RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 3186, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՏԱԼԵՐԵՆ ԳԻՐՔ ԸՆԴԴԵՄ ԷՐԴՈՂԱՆԻ

Ա. Բ.

Իտալական «Ջուբիլեի ռենյանի» հրատարակչությունը լույս է ընծայել լրագրող ՋՈՒԼԻՈ ՄԵՈՏԻԻ «Կիսալուսինը խաչի վրա. Էրդողանի իսլամը, Հայաստանը եւ Եվրոպան» գիրքը:

«Լեռնային Ղարաբաղը կրկին իսլամի երկիր է եւ վերականգնում է իր տեղը կիսալուսնի ստվերում»,- հաղթականորեն հայտարարեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչ հայ մշակույթի բնօրրան փոքր անկլավում մարդիկ, որոնք առաջինն էին ընդունել քրիստոնեությունը 301 թվականին եւ որոնք թուրքերի կողմից ոչնչացվեցին 1915 թվականին, նոր արտագաղթի են մատնված»,- գրված է գրքի ծանուցման մեջ: «Կիսալուսինը խաչի վրա» գիրքն ընդդեմ Էրդողանի Թուրքիայի է եւ հանուն հայերի ու եվրոպական քաղաքակրթության պաշտպանության, «հարգանքի տուրք մեր հայ ընկերներին եւ եվրոպական քաղաքականության ու կուրության դատապարտումը»:

Գրքի առաջաբանը գրել է ազգությամբ հրեա բրիտանական գրող Բա Յեորը , հատորում ընդգրկված են իտալական հայազգի արձակագիր Անտոնիա Արսլանի ծավալուն հոդվածը եւ հարցազրույցներ հայ եւ թուրք գիտնականների հետ:

Հռոմում բնակվող 41-ամյա լրագրող Ջուլիո Մեոտին գրում է Մերձավոր Արեւելքի եւ հատկապես հրեական թեմաների շուրջ, հիմնականում աշխատակցում է իտալական «Իլ ֆոլիո» եւ իսրայելական «Արուց շեվա» պարբերականներին: Նա Իսրայելի եռանդուն ջատագովն է եւ քննադատաբար է վերաբերվում ինչպես կաթոլիկ եկեղեցուն, այնպես էլ Իսրայելին քննադատող հրեաներինՙ համարելով նրանց հակասեմականության կողմնակիցներ: Աշխատակցել է նաեւ «Ջերուսալեմ փոստ», «Ուոլ սթրիթ ջորնալ», «Ֆոքս նյուզ» եւ շատ այլ պարբերականների: Հեղինակ է մի շարք գրքերիՙ «Նոր Շոա. Ահաբեկչության իսրայելցի զոհերի երբեք չպատմված պատմությունը» (2009) «Հրեաներն ընդդեմ Իսրայելի» (2014), «Մեռի՛ր, Իսրայել. հրեաներին ատող լավ մարդիկ» (2015), «Եվրոպայի վախճանը» (2016) եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ