպի Պաղեստինյան ինքնավարության ենթակա Արեւմտյան ափ, հատկապես նախագահ Թրամփի տխրահռչակ որոշումից հետո: Իսրայելացիք իրենց նմանատիպ քայլերը երբեւիցե համաձայնեցրե՞լ են Մահմուդ Աբբասի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ