Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասինՙ դույզն ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար: Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ...
ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաեւ Հայաստանը, առաջիկա օրերին անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ կգումարի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը , Բելառուսում պաշտոնական հանդիպումների ընթացքում: Այդ նիստը կհաջորդի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստին:Փաստորեն մեր նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանին այդ նիստին սպասվում է առաջին փորձությունը նոր ...
Նոյեմբերի 25-ին, Քարվաճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին հանձնելու օրը, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Արցախի ճանաչման բանաձեւը: Այս բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունըՙ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար, դատապարտում է Ադրբեջանիՙ Թուրքիային եւ օտարերկրյա ահաբեկիչ վարձկաններին ...
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում քննարկվում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը, որը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանը չէր արժանացել: Նախաձեռնողն, ի դեմս Գեւորգ Գորգիսյանի , առաջարկում էր ռազմական դրության սահմանափակումները հանել, քանի որ հրադադարի հաստատմամբ այն այլեւս արդիական չէ եւ դրա առկայությամբ ...
Երեկ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Նրանցից եւ ոչ մեկի գլուխը չխոնարհվեց, քանի որ կանգնած էին հպարտ բառը մենաշնորհած իրենց գլխադասի առջեւ, քանի որ նա էլ հպարտ է դեռ:
1967-ի արաբ-իսրայէլական վեցօրեայ պատերազմէն արաբական պետութիւնները դուրս եկան ամօթալի պարտութեամբ, մասնաւորաբար Եգիպտոսը, արաբական աշխարհի ամենահզօր բանակ ունեցող երկիրը, որուն նախագահըՙ Կամալ Ապտէլ Նասէր, իր վրայ վերցնելով պարտութեան ամբողջ պատասխանատուութիւնը, յայտարարեց, որ կը հրաժարի նախագահի իր պաշտօնէն: Նոյն օրն իսկ, ամբողջ Եգիպտոսի բազմամիլիոն ժողովուրդը փողոց իջաւ պահանջելով, որ նախագահը ետ վերցնէ ...
Արցախյան պատերազմն ավարտվեց մեզ համար առանց չափազանցության ողբերգական կորուստներով: Ահռելիՙ մոտ 9 հազար քկմ տարածք եւ հինգ հազարի հասնող հերոսաբար զոհված զինծառայողներ: Եվ դա հակառակ 44 օր շարունակ մեր զինվորների ու սպաների, կամավորականների ու պահեստազորայինների ցուցաբերած զանգվածային հերոսության: Ակնհայտ է, որ պատերազմի նման ցավալի ավարտը պայմանավորված էր բացառապես ...
Հեռուստաեթերից ելույթներ ունեցող որոշակի անձինք, որոնց լրագրողները քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ են ներկայացնում, վերջին օրերին հաճախ են խոսում ծավալվող իրադարձությունների հանդեպ հասարակական ու հանրայինՙ իրենց բնորոշմամբ պասիվ դիրքորոշման մասին: Ամենայն անկեղծությամբ ցանկանում եմ ասելՙ արդար չէ մարդկանց պարսավել բաների համար, որոնցում նրանց ներքաշել են տասնամյակներ շարունակ եւ նույնքան շրջան էլ ...
Այն մտքին զուգահեռ, որ վարչապետ Փաշինյանը հայտնել է կառավարության երեկվա նիստին, թե այս ծանր ժամանակում իր վրա է վերցնում հետագա զարգացումների պատասխանատվությունըՙ արտաքին եւ ներքին կայունության ու անվտանգության ապահովման առումով, հետաքրքրական է մի ուրիշ տեսակետ, հնչած Ազգային ժողովում: Իշխող «Իմ քայլը» իմբակցության պատգամավոր Վլադիմիր ...
Հայաստանի մասին լուրեր լսելը, լինի Երեւանից, թե այլ վայրերից, իսկական մղձավանջ է դարձել աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի համար: Որպես պետություն Հայաստանը պատմական հողատարածք կորցրեց ղարաբաղյան այս վերջին պատերազմում, մինչ բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց 19-22 տարեկան որդիներին եւ դուստրերին: Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայկական կողմի ...
Բզկտված Արցախի այս քարտեզը, որ ռուսական «Կոմերսանտն» է հրապարակել, ոչ միայն հանրագումարի է բերում արցախահայության դեմ Պուտին-Էրդողան համագործակցությամբ սանձազերծված պատերազմի արդյունքները, այլեւ բացահայտում է Արցախի նկատմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկրտումները, բացահայտելով հանդերձ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի եւ պուտինյան Ռուսաստանի բարեկամության բուն էությունը: Ըստ քարտեզի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից զատ հարակից շրջաններով ...
Նոյեմբերի 20-ին Արցախի Աղդամի շրջանը նույնպես հանձնվեց Ադրբեջանին: Եռակողմ համաձայնագրի ստորագրման պահից սկսածՙ ամբողջ հայությունը սարսափում էր այն մտքից, որ հայկական երկրորդ պետությունը կորցնելովՙ կորցնում ենք նաեւ այնտեղ դարերով ձեւավորված ու դրոշմված հայկական պատմամշակութային ժառանգությունը: Աղդամ ասելովՙ սրտի սուր ցավ էինք զգում հենց Տիգրանակերտի համար: Շատերս ենք գնացել Աղդամՙ հենց ...
Լիբանանցի արաբ բանաստեղծ եւ հրատարակիչ Նաժի Նաամանը հայ ժողովրդի վաղեմի բարեկամներից է: Երկու անգամ այցելել է ՀՀ եւ Արցախՙ նպատակ ունենալով ուղեգրությունների գիրք հրատարակել մեր երկրի ու մշակույթի մասին: Առաջին այցելությունից հետո նրա «Ես հայ եմ» բանաստեղծությունը տողերիս հեղինակի թարգմանությամբ տպագրվել է «Ազգ» թերթում:
Բրիտանական «Գարդիան» օրաթերթը վերջերս ռուսալեզու հայ արձակագիր Նարինե Աբգարյանի անունն ընդգրկել է Եվրոպայի ամենահուզիչ գրողների շարքում: Դրան մասնավորապես նպաստել է Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի անգլերեն հրատարակությունը Մեծ Բրիտանիայում: Այն հիմա առկա է նաեւ «Ամազոն» համացանցային հարթակում:
Նոյեմբերի 29-ին լրանում է Խորհրդային Հայաստանի կազմավորման 100-ամյակը: 100 տարի առաջ, ծանրագույն եւ ողբերգական պայմաններում, երբ Թուրքիայում Հայոց Ցեղասպանությունից անմիջապես հետո, կործանիչ պատերազմների եւ համաճարակների արդյունքում նաեւ Արեւելյան Հայաստանի վրա կախվել էր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը, 11-րդ Կարմիր բանակը մտավ արյունաքամ Հայաստանի Հանրապետություն եւ մեզանում հաստատվեց խորհրդային իշխանությունը: Եվրասիական փորձագիտական ակումբն ...
Այն ինչ արվեց տեղեկատվությամբ այս ընթացքում, բռնություն է մարդու հոգեբանության վրա: Շարունակվող ինֆորմացիոն տեղատարափը սոցցանցերում եւ մեդիա դաշտում հիմա մեկ այլ քարոզչությամբ է ընթանումՙ նախապես մտածված սցենարով, ինչը տեսարաններով բավարարվող զանգվածը անհագորեն կուլ է տալիսՙ վերլուծել-համադրելու ունակությունը վաղուց կորցրած: Ավելի սթափ հատվածի համար հնարամիտ մեդիա - մեքենան խորամանկ քայլ է ...
Այսօր արդեն, երբ թուրք-հայկական հերթական ավերիչ պատերազմը Ռուսաստանի ջանքերով փաստորեն դադարեցված է, ԶԼՄ-ներում ու էլեկտրոնային կայքերում տարաբնույթ հրապարակումներ են հայտնվում: Դրանց մեծ մասը մեղադրանքներ են պատերազմն ապաշնորհության հետեւանքով տանուլ տված իշխանությունների հասցեին եւ հիմնականում արդարացի են: Սակայն կան նաեւ պատերազմը շարունակելու անուղղակի կոչեր, որոնք, մեղմ ասած, զարմանք ու ցավ են ...
Հայկական հեռուստաընկերությունում ավելի քան ութ տարվա աշխատանքի ընթացքում ինձ բախտ է վիճակվել մի քանի հարցազրույց անցկացնել հրաշալի դերասան, հիանալի մարդ Արմեն Ջիգարխանյանի հետ: Արմեն Բորիսովիչի հետ բոլոր այս զրույցները շատ հետաքրքրական էին: Այդ պատճառով համագործակցելով «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հետՙ մտածեցի ի մի բերել տարբեր ժամանակներում արված այդ հարցազրույցների լավագույն մասերը: ...
Այդ մասին «Նյու Յորք Թայմսում» գրել է Դենիս Գրեյդին ՙ նշելով, որ «Հետազոտողները պնդում են, որ արդյունքները գերազանցել են ակնկալիքները, բայց պատվաստանյութը լայն հասարակությանը հասանելի չի լինելու առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն»: