Տեղեկատվական եւ այլ աղբյուրներ հազիվ էին սկսել հավաստիացնել, թե ամերիկյան նոր վարչակարգը լրջորեն է քննարկում առաջիկա Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պետականորեն, նախագահ Բայդենի իսկ ստորագրությամբ ճանաչելու հարցը, հայկական տարբեր շրջանակներում, ներառյալ Ազգային ժողովում, ոմանք չարամտորեն, ուրիշներ միամտաբար, սկսեցին չարախոսել, նույնիսկ արժեզրկել նման ճանաչման գաղափարն անգամ:
«Ազգ»ում անդրադարձել ենք, որ Գերմանիայում օրակարգային քննարկման է արժանանում անօդաչու թռչող սարքերով բանակը վերազինելու հարցը, որպես օրինակ ներկայացվում է Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահոված գերարդիական այդ մարտուժը: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» քաղաքական մեկնաբան Փեթեր Քարսթենսը ապրիլի 8-ին ծանուցում է, թե անշուշտ իրազեկ են, որ ԳԴՀ ԶՈՒ լավագույն վիճակում չէ, այդուհանդերձ զարմացած ...
«Ազգ»-ը նախորդ համարում, անդրադառնալով Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին, նշել էր, որ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի եւ ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու թուրքական միտումներին ընդառաջելու ենթատեքստ ունեն, ապա ավելացրելՙ «Որքան էլ Թուրքիայի անունը չհիշատակի, այդ ...
Մինչ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները մտավարժանքներ են անում փոխելու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը «ստեղծված նոր իրավիճակում», իսկ հասարակական եւ քաղաքական շրջանակները բուռն կերպով քննարկում են դրա նպատակահարմարությունը, զգալով, ըստ երեւույթին, հայ-թուրքական հարաբերություններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածությունից բխող վտանգը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղ այցելելու իր ...
Հայաստանը իր պատմության բոլոր ժամանակաշրջաններում մշապես եղել է պատերազմների,ռազմական գործողությունների, ազատագրական պայքարների կիզակետում: Մենք միշտ ձգտել ենք խաղաղության, սակայն շատ թանկ գին ենք վճարել դրա համար: Մեր պայքարը եղել է տարբեր ներխուժողների դեմ, բայց որպես գլխավոր թշնամի պետություն մեր ծնված օրից բոլորիս գիտակցության մեջ արմատավորվել է Թուրքիան: Միգուցե թշնամի բառը ...
Արդեն նոր չէ, որ Թուրքիան իբրեւ կարեւոր գործընկեր է ընդունվում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի կողմից: Ավելին, այդ երկիրը երեւի նաեւ իր դիրքն օգտագործելովՙ կարողանում է վարել այնպիսի քաղաքականություն, որ նշված մրցակից կողմերից ամեն մեկն աշխատում է նրան իր կողմը քաշել: Ու հավանաբար դրանով է պայմանավորված նրա գնալով աճող ոտնձգությունների ...
Եւրոպայի մէջ երկար տարիներ ուսանած, մասնագիտացած եւ յաջող աշխատանք ունեցող հայ երիտասարդ մը ամիսներ առաջ որոշեց վերջնականապէս Հայաստան հաստատուիլ: Գիտական մասնագիտութեամբ եւ արուեստասէր այս երիտասարդին համար Հայաստանը իտէալական երկիր էր, ուր սեփական տան նման կարելի է հանգիստ ապրիլ, գործել եւ նախասիրութիւններուն յագուրդ տալ:
«Որտեղի՞ց եմ ուժ գտնում, որ գիշերվա մղձավանջից, որդուս պատկերը երազներիս մեջ անդադար որոնելուց հետո առավոտյան աչքերս բաց եմ անում: Նոր օր եմ սկսում, որպեսզի Էդգարիս նկարները վերադասավորեմ, թարմ ծաղիկներ դնեմ նրա պատկերի առաջ ու շտապեմ գերեզմանՙ նրան տեսնելու»,- ընկերուհուն ասում է 18-ամյա Էդգարի 39-ամյա սեւազգեստ մայրը:
Բուհերի դիմորդներն այս տարի ընդունելության հայտագրման առաջին փուլում կընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար եւ վճարովի համակարգերը միաժամանակ: Կառավարությունն ապրիլի 1-ի նիստում հաստատել է բուհերի ընդունելության կարգում փոփոխություն կատարելու մասին որոշումը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նոր կարգում կատարված հիմնական փոփոխությունները վերաբերում են ընդունելության ...
Ապրիլի 7-ին մայրաքաղաքում նորացումից ու արդիականացումից հետո վերաբացվել են ուռուցքաբանության ազգային կենտրոնի երեք բաժանմունքներ: Անշուշտ, սա նոր հնարավորություն է առավել արդյունավետ բուժելու տվյալ ոլորտի հիվանդությունները, որոնց տարածվածության աճը մեր երկրում շարունակում է անհանգստացնող մնալ:
Նորաբաց «Ազգային մոլը» մի տանիքի տակ է հավաքել բոլոր հայ արտադրողներինՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մի խումբ գործարարների կողմից կյանքի կոչված գաղափարը սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու բացառապես հայկական արտադրանքից, ինչպես նաեւ նպաստում է տնտեսության զարգացմանը: Այստեղ, ինչպես նախաձեռնողներն են ասում, կգտնես ինչ մտքովդ անցնի, շատ փնտրելու կարիք չկա:
Հակառակ օրըստօրէ ահագնացող տագնապի աննախադէպ տարողութեան, անոր հանգուցալուծման հեռանկարը առայսօր ուրուագծուած չէ: Երկրին իշխող դասին քաղաքական անշրջահայացութիւնը երեւոյթ մըն է այսօր, մինչ անոր կողմէ պետական - հանրային ընդհանրական շահի անտեսումը, բարոյական արժէքներու ոտնահարումը եւ այս բոլորին զուգահեռՙ կառավարման ապաշնորհ, փտած ու անարդիւնաւէտ գործունէութիւնը անցած է ամէն չափ ու սահման:
Հայոց պատմությունը հարուստ է ինչպես հերոսական, այնպես էլ բարդ ու խճճված դրվագներով: Ցավոք, քիչ չեն եղել նաեւ անելանելի, փակուղային պահերը: Հայ ժողովուրդն այսօր էլ ապրում է իր պատմության դժվարին ժամանակներից մեկը, բայց ոչ ամենադժվարին: Այսօր լավ-վատ պետություն ունենք, բանակ, մտավորականության զգալի մասն իսկապես կիրթ է ու սթափ մտածող: Իսկ ամենակարեւորը, ...
Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով: Դա ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ հատկապես արտաքին պարտքի ավելացմամբ, դրամի արժեզրկմամբ եւ բարձր գնաճով, բնակչության աղքատացմամբ, տնտեսական զարգացման ծրագրերի բացակայությամբ, ներդրումների արտահոսքով: Սրանք Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների հետեւանքներ են, չխոսելով արդեն նրա կողմից մեզ պարտության տանելու հետեւանքով երկրին եւ ժողովրդին ...
Հայաստանում տարեցտարի արձանագրվող պարենամթերքի գների բարձրացումն առաջին հերթին ազդում է բնակչության կենսապայմանների եւ բարեկեցության վրա: Գնաճի ֆոնի վրա բնակչությանն առավել շատ հուզում է այն հարցը, թե իրականում որքանով է թանկացել իրենց կյանքը:
Երեւանի մայթերից փողոցային առեւտուրը այդպես էլ չի վերանում. Բավական է շրջել Երեւանի փողոցներով եւ կտեսնենք, որ գետնի վրա տարվա տաներկու ամիսներին եւ օրվա տասներկու ժամերին միրգ եւ սննդամթերք է վաճառվում:
«VICE» պարբերականի հետազոտությունը բացահայտել է, որ քչերին հայտնի հեռուստաալիքը եւ խոշոր գումարները Գերմանիայում Ադրբեջանի իմիջի բարձրացմանն ուղղված լոբբիինգի ռազմավարության մաս են կազմում:
Մարդկային լայն զանգվածների աղքատությունըՙ մարդասիրական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մի շարք այլ մոտեցումների տեսանկյունից, մեր իրականության ամենահրատապ խնդիրներից է: Մինչդեռ աղքատության հետ կապված խնդիրները բավական հազվադեպ են լուսաբանվում ժամանակակից ԶԼՄ-ների էջերում եւ, արդյունքում. համաշխարհային հանրությունում հաճախ թյուր տպավորություն է ձեւավորվում, թե խնդիրն այդ այդքան էլ հրատապ չէ: Իրադրության նման ընկալմանը ...
Երեկ, ապրիլի 8-ին, Հայաստանի գրողների միության նախագահության դահլիճում տեղի է ունեցել ժողով-քննարկում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցությամբ Գրողների միության նախագահության եւ այլ անդամների ու մտավորականների: Արա Աբրահամյանը ժողովի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում իր բարեգործական նոր ծրագրերը, ռուսաստանյան վերնախավում պատերազմից հետո Հայաստանում տիրող վիճակի վերաբերյալ ...
Մինչ ՀՀ գործող իշխանությունների վայրկյան առաջ հեռացումը, երբ տնտեսական ձախողումների անվերջանալի շարանն էլ այն իրողության չի վերածում, հանրության որոշակի հատվածը պարտադրված է աջակցության որոշակի նախաձեռնություններ հանդես բերել: Դրանք կարող են եւ սուր քննադատության տեսքով լինել, թե ինչ չի կարելի անել, նաեւ վերլուծություններ կարող են պարունակել, հուշելով այլոց փորձը, եւ կարող ...
2018 թվականին Հայաստանում արեւային էլեկտրակայաններն արտադրել են 5 մլն 100 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ՋԷԿ-երում արտադրելու դեպքում կօգտագործվեր ավելի քան 1500 տոննա վառելիք:
Ավելի քան 22 տարի ապրել եմ մենակ։ Քրիստոսի չարչարանք կրել եմ։ 3 օր դիմացավ Քրիոստոսը։ Ես այսքան ժամանակ դիմանում եմ։ 2-րդ կարգի հաշմանդամ եմՙ 8-րդ տարին։ Ապրել եմ գրեթե թափառականի նման։ Եղել է դեպք, երբ ես սովից իմ արյունն եմ խմել, բայց հրաժարվել եմ պետական կամ մասնավոր որեւէ օգնությունից, եւ ...
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինումՙ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվողՙ 19-րդ դարում կառուցված եւ Թուրքիայում գտնվող մյուս հայկական եկեղեցիների «շարքն ընկած» Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին հայտնում թուրքագիտական մասնագիտացված Ermenihaber.am-ը:
Ժամանակակից Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականության կարեւոր գործոններից մեկը հայկական մշակույթի, այդպիսովՙ հայկական հետքի ոչնչացումն է: Այդպիսի դրսեւորում էր նաեւ մայրաքաղաք Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող բանկերից մեկի նոր մասնաշենքի շինարարության ժամանակ արված վանդալիզմը: Պարզվում էՙ հիմքի փորման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային բազմաթիվ ոսկորներ, որոնք զարհուրանք են պատճառել նույնիսկ բանվորներին ու ...
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ սույն թվականի մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն Անկարայում հյուրընկալել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին: Մամուլի այդ ժամանակվա հաղորդագրությունների համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել էին երկկողմ մշակութային մի շարք ծրագրեր, բայց բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ հանդիպման մեխը եղել ...
2020թ. աշնանը Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմը, որպես այդպիսին, դատապարտել էր նաեւ թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ՙ խաղաղության բազմաթիվ կոչեր անելով: Դրա դրսեւորումներից մեկը եղավ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո այնտեղ թավջութակ նվագող հայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանի կատարման տեսանյութն իր Twitter-յան էջում կիսվելը: ...
Երաժիշտ Նինա Պչաքճյանը, որը սոցիալական հարթակներում հայտնի է որպես Նինա Ուդ, ծնվել է Լիբանանում, հայ հոր (ծագումով Այնթապից) եւ լիբանանցի մոր ընտանիքում: Մեծացել է Շվեդիայում (Ստոկհոլմ-Նյուքվարն): Մասնագիտական ուսումն ստացել է Կահիրեի Արաբական երաժշտական ինստիտուտում, որից հետո շրջագայել է ողջ Եվրոպայով եւ Միջին Արեւելքովՙ ունկնդիրներին գրավելով իր ուդով եւ ուշագրավ ձայնով: ...
Արցախի երկրորդ պատերազմը սկսվելուց հետո «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խումբն սկսեց իր նախագծերն օգտագործել խնդրի մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Խմբի կիթառահար եւ երկրորդ երգիչ Տարոն Մալաքյանը գրեց «Պաշտպանի՛ր երկիրը» սինգլը, որը բարձրաձայնում է պատերազմի եւ մշակութային արժեքների ոչնչացման մասին եւ հասարակությանը հորդորում ձեռք մեկնել Արցախում ...
Բոլորովին վերջերս վերահրատարկվել է նշանավոր հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանիՙ հայ գրականության անկյունաքարային ստեղծագործություններից մեկըՙ «Չսպիացած վերք» վեպը: Վեպի վերահրատարակման գաղափարն ու խմբագրական ծանր աշխատանքը ստանձնել է բանասիրական գիտութունների դոկոր, պրոֆեսոր եւ սփյուռքահայ գրականության լավագուն գիտակներից մեկըՙ Արծրուն Ավագյանը: Տպագրությունն իրականցվել է «Գուրգեն Մելիքյանիՙ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հովանավորությամբ: Ալաջաջյանի այս ...
Տարիներ շարունակ ժամանակակից Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում շարունակաբար տեղադրվում են հայտնի թուրք գործիչների արձաններ:
Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է Լեւոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» թեմատիկ ցուցահանդեսը, որը 16-րդն է արվեստաբան-գծանկարչի ստեղծագործական կյանքում: Նախորդ ցուցադրությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում (Գորիս, Գյումրի, Երեւան) եւ արտերկրում (Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Թուրքիա), դարձյալ կրել են թեմատիկ բնույթ եւ նվիրված ...
Ծագումով հայ, եգիպտա-կանադական արվեստագետ Աննա Պողիկյանը բելգիական Գենթ քաղաքի S.M.A.K. Ժամանակակից արվեստի համայնքային թանգարանում իր անհատական ցուցահանդեսով ներկայացնում է բամբակի առեւտրի պատմությունը:
Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը, որ կազմակերպվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից, համագործակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի, Կանադայի եւ Բելգիայի դեսպանությունների, վերադառնում է: