Պատմությունը կրկնվում է: Թերեւս ոչ նույնությամբ, թերեւս ասիմետրիկ, թերեւս սպիրալաձեւ,- ինչպես ասում է գաղափարակից պատմաբան ընկերս,- բայց կրկնվում է: Դերերն ու դերակատարները փոխվում են, իրավիճակն ու պայմաններըՙ նույնպես, բայց գալիս է մի պահ, մերկ եւ մերկապարանոց իրականության մի վիճակ, որը ժապավենի հետադարձ պտույտով մեզ բերում-կանգնեցնում է 100 տարի առաջ արձանագրված ...
Ամերիկյան «Նյու-Յորք Թայմսը» եւ նրան արձագանքելով «Արմինիըն Միրոր-Սփեքթեյթոր» շաբաթահանդեսը տեղեկացնում են, որ մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna ընկերությունը նոյեմբերի 16-ին տեղեկացրել է, որ covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներից հետո տվել է 94,5 տոկոս դրական արդյունք: Մինչ այդ ամերիկյան մեկ այլ ընկերությունՙ Pfizer, տվել էր 90 տոկոս դրական ...
Նոյեմբերի 9-ից անցել է տասն օր, մարդիկ դեռ ուշքի չեն եկել եռակողմ հայտարարության, ինչպես ժոողովրդի մեջ արդեն բնորոշվել էՙ սեւ թղթի առաջացրած ցնցումից, հայրենիքը կորցրածի անփարատ ընկճվածությունից, ապագայի հանդեպ նիհիլիզմից: Կրքերը լարված են շիկացման աստիճան, ելքերի որոնումը ոչ առարկայական է, բայց մշտական խոսակցության նյութ, անորոշությունն ու ցավը երբեմն մարտահրավերներին անհամարժեք ...
Պատմութի՛ւն, վայրկեան մը կանգ առ, կարեւոր բաներ կան արձանագրուելիք, որոնք մոռացութեան գիրկը պէտք չէ երթան, ինչպէս գացած են շատ մը բաներ, որոնք անտեսած ենք, քանի դաս չենք առած մեր գլխուն եկածներէն, եւ ընդհանրապէ՛սՙ աշխարհի մէջ պատահածներէն:
Վերջին տարիներին գրական ասպարեզ իջած ուշագրավ գործերից է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Ձեւովՙ ուղեգրություն, խորքովՙ քաղաքափիլիսոփայական: Ուղեգրությունՙ աշխարհաճանաչողական իսկապես հետաքրքրական դրվագներով ու հանդիպումներով, աշխույժ, կենդանի, տեղ-տեղ սրամիտ դիալոգներով, միաժամանակՙ քաղաքական դիտարկումներ` համեմատական մեկնաբանություններով լեցուն:
Հայաստանում ժամանակավորապես ապաստան գտած արցախցիները դեռ ուշքի չեն գալիս: Արցախի նոր սահմանների մասին լսելուց հետո մարդիկ հայտնվել են ծանր ու անորոշ վիճակում: Արդեն մեկ ամսից ավելի էՙ Արցախը լքել են, բայց սրտով դեռ այնտեղ են ՙ ռմբակոծված փողոցներում, սահմանին, միայնակ մնացած տներումՙ կիսատ թողած նախաճաշի սեղանով:
Լեռնային Ղարաբաղի անկումը վճռորոշ պահ է հայոց պատմության մեջ: Մեկ դար առաջ Թուրքիան ահավոր ուժեղ հարված հասցրեց հայերին, որպեսզի նրանք հարյուրհինգ երկար տարիներ վշտակցեն եւ փորձեն աստիճանաբար ուշքի գալ ու ոտքի կանգնել:
Երբ պատերազմ էր, ազգը համախմբված էր. սոցցանցերում հաղթանակի, պատերազմական իրավիճակի մասին տարաբնույթ լուրեր էին տարածվումՙ ազգը բաժանելով մանր խմբերի, բայց հիմնականում բոլորս միասնական էինք: Միասնական ցասումով էլ ընդունեցինք Արցախի կապիտուլյացիայի մասին թրքահաճո ու ռուսահաճո փաստաթղթի ստորագրման իրողությունը: Միասնական ցասումը րոպեներ անց հմտորեն պառակտվեց, այլապես պատրաստվում էր ահագնանալ ու իր ճանապարհին ...
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբՙ նոյեմբերի երրորդ հինգշաբթին փիլիսոփայի օրն է: Եւ ես Եռաբլուր եմ եկել քեզ հետՙ օրերի իմ բանավեճը վերհիշելով: Դու երեք մասնագիտություն ունեսՙ իրավաբան ես, ավարտել ես Վազգեն Սարգսյան համալսարանը, երկու տարի կամավոր ծառայել ես Մատաղիսում, զինվորական ես, բայց առաջին մասնագիտությունդ քեզ ճարտար լեզվի, հետեւաբար մտքի հետ շնորհ է տվել ...
Այս պատերազմը ցույց տվեց, որ ապրում ենք մեր հազարամյա պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը փորձեցին ոչ միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավել, այլեւ Հայկական հարցը լուծել թուրքավարի, այսինքն` շարունակել եւ ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականությունը: Ակնհայտ է, որ թշնամուն չհաջողվեց իրականացնել իր նպատակը, որովհետեւ նրանց դեմ ելավ մեր ...
«Ազգի» սեպտեմբերի 18-ի համարում տեղ գտած Վլադիմիր Վիսոցկու մտերիմ Լեւոն Քոչարյանի մասին Արծվի Բախչինյանի հոդվածը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Այս համարում հրատարակում ենք նույն հեղինակի հոդվածը ռուսական մշակույթի մեկ այլ մեծանուն արվեստագետիՙ դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի հայազգի մտերմուհու մասին...
Թուրքի դեմ մղվող հայրենական այս ծանր բայց ոգեշունչ պատերազմի օրերին առիթ ունեցա ծանոթանալ «Большая российская энциклопедия»ի 29-րդ հատորում (Մոսկվա, 2015) զետեղված «Սայաթ-Նովա» հոդվածին (էջ 498) եւ տեսա, որ այստեղով էլ թուրքն է անցել: Հոդվածի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանցի էՙ ոմն Ա. Մ. Բաղիրով, որը մեր անզուգական Սայաթի հետ ...
Նոյեմբերի 10-ի առավոտվա լուրի ցնցահարվածից հետոՙ օրվա ընթացքում, նույն զգացողությունն ունեի, ինչ ունեցել էի 1988-ի դեկտեմբերի 7-ին... Ժողովրդական պատկերավոր լեզվով չասեմ. թմրածության, ընդարմացման, շշմածության վիճակ... Ու մեկ էլՙ մի ներքին թույլ հույս, թե հիմա արթնանամ ու պարզվիՙ չար երազ էր:
«Ազգ»ի ընթերցողները քաջածանոթ են անգլիացի լրագրող, «Ինդիփենդենտ» թերթի Միջին Արեւելքում հատուկ թղթակից Ռոբերտ Ֆիսքին : Նրա հայամետ հոդվածների թարգմանությունները պարբերաբար տպագրվել են մեր թերթում: Ցավոք, «Միրոր Սփեքթեյթրի» նոյեմբերի 14-ի համարում լույս տեսած Փիթեր Բալաքյանի հոդվածից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի ...
Ինչ-որ մեկն այս օրերին հերթապահ կարծիք հնչեցրեց, թե շատ ժողովուրդներ են նման վիճակից դուրս եկել: Ոչ մի կոնկրետություն, այլՙ ընդամենը լավատեսության ինչ-որ դրսեւորում: Եթե մենք այսօրինակ ընդհանրական, գրեթե ոչինչ չասող մոտեցումով ենք առաջնորդվելու Հայաստան երկրի առաջիկայի ու ապագայի հանդեպ, միշտ էլ առիթ ու միջոց կգտնվի արդարացնելու այն վիճակը, որում կհայտնվենք ...
Աշխատանք փնտրելը եւ ձեռք բերելը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարդ հարցերից մեկը: Աշխատանքի անցնելը լրջագույն խնդիր է մասնավորապես երիտասրդների համար, հիմնականում նրանցՙ ովքեր չունեն որեւէ մասնագիտություն: Չնայած արդարության համար հարկ է նշել, որ այս խնդրին բախվում են նաեւ մասնագիտություն ունեցող երիտասարդները, որոնց դեպքում չաշխատելու պատճառը աշխատանքային փորձի բացակայությունն է:
- Ոտքիցս վիրավոր եմ եղել, բայց չեմ թողել տանեն հոսպիտալ. ասել եմՙ թող ասկոլկան դիրքերում հանեն, ես չեմ կարա էս թեժ պատերազմի ժամանակ գնամ պառկեմ, եւ ի վիճակի եմ սահման պահեմ,- պատմում է Արցախի սահմանին կանգնած զինվորներից մեկը: