ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆՆԵՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ Գ. Գ. Տարիներ շարունակ ժամանակակից Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար քաղաքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում շարունակաբար տեղադրվում են հայտնի թուրք գործիչների արձաններ: Այս պահին եկեղեցու բակի կենտրոնական հատվածում տեղադրված են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, հարակից տարածքներումՙ Քյազիմ Կարաբեքիր փաշայի, հայտնի գրող Յաշար Քեմալի եւ հայտնի զվարճախոս Խոջա Նասրեդդինի արձանները: Սիվրիհիսարը հիմնադրել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս 1-ինը, կոչելով այն Հուստինիանուպոլիս, որը Մեծն Կոմիտասի ծննդավար Քյոթահիայից գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա: 14-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր մոտ չորս հազար հայ աչքի ընկնելով հատկապես մշակութային գործունեությամբ: 1881թ. հայկական թաղերի աղետալի հրդեհից 9 տարի առաջ, կառուցվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որի բակում էլ այսօր կանգնեցված են հարյուրավոր թուրքերի արձաններ: 1883թ. այդ վայրում կառուցվում է Ներսիսյան դպրոցն ու քաղաքի նշանավոր բաղնիքը: 1911 թվականին Սիվրիհիսարում հրատարակվել է «Անահիտ» խմորատիպ շաբաթաթերթը, հիմնվել բարեգործական միության մասշնաճյուղ, կազմակերպվել թատերական խումբ: 1914 թվականին Սիվրիհիսարում ապրող մոտ 850 տուն հայերը զբաղվում էին հիմնականում այգեգործությամբ, արհեստներով, վաճառականությամբ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: 1918 թվականին Սիվրիհիսար վերադարձած 200-250 հայ ընտանիքները թուրքական կառավարության նոր հալածանքների հետեւանքով ստիպված հեռացել են, եւ հայկական գաղութը 1920 թվականին վերջնականապես քայքայվել է: Հունաստանում, Բուլղարիայում եւ այլուր ապաստանած սիվրիհիսարցիներից շատերը հետագայում ներգաղթել են Սովետական Հայաստան: |