RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021



Տեղադրվել է` 2021-04-29 22:54:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 4903, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐՆԱԳԻՐԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թուրքական «Biane» լրատվական կայքը, որը հայտնի է իր ընդդիմադիր դիրքորոշմամբ, օրերս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ու ապրիլի 24-ի նշանակությանըՙ հաջորդաբար ներկայացնելով այդ ժամանակաշրջանի աղետալի իրադարձությունները:

Ուշագրավ է հրապարակման վերնագիրը, որը հետեւյալն էՙ «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ եւ լրագրողներ»:

«Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին եւ աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է կայքը:

Անդրադարձ է կատարված նաեւ «1915 ապրիլի 24. Ստամբուլ, Չանքըր, Այաս, Անկարա» գրքի հեղինակ Նեսիմ Օվադիա Իզրայիլի կազմած հայ մտավորականների անվանացանկը, որոնք զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Հստակ նշված են զոհերի մասնագիտությունը, աքսորման ամսաթիվն ու վայրը, եւ սպանության վայրը: Կայքը միաժամանակ հայտարարել է, որ նշված շարքը կարող են լրացնել մասնագետներն ու շահագրգիռ կողմերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ