RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 18:41:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 363, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԳԵՐՄԱՆԱՄԿՆԵՐԻ ՎՐԱ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՏԱՓՈՐՁԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Դիմակն արդյունավետ չէ դեմքին սխալ տեղադրելու դեպքում

Հոնկոնգի համալսարանի մանրէակենսաբաններից մեկը անցկացրել է գիտափորձՙ նպատակ ունենալով ապացուցել, որ վիրաբուժական դիմակը իրոք նվազեցնում է օդով կորոնավիրուսի փոխանցումը, գրում է Le Figaro-ն:

Գիտափորձը կատարվել է ոսկեփայլ գերմանամկների վրա: Կենդանիներին բաժանել են երկու խմբի: Խմբերից յուրաքանչյուրն առանձին վանդակում էր: Փոքր խումբը վարակակիր էր: Այնուհետեւ հիվանդների վանդակից օդի հոսքեր էին ուղղում դեպի առողջների վանդակը: Կամ վանդակների արանքում ոչինչ չէին դնում, կամ վիրաբուժական դիմակ էին դնում հիվանդ կենդանու վանդակի վրա, կամ էլՙ նույնպիսի դիմակ առողջ կենդանիների վանդակի վրա: Կենդանիներն այդ վիճակում մնում էին յոթ օր:

Հիվանդ հարեւաններից պարզապես ճաղերով բաժանված կենդանիների երկու երրորդը վարակվեց: Եթե առողջ կենդանիների վանդակը ծածկված էր եղել դիմակով, վարակվածների բաժինը 33% էր: Իսկ եթե դիմակը ծածկել էր հիվանդ կենդանիների վանդակը, այդ խմբում միայն 17%-ը վարակվեց: Հետազոտողները նաեւ նշել են, որ դիմակի կիրառման դեպքում վարակված կենդանիներն ավելի քիչ վիրուսային բեռնվածություն էին ստանում, քան անմիջականորեն հիվանդների ցայտային ազդեցության ենթարկվածները: Պրոֆեսորի հետեւությունն այն է, որ հարկավոր է դիմակներ կրել, մինչեւ որ ստեղծվի բուժման արդյունավետ միջոց կամ պատվաստանյութ:

2015 թվականին անցկացված գիտափորձի ընթացքում 714 մարդու տվեցին N95 դիմակՙ ուղեկցելով մանրամասն հրահանգներով եւ պատկերներով: Պարզվեց, որ փորձի մասնակիցներից միայն 90-ն է դրանք ճիշտ կրում (12,6%): Նկատված հիմնական սխալներն էին կապիչների սխալ տեղադրումը (73%), դեմքի մաշկին դիմակի անբավարար սեղմ հպումը (62%) եւ քթի վրա դիմակի սխալ ամրակայումը (60%):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ