Ակնհայտորեն, առաջիկա ընտրությունները փաստորեն լինելու են ոչ թե պայքար խորհրդարանական աթոռների համար, այլ հանրաքվեՙ Այո-ի եւ Ոչ-ի միջեւ, Նիկոլիզմի եւ Հականիկոլիզմի միջեւ, Հայրենադավության եւ Հայրենափրկության միջեւ: Ճիշտ է, թվում է ամեն ինչ կատարյալ է սովորական, այսպես կոչված հայավարի ընտրություններ անցկացնելու համարՙ կուսակցություններ, դաշինքներ, ցուցակներ, ծրագրեր ու լոզունգներ, սակայն ըստ էության ...
Երեկ, Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնապես կդիմի ՀԱՊԿ-ին, քանի որ Սյունիքում ստեղծված իրավիճակը լիարժեք համապատասխանում է ՀԱՊԿ 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը, որով մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը:
Հայաստանում ընտրությունների մեկնարկն ու Սյունիքում Սեւ լճի հարակից տարածք ադրբեջանցիներիՙ մինչեւ 3.5 կմ խորանալու փաստերը դժվար թե պատահական համընկնեին: Թշնամին օգտագործո՞ւմ է Հայաստանի նախընտրական լարվածությունըՙ իր մշտական զավթողական ախորժակը ցուցադրելով, թե՞ վերպետական ճարտարապետներ կան, որոնք, մանավանդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովիՙ Երեւան ու Բաքու կատարած այցերից հետո, փորձում են հայերիս բան ...
Ռամադանը, ըստ լուսնային օրացույցի, սրբազան ամիս է մահմեդականների համար: Նրանք մեծ պահքը ռամադանում են պահում, որին հետեւում են ռամադանի եռօրյա տոները, որոնք այս տարի սկսեցին երեկՙ մայիսի 13-ին: Այս տոները շարժական են: Սակայն անկախ շարժականությունից, ամեն տարի ռամադան ամսում իրադրությունը Երուսաղեմում սրվում էր, իսկ դա, որպես կանոն, հանգեցնումՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության ...
Պատերազմներու մէջ երբ զէնքը արդիւնք չի տար, հակառակորդները տնտեսական տագնապի ստեղծման կ՛անցնին: Զինեալ պատերազմը որոշ թիւով զոհեր ու վիրաւորեալներ կը ձգէ իր ետին, մինչ տնտեսական պատերազմին զոհը ամբողջ երկիրն է ու ժողովուրդը:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից շատ համալսարանականներ իրենց կատարածի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել: 2018-2020թթ ՊԲ Մեխակավանի հոսպիտալում որպես վերակենդանացաման բաժանմունքի պետ Կարեն Մանուկյանը նրանց թվում է:
Հայաստանում արտահերթ ընտրությունները նախատեսված են անցկացնել հունիսի 20-ին, եւ սահմանադրությունը միայն 12 օրվա ընտրարշավ է կանխատեսում մինչեւ այդ թվականը: Այդուհանդերձ, այդ արշավը արդեն երկար ժամանակ է ինչ սկսված է, եւ ընդդիմությունը մեղադրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այդ ընթացքում կառավարական միջոցները օգտագործելու համարՙ հատկապես գյուղական վայրերում, որոնք կարծես թե կազմում ...
Ինքնադատությունը վատ բան չէ: Մի կողմ թողնելով անձնասիրությունդՙ փորձիր ես-դ դիտել ուրիշի աչքերով, պայմանով որ այդ ուրիշը առողջ միտք ու օբյեկտիվ հայացք ունենա: Դժվար բան է:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ինչպես պատերազմական օրերին,այնպես էլ դրանից առաջ եւ հետո աչքի է ընկնում իր ակտիվ եւ օբյեկտիվ գործունեությամբ: Սակայն վերջին շրջանում ներկայիս իշխանությունները կամ նրանց որոշ պաշտոնյաներ ու գործիչներ «ընկել են» անկախ կառույցի ղեկավարի հետեւից: Ուշագրավ է, որ նույն Թաթոյանը, որը բավականին ...
Վերոհիշյալը նույնությամբ ներկայացնում է «Իսրայելն այսօր» կայքի հոդվածի վերնագիրը, որը բավական անկեղծ պարզաբանում է Բայդենի ճանաչման ընկալումն Իսրայելում, այն առնչելով Թուրքիա, Ադրբեջան, Իրան հարաբերություններին:
Մեր հերոս տղերքի արյան վրա քաղաքականություն են խաղում, միջանձնային հաշիվներ են մաքրում, որոգայթներ են լարում, մի քաղաքական ուժի արյունոտ ձեռքերը մյուս քաղաքական ուժի փեշերով մաքրելու դավադիր, ստոր փորձեր են արվում: Իսկ որ ամենասարսափելին էՙ ստորգետնյա խլուրդները Հայաստանի պետականության հիմերն են քանդում: Մենք ամեն օր օդի մեջ ենք զգում, թե ինչպես ...
Եվ այսպես, մայիսի 10-ին խորհրդարանը լուծարվեց, իսկ դա մեր կարծիքով նշանակում է նախընտրական անզիջում մրցապայքար երկու հիմնական բեւեռների միջեւ: Օր օրի կրքերը թեժանալու են եւ ամենայն հավանականությամբ մինչ այս չտեսնված գործընթացների ենք ականատես լինելու: Տա Աստված, որ սթափ լինենք, ճիշտ կողմնորոշվենք եւ բոլորիս համար միակ թիրախը հայրենիքի ու ժողովրդի արժանապատիվ ...
«Ազգ» շաբաթաթերթի նախորդ համարում ( 17 առ 7.05.2021թ.) «Ուղեղների պատերազմ» հոդվածն էի զետեղել եւ մտածում էի դրանով վերջացնել այդ պատմությունը, որպեսզի առանձնապես չձանձրացնեմ ընթերցողիս լրտեսական պատմություններով: Սակայն հետաքրքրո՞ւմ են լրտեսական գործառույթները մեր հասարակությանը, թե ոչ, Հայաստանը, նրա սահմանները, մայրաքաղաք Երեւանը, ընդհանրապես այս աշխարհագրական դիրքը թիրախավորվելու են ինչպես հարեւան պետությունների, այնպես ...
Իրանի եւ Չինաստանի միջեւ Թեհրանում վերջերս կնքված «Ռազմավարական համագործակցության պայմանագիրը» կարելի է համարել պատմական ոչ միայն որպես Չինաստանի հռչակած «Մեկ գոտիՙ մեկ ճանապարհ նախաձեռնություն» նախագծի շրջանակներում իրականացրած ձեռքբերում, այլ նաեւ միջազգային քաղաքականության մեջՙ նոր բեւեռի գոյությունը հաստատող գործողություն, որն իր կշիռն է ունենալու Չինաստանից-Մերձավոր Արեւելք: Վերոնշյալ պայմանագիրը 3 մասից կազմվածՙ ...
Պատվելի Մաջիլ էլ-Շաֆին Կանադայում գործող «Միջազգային մեկ անկախ աշխարհ» (One Free World International) կազմակերպության հիմնադիր ղեկավարն է: Նրա հետ հարցազրույց է անցկացրել «Zoom-ով» Հայկարամ Նահապետյանը Միրոր-Սփեքթեյթրի համար: Պարզվել է, որ այլ միջազգային կարեւոր հարցերին զուգընթաց կազմակերպությունը զբաղվել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի ժխտողականության դեմ ...
Չնայած Մեծ Բրիտանիան հավաստում է իր չեզոք դիրքորոշումը, սակայն ղարաբաղյան պատերազմի ընթացքում նա բացահայտորեն խաղարկեց ադրբեջանական խաղաքարտը: Զարմանալիորեն, հայկական մամուլը որոշակի զսպվածություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիայիՙ հայկական շահերին հակառակող գործողությունների նկատմամբ, մի երկրի, որի քաղաքացիությունից չի հրաժարվել նախագահ Արմեն Սարգսյանը: Որո՞նք են Լոնդոնի դրդապատճառներն այս նոր մեծ խաղի մեջ:
1990 թ. 70-ամյա Խորհրդային միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանում տնտեսության, հասարակական կյանքի բոլոր ճյուղերում եւ կրթության ոլորտում իրականացվում էին հիմնարար փոփոխություններ: Իրար հետեւից սկսեցին ծնվել մասնավոր բուհերը: Դրանց առաջնեկ «Գալիքից» հետո երկրորդը «Գլաձոր» կառավարման համալսարանն էր: Հիմնադիրներ Ժ. Ջհանգիրյանն ու Ա. Խառատյանը չերկնչելով բազմապիսի դժվարություններից եւ վստահ լինելով իրենց գործի ...
Ազգային ժողովը երկրորդ փուլով Նիկոլ Փաշինյանին կրկին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես եւ նախատեսվում էր: Սահմանադրության համաձայնՙ իրավունքի ուժով Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է: Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» ...
Ապրիլի 29-ին Ֆրանսիայի ազգային գրադարանը (BnF) անգլերեն լեզվով լույս է ընծայել Ցեղասպանությունից մազապուրծ Սրբուհի Հովաղյանի «Միայն աշխարհը կարող է փրկել մեզ» խորագրով օրագիրըՙ Ռայմոնդ Գեւորգյանի եւ Մաքսիմիլիեն Ժիրարի խմբագրությամբ: 1915-ի հոկտեմբերի 25-ին 22 տարեկան Սրբուհին փախչում է տարագրվածներին ուղեկցող պահակախմբից, որն արդեն ...
Գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը հանրահայտ է, սիրված, աշխարհի պատկերասրահներներում ներկայացված, կարելի է ասելՙ համաշխարհային գեղանկարչության պատմության մաս է արդեն շատ տարիներ:Տարվա օրերի թվով նկար ստեղծելու, անվերջ նկարելու եռանդ եւ ուժ ունիՙ չնայած ուսած ութ տասնամյակից ավելի տարիներին, ու ընդհանրապեսՙ նրա տեսքն էլ մի երկու տասնամյակով ավելի երիտասարդ ...
Հայ-հնդկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Այսօր դրանք մտել են նոր փուլՙ ի դեմս Երեւանում հնդիկ ուսանողների եւ գործարարների ոչ փոքրաթիվ ներկայության, նաեւ վերջերս Երեւանում անտեղիորեն տեղադրված Մահաթմա Գանդիի (ժողովրդական լեզվովՙ Գանձիկի) արձանի, որի առթիվ հանրության մեջ եղան բուռն քննարկումներ ՙ նկատի ունենալով Գանդիի ոչ հայամետ դիրքորոշումները: Ու թեեւ վերջին փաստը ...
Շեյն Դեյվիդ Հայրապետը հայկական ծագում ունեցող հնդիկ պրոֆեսիոնալ երգիչ է, որը որպես վոկալիստ համբավ է ձեռք բերել դպրոցական տարիներին մի շարք մրցույթներում հաղթելուց հետո: Հնդկական լրատվամիջոցները նրան անվանել են «ֆենոմենալ բազմակողմանի կատարող, որին Կալկաթա քաղաքն արարել է վերջին տասնամյակում»:
Ապրիլին Հնդկաստանում երկրի առաջնակարգ հրատարակչություններից մեկըՙ «Ռաջքամալ պրակաշան սամուհը» (տնօրեններՙ Աշոկ եւ Ալինդ Մահեշվրիներ), լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության ոճիրը» գիրքը հինդի լեզվով: Այն երեւանցի երիտասարդ հնդկագետ Մանե Մկրտչյանի եւ հնդիկ բանաստեղծուհի Սուման Կեշարի յոթնամյա աշխատանքի արդյունքն է:
Վերջին մեկ ամսում հայության վերաբերյալ լույս է տեսել իտալերեն երկու գիրք: Բոլոնիայի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Աննա Շիրինյանի եւ Պաոլո Տինտիի «Հայկական հետքերը Բոլոնյայի համալսարանի գրադարանում եւ Իտալիայի այլ գրադարաններում» աշխատությունը: Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակության շնորհիվ այն լույս է տեսել զուգահեռ անգլերեն թարգմանությամբ:
Միջին Արեւելքի արդի պատմության մասնագետ, պատմաբան Ումիտ Քուրտը , որի ուսումնասիրությունների կիզակետում են հատկապես Օսմանյան կայսրության անկման շրջանի սոցիալ-տնտեսական պատմությունը, զանգվածային բռնություններն ու միջէթնիկական հակամարտությունները, երեքշաբթի օրըՙ մայիսի 11-ին, մարդու իրավունքների գլոբալ պատմության ականավոր պրոֆեսոր Դիրք Մոզեսի հետ Ֆեր Լոունում (Նյու Յորք) քննարկել ...
Նախագահ Բայդենի արտասանած «Ցեղասպանություն» եզրույթին աշխարհասփյուռ հայերս տասնամյակներ էինք սպասումՙ բավականին աղմկարար պայքար մղելով: Մինչեւ Բայդենը ոչ մի ամերիկացի նախագահ խիզախությունը չէր ունեցած այդ եզրույթը օգտագործելու, վախենալով, որ կզայրացնեն Թուրքիայի ներկայիս ղեկավարներին եւ կխաթարեն հարաբերությունները մի ուժեղ դաշնակցի հետ, որն ունի մարդու իրավունքների խախտման գարշելի պատմություն: Բայց երբ Բայդենն ասացՙ ...
Սեր դարաւոր եւ հարուստ մայրենի լեզուն ունի երկու պարզ բայց խորիմաստ բառեր. լոյս եւ յոյս: Թէեւ զոյգ այս բառերը յաճախակի կերպով կը գործածուին, սակայն երբեք չեն կորսնցուցած իրենց թարմութիւնը, հարազատ եւ վճիտ նշանակութիւնը: Աւելի՛ն, երբ զոյգ այս բառերը կողք կողքի գիրքի մը անունը կը կրեն, դժուար չէ անշուշտ գուշակել այդ ...