Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտը համընդհանուր գոհունակությամբ ընդունվեց հայության կողմից, Հայաստանում, Արցախի մնացորդացում թե սփյուռքում: Ճիշտ է եւ բնական է, որ եղան վերապահություններՙ ինչ վերաբերում է ճանաչման ակտի գործնական կիրառության վերաբերյալ, սակայն, ինչպես ասվեց, գոհունակությունը համընդհանուր էր, որը ջրեց օտար որոշ շրջանակների պնդումը, թե Բայդենյան ակտը հասցեագրված էր ...
Վերեւում ներկայացվածը «Իսրայելն այսօր» կայքի ապրիլի 26-ի խմբագրականի վերնագիրն է, որը ներկայացրել ենք նույնությամբ: Երուսաղեմից արժանահավատ լրատվություն (իրենց ձեւակերպումն է- Ան. Հ.) տրամադրող սույն կայքի գերմանալեզու բաժնում կարդում ենքՙ« Շաբաթավերջին Իսրայելը համարյա ընդունում էր Հայոց ցեղասպանությունը: «Իսրայելը ճանաչում է հայ ժողովրդի ահավոր ցավն ու ողբերգությունը», հայտարարեց երկրի արտգործնախարարությունըՙ ԱՄՆ նախագահ ...
Սպասողական վիճակն արդեն անցյալում է: 1981 թվականից, երբ նախագահ Ռոնալդ Ռեյգանն անուղղակիորեն անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին, Ամերիկայի հայկական համայնքն անվաչմուշկների վրա կարծես գտնվելով ամեն անգամ հույսեր էր փայփայում եւ հավատ ընծայում նախագահական ընտրությունների ժամանակ տրված խոստումներին, վերջումՙ յուրաքանչյուր ապրիլի 24-ին դարձյալ հուսախաբ լինելու համար:
Թէպետ Հայկ Մարութեանը քաղաքապետ ընտրուելու առաջին օրէն իսկ խոստացաւ քաղաքի երթեւեկութեան միջոցները բարելաւել եւ հին փոխադրամիջոցները արդիական նորերով փոխարինել, սակայն խոստումին իրագործումը հազիւ երկու տարի ետք միայն ընթացք առաւ, այն ալՙ մայրաքաղաքի քանի մը երթուղիներուն պարագային: Կարեւորը սկսիլն է, վստահ եմ կամաց-կամաց, ամիսներ ետք քաղաքը կը խճողուի նորերով. միայն թէ ...
Ինչպես ենթադրվում էր, գերմանալեզու լրատվամիջոցներն ապրիլ 24-ին եւ հետագա օրերին անդրադարձան Հայոց ցեղասպանության փաստին, ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական խոստման պահպանմանըՙ գրավոր եւ բանավոր տեքստում, սակայն միշտ շարունակելով խաղարկել Հայոց «ջարդեր, կոտորածներ» եւ «ցեղասպանություն» բառաձեւերը: Թեեւ ամեն անգամ չեն մոռանում հիշատակել, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրը որակել ...
Թուրքական «Biane» լրատվական կայքը, որը հայտնի է իր ընդդիմադիր դիրքորոշմամբ, օրերս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ու ապրիլի 24-ի նշանակությանըՙ հաջորդաբար ներկայացնելով այդ ժամանակաշրջանի աղետալի իրադարձությունները:
Ռուսաստանի Հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Ռուսաստանում երկու անգամՙ 2001 եւ 2003 թվականներին, արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: 2000 թվականին նրա կողմից հիմնադրված «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ՌԴ-ում ...
Գերմանախոս երկրներում ընթերցողներին ծանոթ «Դի թագեսփոսթ» կաթոլիկական շաբաթաթերթը, որ լուսաբանում է հասարակական, քաղաքական, մշակութային կարեւոր իրադարձություններ, ապրիլի 29-ին գրում է, թե ԱՄՆ դեմոկրատական կառավարության մեջ էլ կան ձայներ, որ զգուշացնում են, թե սխալ է Վաշինգտոն- Անկարա հաղորդակցության թելը կտրել, քանի որ Թուրքիան մեծ դերակատարում ունի Սիրիայում, Աֆղանստանում եւ Ուկրաինայում: Թերթի ...
27 տարի առաջ կայացած այս զրույցը, որը արտատպում ենք պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի անցյալ տարեվերջին լույս տեսած «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» հատորից, տարբեր մտորումների տեղիք է տալիս: Առաջինՙ հնարավորություն է տալիս ըստ էության նոր կամ նորեն ծանոթանալ Պոլ Գոբլիՙ այսպես կոչված ծրագրին, երկրորդՙ հաստատում է ...
Լաս Վեգասի Նեւադա համալսարանի բժշկական ֆակուլտետը կրելու է հայտնի գործարար եւ բարեգործ Քըրք Քըրքորյանի անունը: Այս մասին է տեղեկացնում «Լաս Վեգաս Սան» պարբերականը, հավելելով, որ որոշումը ապրիլի 8-ին է ընդունվել բշժկական ֆակուլտետի շինհրապարակում: Կառույցի շինարարությունը սկսվել է անցյալ հոկտեմբերին եւ ակնկալվում է, որ կավարտվի հաջորդ տարի: Ծախսերը կազմելու են մոտ ...
«Իբրեւ ապրող օրգանիզմ, Հայաստանը չի կարող հրաժարվել իր անցյալից եւ ապագայից: Գուցե նա վիրավոր է եւ արյունաքամ, բայց սպանված չէ: Նրա քաղաքական բժիշկների պարտքն է բուժել նրա վերքերն ու ցավերը»:
Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում գործում են Հայ Առաքելական եկեղեցու տասնյակ թեմեր, որոնց շարքում հնագույնն է շուրջ ութհարյուրամյա պատմություն ունեցող Ատրպատականի Հայոց թեմը: Մշակութային ահռելի ժառանգություն ունեցող եւ Մայր հայրենիքին սահմանակից այս թեմը թանկագին մասունք է:
Ապրիլի 24-ին Իսպանիայի կենտրոնական «Էլ պաիս» թերթում հրատարակվել է հայազգի իսպանացի հետազոտող Իվան Գաստանյագայի «Վերականգնե՛ք Կոմիտաս Վարդապետի ձայնը. մեծ երաժշտի լռությունը ներկայացնում է Իսպանիայի կառավարության լռությունը Հայոց ցեղասպանության առջեւ» խորագրով հոդվածը: Գաստանյագան Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր է հայտնաբերել Իսպանիայի ազգային արխիվում (այս մասին «Ազգն» անդրադարձել է 2020 ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ուզում է գերտերություններին ցույց տալ, որ իր խոսքն ունի ասելու Մերձավոր Արեւելքում խաղաքարտերի վերաբաժանման եւ տարածաշրջանում հակամարտությունների լուծման հարցումՙ մի ժամանակաշրջանում, երբ 1945 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով հաստատված համաշխարհային կարգն այլեւս ուժը կորցրած է:
Գուժկան հեռաձայն մը Փարիզէն, որուն մղկտող ցաւին ու սարսափելի էութեան քիչ յետոյ պիտի տեղեակ դառնայի... Հեռաձայնի միւս ծայրէն Ալեքսանդր Թոփչեան իր եղբօրՙ Ստեփանին մահուան այդ պահուն ինծի անհաւատալի թուացող գոյժը կը յայտնէր ինքնազուսպ շեշտով մը:
2021թ. ապրիլի 12-19-ը ՀՀ էկոնամիկայի նախարարաության Նորամուծության եւ Ձեռներեցության ազգային կենտրոնի («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) գիտատեխնիկական գրադարանում ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ նվիրված տարբեր բնագավառների մասնագետների, ընթերցողների եւ պատասխանատուների մասնակցությամբ:
Հանրահայտ է, որ հայաստանյան տպագիր ու էլեկտրոնային մամուլի թեմատիկայում գերազանցողը քաղաքականն է, երբ անգամ արդուկը միացնելիս կարելի է նորահայտ թե ստաժավոր քաղաքագետի ու կուսակցական գործչի զրույցի ունկնդիրը դառնալ: Կարծես դժվարին գործ չէ արածները, քանզի քաղաքական տերմինաբանությունը լիովին հնարավորություն է տալիս արդարացնել օրեր առաջ ասվածի անհնարինությունը կամ այն ներկայացնել որպես կոնտեքստից ...
Նոր Նորք վարչական շրջանում գտնվող փոքրիկ շուկայում տեւական ժամակ առեւտուրը կանգնած է: Թվով փոքր մի քանի առեւտրականներ կան այնտեղ, որոնք մտադիր են իրենց պահեստավորած ապրանքը վաճառելՙ անգամ մեծ զեղչերով, սակայն, ցավոք, գնորդ չկա:
Ապրիլի 12-ին լրացավ հայտնի լեզվաբան, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի 60-ամյակը: Շուրջ 35 տարի լեզվաբանը մայր բուհում ծավալում է իր գիտամանկավարժական գործունեությունը:
21-րդ դարի հասարակության մեծամասնությունը օրվա գերակշիռ մասը անցկացնում է համացանցում` սոցիալական կայքերում: Այդ կայքերից ամենից տարածվածը եւ մարդաշատը` Ֆեյսբուքն է: Մի շարք երկրներում ֆեյսբուքը համարվում է ժամանակ անցկացնելու, տեղեկատվություն ստանալու, ընկերների եւ հարազատների հետ շփվելու առավել լավ եւ բարձրորակ տարբերակ: Սակայն Հայաստանում ֆեյսբուքը հետզհետե վերածվում է հասարակության պառակտման, վեճերի, փոխադարձ ...
- Կամ էս կողմ կլնեմ, կամ էն... ճիշտ է, վախենում եմ, բայց վարակի վախը ավելի մեծ է, քան պատվաստանյութից:Ես վստահում եմ մասնագետներին, ինչի համար էլ եկել եմ պատվաստվելու: Սակայն մինչեւ արդյունքը չտեսնեմ, մյուսներին չեմ կարող խորհուրդ տալ:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հուշահամերգով ոգեկոչել է Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն կյանքի է կոչվել հայ-հունական ծագումով դիրիժոր եւ ջութակահար Քրիստոս Ղալիլեասի ջանքերով: Համերգի ընթացքում հնչել են Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պոեմը, հատվածներ կանադաբնակ հույն ժամանակակից երգահան Քրիստոս Խացիսի «Լույս խաչից» ստեղծագործությունիցՙ հիմնված հայկական ...
Դեռ պատերազմի օրերին ադրբեջանցիները տեսանյութեր էին տարածում, թե ինչպես են պղծում մեր արձանները, հուշակոթողները, տապանաքարերը, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո լիարժեք սանձարձակվեցինՙ առաջին հերթին հարձակվելով բարձրարժեք պատմամշակութային հուշարձանների վրա ու ջանալով ամեն կերպ ցավ պատճառել մեզ, տրորել մեր հոգիներն ու ինքնասիրությունը:
Լիբանանահայ բազմարդյուն բանասեր եւ մատենագետ, ուսուցիչ եւ խմբագիր Ժիրայր Դանիելյանը 80 տարեկան դարձավ: Այլ պայմաններում, հոգեկան ու ֆիզիկական այլ մթնոլորտում, ոչ միայն Բեյրութում ու Երեւանում, այլեւ Սփյուռքի շատ վայրերում ջերմությամբ ու շռայլ մեծարանքներով պիտի նշվեր նրա հոբելյանը, ոչ միայն որպես տուրք հարգանաց, այլեւՙ երախտագիտության առհավատչյա, վաստակի գնահատում: Մեծ է նրա ...
Մշակոյթի հասկացողութիւնuՙ գէթ ակադեմական մակարդակի վրայ սկսաւ, երբ Հայկազեան համալսարանի ուսանող էի: Դասացուցակին մէջ ներառուած էին չորս միջ-մշակութային նիւթերու դասապահեր: Իւրաքանչիւր դասապահին մէջ կային միջազգային մշակոյթի տարբեր բնագաւառներ եւ զանոնք ընկալելու համար համապատասխան նիւթեր: Իսկ մշակութային արժէքներու գիտակցութիւնս եւ անոնց կիրարկումը սկսաւ, երբ գործիս տարածաշրջանը տեղափոխուեցաւ Արաբական ծոցի երկիրներ:
ՀՀ կառավարությունն իր այս տարվա փետրվարի 4-ի որոշմամբ հաստատել է hանրակրթության պետական չափորոշչի փոփոխված տարբերակը, որի նախագիծը, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի հետ մեկտեղ, հասարակական մեծ անհանգստության ու դժգոհության ալիք էր առաջացրել: Հաստատված չափորոշիչը, ինչպես նրա առաջին նախադասությունում նշված է, ելնում է «կարողունակությունների» վրա հիմնված մոտեցումից եւ սահմանում ...
37-ամյա Արթուր Սարոյանին Եկատերինբուրգում ոմանք գիտեն որպես մարզիկ, ոմանքՙ ոստիկան, շատերըՙ որպես պարող, շատերն էլՙ այս բոլորը միասին վերցված: Նա ուսանել է Ռուսաստանի ՆԳՆ Ուրալի իրավաբանական ինստիտուտի քրեական ոստիկանության եւ հանրային անվտանգության ոստիկանության մասնագետների պատրաստման բաժնում: Արթուրը ծառայում է Եկատերինբուրգի ոստիկանությունում, բայց 18 տարեկանից պարում է գիշերային ակումբներում: Հարավային դիմագծերով ...