ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՏՎԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետ լրագրության բաժին 3-րդ կուրս - Ոտքիցս վիրավոր եմ եղել, բայց չեմ թողել տանեն հոսպիտալ. ասել եմՙ թող ասկոլկան դիրքերում հանեն, ես չեմ կարա էս թեժ պատերազմի ժամանակ գնամ պառկեմ, եւ ի վիճակի եմ սահման պահեմ,- պատմում է Արցախի սահմանին կանգնած զինվորներից մեկը: Հայ զինվորը հայրենիք չի տվել թշնամուն, պայքարել է մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը. ուղղակի զինվորին դավաճանել են: Կամավորականների մի մասը բարեխղճորեն կանգնել է մինչեւ վերջ, իսկ շատերն էլ մենակ են թողել 18-20 տարեկան զինվորներին: Միայն համացանցում կամ փողոցներում ակտիվ մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնելով չէ, սահմանին կանգնել էր պետք: Մեկ զինվորի դեմ մեկ տանկ, տասը զինվորի դեմՙ հարյուր թշնամի: Այս ամենը տեսնելովՙ միեւնույն է, հայ զինվորը պայքարել է մինչեւ վերջ: Դավաճան են այն տղամարդիկ, որոնք լքել են Արցախը. եթե յուրաքանչյուր ոք մնար իր քաղաքում, գյուղում Արցախի ոչ մի տարածք չէր ընկնի: Արցախցիների մեծ մասը այսօր արդեն իրենց իրերն են տեղափոխում իրենց բնակավայրերից: - Իմաստ ու ապագա չկա էստեղ, մնանք ինչ անենք,- ասում է արցախցի մի տղամարդ: Եվ հենց այս տրամադրվածությամբ պատերազմական օրերին չեն կանգնել զիվորի կողքին: Այրել տները եւ դո՞ւրս գալ: Սա՞ է հարցի լուծումը: Հենց արցախցին պետք է իմաստ եւ ապագա ստեղծի իր սուրբ հողում ապրելու համար: Ինչպես նշում է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը. «Տարածքներ են սպասում արցախցուն: Հեշտ է ունեցվածք տեղափոխել. հայրենի՛ք է պետք պահել»: Եվ ինչպես վստահեցնում է նաՙ Արցախը մնալու է հայկական: |