RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 18:41:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 335, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՐՁՈՐԻ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՆ ԱՅԺՄ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԵՆ ԵՎ ԳՈՒՆԱԳԵՂ

Միացյալ Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրենՙ ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ով երբեւէ եղել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիվ 1 Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, նկատած կլինի քաղաքի հրապարակից 250 աստիճաններով դեպի վեր տանող դպրոցի անհրապույր, կոտրված աստիճանները:

Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամեն օր աշնան անձրեւին եւ ձմռան ցրտին հաղթահարելով 250 աստիճան հասնում էին դպրոցՙ մասնակցելու դասերին :

Շուրջ 30 եւ ավելի տարիներ չէին նորոգվել դպրոցի դասարաններն ու դպրոց տանող աստիճանները :

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում Թեքեյանական մեծ ընտանիքի անդամների եւ համակիրների ջանքերով, նրանց կամավոր ցանկությամբ եւ բարեսրտությամբ վերանորոգվեցին դպրոցի 1-ին եւ 2-րդ հարկերի բոլոր դասարանները, Արցախի կառավարության կողմից նորոգվեց դպրոցի տանիքն ու բարեկարգվեց ճանապարհը:

Եվ ահա վերջերս շնորհիվ «Awesome» միջազգային հիմնադրամի արցախյան մասնաճյուղի մի խումբ երազողների ստեղծագործ մտքի եւ ջանքերի իրականություն դարձավ նաեւ քաղաքից դպրոց տանող աստիճանների վերանորոգումը:

Հետաքրքրականը նորոգման նախաձեռնողական խմբի ստեղծագործական միտքն էր, ամեն աստիճան ունի իրՙ ուղերձը, ասելիքը, հորդորը, հիշեցումն ու դաստիերակչական միտումը (տես ստորեւ կցված լուսանկարները):

Նախաձեռնող խումբը իրականություն դարձրեց իր ծրագիրը, գունեղ ու իր գործուն մասնակցությամբ հաճելի դարձրեց դպրոցի ճամփան...

Խորին շնորհակալություն այս նախագծում ընդգրկված բոլոր անձանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ