RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1312, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՌԱԿ հիմնադիրներ

Արցախի հիմնահարցի շուրջ եռակողմՙ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ կնքված փաստաթուղթը գնահատում ենք որպես դավաճանական եւ կապիտուլյացիոն: Այդպիսի բովանդակությամբ փաստատուղթը չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար, քանի որ այն հանգեցնելու է Արցախի փաստացի հայաթափմանը եւ դրա ամբողջական ու վերջնական բռնազավթմանը Ադրբեջանի կողմից:

Քանի դեռ այդ փաստաթուղթը չի վավերացվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից իրավական ուժ չունի, հետեւապես պահանջում ենք չեղարկել այն եւ բանակցությունների նոր գործընթաց սկսել:

Գործող վարչապետի կողմից կապիտուլյիացիոն բնույթի այդ փաստաթղթի ստորագրումը պետք է արժանանա անհրաժեշտ գնահատականի եւ հանգեցնի գործող կառավարության ու նրա ղեկավարի հրաժարականին:

Առաջացած կառավարական ճգնաժամի պայմաններում, երբ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները գտնվում են փաստացի կաթվածահար վիճակում, սահմանադրական համապատասխան իրավանորմերի հիման վրա պետք է շտապ լուծվեն, որը հնարավորություն կընձեռի ձեւավորել նոր, ազգային համաձայնության կառավարություն:

Սրանք են այն կարեւոր պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն երկրում կառավարական ճգնաժամն արագ հաղթահարել եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ