RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 622, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՎԱԽՈՎ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Ուսանող

- Կամ էս կողմ կլնեմ, կամ էն... ճիշտ է, վախենում եմ, բայց վարակի վախը ավելի մեծ է, քան պատվաստանյութից:Ես վստահում եմ մասնագետներին, ինչի համար էլ եկել եմ պատվաստվելու: Սակայն մինչեւ արդյունքը չտեսնեմ, մյուսներին չեմ կարող խորհուրդ տալ:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են: Եվ չնայած աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը օր օրի մեծանում է, Հայաստանը ռազմավարական դաշնակցից մինչեւ հիմա կարողացել է ստանալ ընդամենը 15 հազար դեղաչափ, որը կբավականացնի 7 հազար մարդու, փոխարենը 55 տարեկանից բարձր քաղաքացիներն այժմ պատվաստվում են բրիտանական «AstraZeneca»-ով, որի դեմ Հայաստանում հանրային լուռ ընդվզումներ կան:

«Դեռ միայն 5 հոգու ենք պատվաստել: Հիմա բոլորը տեղեկացված են, քանի որ սոցկայքերից օգտվում են, տարբեր հոդվածներ են կարդում ինչպես վարակի, այնպես էլ պատվաստումների վերաբերյալ: Մենք էլ իրազեկում ենք միայն, չենք պարտադրում. գիտակից մարդիկ են` իրենք պետք է որոշեն»,-ասում է վարակաբան տիկին Սարուխանյանը , ապա հավելում.«Ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով, եւ եթե պատվաստվելու լինեմ, ապա միանշանակ «Սպուտնիկ V»-ով կուզեմ»:

Թիվ 13 պոլիկլինիկայում AstraZeneca-ով պատվաստվելու ցանկություն է հայտնել 12 մարդ, բայց ներկայացել են միայն 7-ը:Չնայած աշխարհում այսօր պատվաստանյութերի դեֆիցիտ կա, Հայաստանում պատվաստվելու հնարավորությունից քաղաքացիները կարծես թե չեն շտապում օգտվել:

«Միլիոնից մի հոգի ա մեռնում, կարողա էդ լինեմ ես,երաշխիք տալի՞ս ես, եթե հաՙ էսօր էլ գնամ պատվաստվեմ: Ոչ մի մասնագետ ըտենց երաշխիք տալ չի կարող. ես էլ վախենում եմ»,-ասում է քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից շատերը ավելի շատ վախենում են պատվաստվելուց, քան վարակվելուց: Պատճառը տարածված լուրերն ենՙ պատվաստանյութի որակի ու հնարավոր բացասական հետեւանքների մասին:

Ինչ վերաբերում է պատվաստվողների փոքր թվին, ապա ըստ բժշկի, բնականոն հունի մեջ ընկնելու համար ժամանակ է պետք.

«Յուրաքանչյուր նոր գործընթաց, մանավանդ եթե խոսքը վերաբերում է պատվաստումներին, սպասելի էր, որ ընթացքը պետք է լիներ այսպես: Սա, կարծում եմ, ժամանակավոր երեւույթ է, եւ ավելի շատ իրազեկում է պետք մարդկանց, ավելի շատ ինֆորմացիա է պետք, ավելի շատ շփում է պետք բժիշկների հետ, որ իրենց բոլոր հարցերը, վախերը փարատեն եւ հասկանան, որ միակ տարբերակն ազատվելու այսօրվա այս իրավիճակից, այդ պանդեմիայից, իհարկե, պատվաստման գործընթացն է»:

Մինչ բժշկի հետ էինք զրուցում, ներս է մտնում 72-ամյա Ա.Մխիթարյանը , որը եկել է պատվաստվելու: Նրան հարցնում եմ` կարելի՞ է հարցազրույց անել իր հետ, ինչին ի պատասխան հումորով ասում է. «Իհարկե, գուցե վերջին հարցազրույցս լինի»:

Հայաստանը պատվաստվում էՙ վախով, ո՞րն է կորոնավիրուսին հաղթելու բանալին, սա՛ է խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ