44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Եվրոպայի ու Ամերիկաների հայկական տարբեր համայնքներում մեր հայրենակիցների բողոքի ցույցերի գլխավոր լոզունգը «Էրդողանՙ տեռորիստ» արտահայտությունը եղավ, իրավամբ: Արեւմտյան երկրներում հասարակական կարծիքի վրա ուրիշ ոչ մի բառ այնքան ներգործուն չէ, որքան տեռորիստ-ահաբեկիչ բառը իր բացասական բոլոր իմաստներով: Այժմ ժամանակը եկել է քարոզչական մեր պատերազմում այդ բառին ավելի ...
Թուրքական լիրան նորից անկում է գրանցում, իրազեկում է գերմանական t-online-ըՙ հավանական պատճառ դիտարկելով նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները, որ նույն աղբյուրի հաղորդմամբ, մոտ ապագայում ավելի լարված են լինելու: Covid-19-ով նոր վարակակիրների թիվը Թուրքիայում բավական մեծ է, համաճարակը գործազրկության աճ է գրանցել, տնտեսական ճգնաժամի հետ աղքատության դուռն է հասցրել երկրի բնակիչներին: ...
1915 ապրիլ 24-ը ընդամէնը խորհրդանշական թուական է, որ իր մէջ կը խտացնէ հայ ժողովուրդի պատմութեան վերջին երկու դարերը եւ աւելին: Անիկա սկիզբ չէ եւ ոչ ալ վախճան, այլՙ շարունակուած ու շարունակուող պատմութիւն, որուն եթէ պետականօրէն կազմակերպուած արիւնալի հանգրուանները եղան Համիտեան ջարդերը, Կիլիկեան կոտորածները, Առաջին համաշխարհայինի տարիներու մեծազանգուած եղեռնագործութիւնները, բո՛ւն Ցեղասպանութիւնը, ...
Պատերազմը միայն աղի արցունքի համ չունի, պատերազմը նաեւ աղքատության համ ունի, միայն թե պատերազմից առաջ ոչ ոք չի հետաքրքրվում, թե մինչ զորակոչի տարիքի հասնելը, ի՛նչ կյանքով է ապրել հայրենիքի պաշտպան, հայրնեիքի առաջ պարտականություններ ունեցող զինվորը: Ոչ մի ձեռք չի թակում ապագա զինվորի դուռըՙ հարցնելուՙ ինչի՞ կարիք ունեք, ապագա զինվորի հարազատներ, ...
Արցախեան պատերազմի ընթացքին եւ յաջորդող օրերուն ալ յաճախ «ցեղասպանութիւն» բառը հնչեց: Ըսողներ եղան, որ տեղի ունեցածը նոր ցեղասպանութիւն է, ցեղասպանութեան շարունակութիւնն է: Կը զարմանամ այսպիսի մտածումներ եւ վերագրումներ կատարողներու տրամաբանութեան վրայ: Ասիկա պատերազմ էր երկու երկիրներու միջեւ, մէկըՙ նախայարձակ, օտար ոյժերու բացայայտ մասնակցութեամբ եւ օժանդակութեամբ, միւսըՙ մենք, պաշտպանողական, առանձին, յոյսը ...
Թուրքիայի դեմ բացասական արձագանքների սպասումովՙ յուրաքանչյուր տարի, Ապրիլի 24-ի նախօրեին, այդ երկրի կառավարությունը ջանք չի խնայել աշխարհի առջեւ իր իմիջը մեղմացնելու համար:
Հանճարեղ երգիծաբանն իր «Թիւ 17 խաֆիէն» գրքում երկու տեղՙ 5-րդ եւ 26-րդ գլուխներում, դեմ առ դեմ է բերել Զոհրաբին ու Թալաթին: Նրանց զրույցը, անշուշտ Օտյանի վիպականացմամբ, վավերագրային նշանակություն ունի, կեցվածքի ու տեսակետի, զգուշավորության եւ հարձակողանության, զոհի ու դահճի հակադրումՙ քստմնելի վերջաբանով: Ոչ միայն ընթերցման, այլեւ բեմականացման արժանիՙ մեր կողմից միմյանց ...
Յուրաքանչյուր տարին Թուրքիայում սկսում էր Ապրիլի 24-ին ընդառաջ «նախապատրաստական» աշխատանքների կազմակերպումով: Դեռ հունվարից Միացյալ Նահանգներ էին գործուղվում Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի պատվիրակությունները, կատարելու բացատրական աշխատանքներ ԱՄՆ Կոնգրեսում, կառավարության անդամներն ուղեւորվում էին Վաշինգտոն, որ բանակցություններ վարեն ամերիկյան վարչակազմի հետ: Գործուղումները շարունակվում էին մինչեւ Ապրիլի 24-ը: Այդ ընթացքում թուրքական համալսարանները, ռազմավարական ...
Գերմանական ԶԼՄ-ները ապրիլի 22-ին անդրադառնում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենիՙ ապրիլ 24-յան պաշտոնական ուղերձում «Հայոց ցեղասպանություն» հավանական որակմանըՙ հիմք ունենալով ամերիկացի իրենց գործընկերներիՙ «Նյու Յորք թայմսի», «Ուոլ սթրիթ ջըրնըլի» մեկ օր առաջ հրապարակած լրատվությունը: Ուրբաթ օրըՙ ապրիլի 24-ին, Բայդենը կկատարի իր խոստումը, եթե վերջին վայրկյաններին իր մտադրությունը չփոխի, փոխանցում են ...
Այս վերտառությամբ գիտաժողով է տեղի ունենալու ապրիլի 26-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Միջոցառման համակազմակերպիչներն են հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը: Գիտաժողովին մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, այդ դեսպանությունների բարձրաստիճան դիվանագետներ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, Հայաստանում ճանաչված հասարակական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ ...
1918 թվականի նոյեմբերի 7-ին, Կուրոգանե Կեսսեյ կեղծանունով հանդես եկող մի ճապոնացի լրագրող «Հայերի մեծ ջարդերը. մեկ տարում մեկ միլիոն զոհ» վերնագրով ծավալուն հոդված է զետեղում «Ասահի» օրաթերթում, որտեղ նշում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածների, Հենրի Մորգենթաուի վկայությունների, ինչպես նաեւ պանթուրքական գաղափարների եւ ջարդերի կապի մասին:
Այս երեւույթի մասին շատ է գրվել: Հատկապես նոր պատմության շրջանում առաջինը ցեղասպանված հայ ժողովրդի մեծ թվով մտավորականներ են անդրադարձել այդ ցավոտ թեմային: Ավելին, դրա մասին պատմել ու գրել են նաեւ շատ ականատեսներ ու հրաշքով փրկվածներ: Այսօր էլ է գրվում ու, վստահ եմ, դեռ շատ է գրվելու: Բայց դասախոսական երկարամյա իմ ...
Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Թուրքիայի կողմից բռնազավթված Մուշ քաղաքի հայկական թաղամասի եւ այնտեղ գտնվող վերջին հայկական տան պատմությանը, որը շինարարության պատճառով կանգնած էր ապամոնատժման վտանգի առաջ: 156-ամյա այդ տանն ապրում է Էրջան Չեթենը , որի շնորհիվ էլ ցայսօր կանգուն է երբեմնի հզոր հայկական թաղամասի վերջին փշրանքը, ...
Օսմանաշունչ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգայնական ջիղը փորձում է հյուսել արտաքին սադրանքների միջոցով, քանզի երկրի ներսում նրա իշխանությունը թուլացել է մահամերձ տնտեսության եւ շարունակ անկում ապրող նրա ժողովրդայնության պատճառով: Սա վտանգավոր խաղ է, քանի որ նա ցանկանում է դուրս գալ իր սահմաններից եւ կրկին փորձում է հաշիվներ մաքրել իր պատմական թշնամիներիՙ ...
Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահանգմամբՙ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով է անցկացվել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ըՙ հղում անելով Hurriyet-ին:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբՙ դադարեցվել եւ արգելվել են Ղուրանի դասընթացներըՙ աշխարհիկ սկզբունքների հակասման հիմնավորմամբ: Որոշումը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու հասարակական լայն շերտերը սրերով են դիմավորելՙ կոշտ քննադատության արժանացնելով օրենքի հեղինակներին: Առավել ծայրահեղ տրամադրություններ են ստեղծվել մուսուլմանական մոլեռանդ շրջանակների մոտ:
Մինչ Թուրքիան ու Ադրբեջանն ամենուր բարբարջում են «Մեծ Թուրանի» մասին, ակտիվ կերպով տարածում են այդ մտացածին պետության քարտեզըՙ «ջնջելով» անգամ պատմական Հայաստանի վերջին պատառիկըՙ Հայաստանի Հանրապետությունը, բոլորովին այլ ոլորտում Ադրբեջանը ներկայացվում է որպես Հայաստան: Իհարկե, այդտեղ արտառոց ոչինչ չկա, որովհետեւ ո՛չ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան հիմնվել են բնիկ հայկական հողերի ...
Կարբիի Վ. Թեքեյանի միջնակարգ դպրոցում մարտի 30-ին կայացած հեղինակային հուշ- ցերեկույթը յուրօրինակ հարգանքի տուրք էրՙ ուղղված Կարբիի հերոս նահատակներին, նրանց ծնողներին եւ հարազատներին:
Ըստ teckbote.de կայքիՙ գերմանաբնակ գրող Արմին Սենգյուլը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում քրիստոնյաների հետապնդումների մասին: Կայքէջը նրան բնութագրում է որպես մի հիմնովին քաղաքականացված անձնավորություն, որի ծննդյան թվականինՙ 1955-ին, Ստամբուլում արմատական իսլամիստները վայրագություններ են իրականացրել նրա ընտանիքի հայ անդամների հանդեպ:
Պատերազմից հետո հանրային վայրեր գնալու ցանկությունը կորավ, ամեն բացվող օր կենդանի լինելու մեղքի զգացում էր առաջացնում: Սակայն «Նվիրվում է կամավորական կանանց, ովքեր հինգ ամիս անձնվիրաբար աշխատեցինՙ օգնելով մեր զինվորներին եւ իրենց հայրենիքից տարհանված արցախցիներին» գրառումը համացանցում կանչեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, որտեղ մարտի 18-28-ին կայացավ Վարդան Պետրոսյանի գեղանկարների ցուցահանդես-ներկայացումը, ի դեպՙ ...
Թանիա Բաքալյան (արեւմտահայերեն գրությամբՙ Պագալեան) Սաֆիեդինըՙ առավել հայտնի Թանբաք անունով, լիբանանյան ժամանակակից նկարիչ է: Ծնվել է Բեյրութում, 1954 թվականին, ուսանել է իսպանական գրականություն Մադրիդում եւ Բարսելոնայում եւ միջազգային հարաբերություններՙ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում: Միառժամանակ ապրել է Փարիզում, որտեղ ուսանել եւ դասավանդել է արվեստի տարբեր ստուդիաներում: Թանբաքը ստեղծում է գեղանկարներ, քանդակներ եւ ...