ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ուսանող «Վերլուծելով Հայաստանի օրենսդրությունն արձանագրումն եմ առ այն, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»: Սա 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի խոսքերն են «թավշյա հեղափոխության» հերթական ելույթի ժամանակ: Այժմ իրավաբանները արձագանքում են ասելով... Իրավաբաններն են փոխվե՞լ, թե՞ օրենսդրությունը: Եվ առհասարակ, ովքե՞ր էին այդ վերլուծողները, հիմա վերլուծո՞ւմ են: Լեւոն Բաղդասարյանը , Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրենը, պարզաբանում է հարցը ՀՀ օրենսդրության համապատասխան. Վարչապետի հրաժարական տալու հայտարարությունից հետո տարբեր անձանց, այդ թվում եւ իրավաբանների կողմից տարաբնույթ հայտարարություններ, մեկնաբանություններ են արվում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հետ կապվածՙ մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Անգամ օրինակներ են բերվում այլ երկրների փորձից: Նման դեպքում պետք է ղեկավարվել բացառապես ՀՀ հիմնական օրենքով, անկախ նրանիցՙ դա իշխանության կամ ընդդիմության քիմքին դուր է գալիս, թե՞ ոչ: Հայաստանի Հիմնական օրենքի 158 հոդվածը կարգավորում է կառավարության հրաժարականը: Մասնավորապես, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության անդամները շարունակում են պարտականությունների կատարումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նույն օրենքի 146 հոդվածի ուժով կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որի ղեկավարն, իրավամբ, երկրի վարչապետն է: ՀՀ Հիմնական օրենքով այլ բան չի ասվում որպես վարչապետի հրաժարականից հետո վերջինիս կողմից չպաշտոնավարելու իմպերատիվ պահանջ, ուստի ՀՀ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, պետք է շարունակեն իրենց պարտավորությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: |