ՆԱՄԱԿ ՍԵՐԲԻԱՅԻՑ 9 նոյեմբերի, 2020 թ., Բելգրադ Ալեքսանդր Ստոյկովիչ. «Անափ ցավ եմ ապրում... Նամակ հայ բարեկամիս» Հարգելի պարոն Բաբկեն Սիմոնյան, Տխուր եւ մտահոգ եմ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների առիթով: Հույս ունեմ, սակայն, եւ հավատում եմ, որ Բարձրյալը կփրկի մեր եղբայրական ժողովրդին իսլամական հորդաներից, ովքեր սպանում են բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում ընդդիմանալ բարբարոսությանը: Ադրբեջանական ռումբերն ու զինատեսակները ընդհատում են անմեղ երեխաների, կանանց եւ ծերերի կյանքը: Քրիստոնյաների արյան ծարավ իսլամական ահաբեկիչները կրկին «սրբազան պատերազմ» են հայտարարելՙ իրականացնելով տարբեր ոճրագործություններ, ահ ու սարսափ տարածելով ամենուր: Զայրացած եւ հիասթափված եմ ամբողջ աշխարհից, որը լռում էՙ չցանկանալով նկատել եղբայրական ժողովրդի հանդեպ իրականացվող ցեղասպանությունը: Հայերը, ինչպես սերբ ժողովուրդը, շատ լավ գիտեն, թե ինչ տառապանքներ են տեսել իրենց նախնիներըՙ ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն կերտելու համար: Հավատում եմ, որ ձեր փառահեղ նախնիների ոգին ուժ ու հավատ կտա մեր եղբայրական պետության այսօրվա հերոսներին, ովքեր ամենադժվար պահերին առաջնագծում պատմության հերոսական նոր էջեր են գրում: Չեմ կասկածում, որ ապագա սերունդները կհպարտանան բոլոր զոհված հերոսներով, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համարՙ քաջ գիտակցելով, որ զոհողությամբ ապահովելու են գալիք սերունդների ազատ ապրելու իրավունքը: Չնայած մեզ հազարավոր կիլոմետրեր են զատում, իմ աղոթքներն ու մտքերը, սակայն, ձեզ հետ են: Խնդրում եմ հաղորդեք Ձեր մտերիմներին, որ սերբ ժողովուրդը աղոթում է հայ ժողովրդի գոյատեւման եւ փրկության համար: Դուք, իրոք, հերոսներ եք, ամուր կանգուն մնացեք եւ մի զիջեք թշնամուն հայոց արյունով թաթախված սուրբ հողը: Կգա ժամանակը եւ մեր քրիստոնյա ժողովուրդները ականատես կլինեն հանցավոր Թուրքիայի, Ալբանիայի, Ադրբեջանի դեմ ուղղված Աստծո ահեղ դատաստանին: Նաեւ բոլոր նրանց, ովքեր մեզ ճնշել են ու ցավ են պատճառել: Մենք չենք ներելու նրանց գործած ոճիրները: Ոչ մի երեխայի արցունքը եւ սեւազգեստ ու որդեկորույս մայրերի ցավը մոռանալ չի լինի: Մեր պատասխանը դաժան է լինելու: Սրով ու կրակով կխոցվեն ու կդատվեն նրանք, ովքեր ավերել են մեր տներն ու օջախները, ովքեր պղծել են մեր սրբալույս գերեզմաններն ու եկեղեցիները, ովքեր, չխնայելով ոչինչ, այսօր էլ հայերի ու սերբերի արյան ծարավ են: Վստահ եղեք, հարգելի պարոն Սիմոնյան: Թող Ամենազոր Տերը պահպանի Հայոց երկիրը եւ օրհնի ազատատենչության ձեր վեհ ճանապարհը: |