Հակառակ ամերիկյան որոշ վերլուծաբանների պնդումներին, թե նախագահ Բայդենը կարող է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հասնելու գործում, մեր տարածաշրջանում առկա իրավիճակը նման լավատեսության շատ տեղ չի թողնում: Պատճառները մի քանիսն ենՙ ռազմական հաջողությունից հարբած Ալիեւի դեռ շարունակվող խումհարային վիճակը, Էրդողանի աշխարհակալական հավակնությունների սրումը, Պուտինի անբացատրելի ու, թվում է, անհեռանկար հանդուրժողականությունը, ...
Մարտի 24-ին Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել էր Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդուլլահ ալ-Բուխարիին: Ընդունելությունը, ինչպես նշել էր «Ermeni haber»-ը, տեւել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է միջկրոնական հարաբերություններին եւ գոհունակությամբ է արտահայտվել այլ կրոնների հանդեպ Սաուդյան ...
Հայաստան եւ Արցախ պատմակշիռ ծանր հարուած մը ստացան 44-օրեայ պատերազմի հետեւանքով: Եթէ շրջանային գերհզօր ոյժեր սատարեցին այդ ահաւոր աղէտին, աննշան չէ նաեւ պատասխանատուութիւնը երկրի իշխող վարչախումբին, որուն ռազմական անհեռատեսութիւնը, դիւանագիտական ապիկարութիւնը եւ վարչական անձեռնհասութիւնը ազդակներ դարձան այս մեծ պարտութեան:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Peace of Art» միավորումը շարունակում է մարտ-ապրիլ ամիսների իր տարեկան արշավը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչմանՙ տեղադրելով լուսային ցուցանակներ Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքների բանուկ մայրուղիներում: Ցուցանակների ուղերձն այս անգամ ուղղված է անձամբ նորընտիր նախագահ Ջո Բայդենին: «Պարոն նախագահ, հարգալից վերաբերմունքով, արժանապատվությամբ եւ խիզախությամբ, ճանաչեք ...
«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»ՙ AS MDER-ը, կազմավորվել է 2002 թ. Իգդիրում: Նախիջեւանի հետ սահմանակից լինելու, ինչպես նաեւ անձամբ Իլհամ Ալիեւի կողմից հովանավորվելու ու ֆինանսավորվելու հանգամանքը Իգդիրը դարձրել է միության կենտրոն: Միությանը գլխավորում է թուրք ազգայնամոլ Գյոքսել Գյուլբեյը : Օրերս, ինչպես մարտի 29-ին նշել է «haberler.com»-ը, ...
Օրերս Հայաստանում սկսել է հաճախակի արծարծվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները, որոնց անդրադարձել են ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը , ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը , պաշտոնատար այլ անձիք: Այվազյանի եւ Գրիգորյանի անդրադարձը Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի հայկական սահմանը բացելու պատրաստակամությամբ բարելավելու թուրքական միտումներին ...
Մինչ Հայաստանը ղեկավարող խմբիշխանության որոշ անդամներ հեռուստատեսությամբ եւ այլ վիդեոհարթակներով բարբաջում են, թե իբր Արցախի այս կամ այն շրջանն Ադրբեջանին է պատկանում, պատերազմն ավարտվել է եւ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն «սրտացավություն» է տածում հայերիս հանդեպ, մեզ երեք կողմից շրջապատած թյուրք թշնամիները նոր որոգայթներ են լարում: Այն, որ Ադրբեջանը միայն Թուրքիայից ներկրվող ...
Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան խորհրդային ծավալապաշտության դեմ պատնեշ էր համարվում, սակայն այդ հակամարտության ավարտին Մոսկվան եւ Անկարան մրցակիցներ դարձան աշխարհի շատ տարածաշրջաններում եւ որպես մրցակցային խնդիրների հանգուցալուծում հանգեցին փոխզիջումային լուծումների, որոնք ազդում էին տվյալ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների կենսական շահերի վրա:
Հայաստանաբնակն ու աշխարհով մեկ սփռված հայությունը դժվարին ժամանակ է ապրում. այն կարծես կանգ է առել: Բնականաբար, այս վիճակը երկար շարունակվել չի կարող եւ անխուսափելիորեն հնչում է ինչ անել հարցը: Այն շատ հաճախ ավարտվում է սթափվել է պետք կոչով, որն էլ եզրափակվում է վաղը կարող է ուշ լինել ահազանգով:
Արդեն տեւական ժամանակ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ուղղակի ոչ ոք չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում: Սկսենք նրանից, որ ընդդիմության ընդդիմությունն ավելի ուժեղ դուրս եկավ: Աղմուկ-աղաղակներին, խրոխտ կեցվածքով երթերին ու կրակոտ ճառերին հաջորդեցին անորոշ դադարն ու Բաղրամյանի բոլոր առումներով լիցքաթափումը: Միակ որոշն այս անորոշության մեջ արտահերթ ընտրությունների ...
Հին հայկական առածն ասում է` Տերտերին տանը «Տեր, օրհնյա» ասող չկա: Դարերի ընթացքում ճշմարտացիությունն ապացուցած այս առածն արդիական է նաեւ գրականության ոլորտում. ընկել ենք ուրիշի ստեղծածի հետեւից` մերը թողնելով:
«Իմքայլականների» ցինիզմն այն աստիճանի է հասել, որ նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը համարձակություն ունեցավ հայտարարելու, թե զոհված եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին: Ֆեյքաֆաբրիկան ամիսներ շարունակ անարգանքի սյունին էր գամում այն ծնողներին, որոնք մասնակցում էին ընդդիմության միտինգներին եւ պահանջում պատասխանտվության ենթարկել իրենց զավակների սպանության ...
Կիոտոյում (Ճապոնիա) գործող «Նիչիբունկեն» ճապոնագիտական միջազգային հետազոտական կենտրոնի «Սեկայ նո նիհոն կենկյու» («Ճապոնագիտությունն աշխարհում») տարեգրքի անցած տարեվերջին հրատարակված հատորում (տպագիր եւ առցանց) տեղ է գտել նաեւ երեւանցի ճապոնագետ Աստղիկ Հովհաննիսյանի «Ճապոնագիտությունը Հայաստանում» ճապոներեն հոդվածը (էջ 3747): Հեղինակը նշում է, որ թեեւ Հայաստանում ճապոնագիտությունը երկար պատմություն չունի ...
Արցախյան վերջին պատերազմը, մանավանդ, պատերազմի անակնկալ եւ անսպասելի վախճանը, ասես շանթահարեց համայն հայությանը: Կորստյան մեծ ցավն ու դառնությունը բոլորինս էր, աշխարհի որ ծագում էլ լիներ, որտեղ հայի սիրտ է բաբախում: Այսօր, կատարվածից ամիսներ անց էլ, սփյուռքում ապրող մեր հազարավոր հայրենակիցների հոգիները պաշարված են տագնապի եւ անհանգստության մշուշով: Հեռուներում նրանք ապրում ...
Մարտի 31-ին կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանի-նվիրյալ զավակ, Արցախի հերոս, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը ` բոլորիս աներկբա հարգանքն ու սերը վայելող լեգենդար Կոմանդոսը:
Կյանքից անժամանակ հեռացել է Լիբանանում Արցախի ներկայացուցիչ, «Հայ սեւ գոտիներ» միության եւ Արցախի Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, արեւելյան մարտարվեստի վարպետ Կարո Քեբաբջյանը, որ հայտնի էր Մաստեր Կարո մականունով:
Սիրելի ընկերսՙ Յարութ, թէեւ Նագուլ անունդ ինծի աւելի հարազատ է: Վաղուց չենք հանդիպած, կարօտցած եմ քեզի հետ զրուցելը, նոյնիսկ վիճիլը տարբեր հարցերու շուրջ: Կարօտցած եմ քու չարաճիճի ժպիտդ, հումորի զգացողութիւնդ, բայց մանաւանդ լրջախոհութիւնդ եւ հարցերը լայն շրջագիծի մէջ դիտելու ու բացատրելու կարողութիւնդ: Ափսոս որ հազարաւոր մղոններն ու ովկիանոսը պատնեշ են ...
2012-ի օգոստոսի 5-ին, կեսօրից հետո, Խաղաղօվկիանոսյան ամառային ժամանակով 13.30-ին «Քյուրիոզիթի» մարսագնացը անկարգելով իջավ եւ ուղղահայաց վայրէջք կատարեց Մարսի մակերեւույթին: «Քյուրիոզիթին» ՆԱՍԱ-ի Մարսի Հետազոտության նախագծի մաս է կազմում, որը մեր տանը այդքան մոտ գտնվող Կարմիր մոլորակի երկարաժամկետ ռոբոտային հետազոտություն է: Այն նախագծված էր Մարսի բնակելիությունը գնահատելու, եւ տեսնելու համարՙ այդ մոլորակը ...
Ի նշանավորումն Արտավազդ Փելեշյանի «Բնություն» նոր ֆիլմի ցուցադրության բացառիկ իրադարձության, 27 տարվա մեջ առաջին անգամ «Կարտիե» հիմնադրամն իր կայքէջում տեղադրած բոլորին հասանելի «Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» նախագծով հանրության ուշադրությունը գրավեց մի կինոբեմադրիչի վրա, որի ստեղծագործությունը շարունակվում է մնալ շատ քիչ ճանաչված լայն հասարակության համար: Հսկայական ուսումնասիրության ...
Ամերիկյան գրող, խմբագիր Էլիս Քելեփրայզը ծնվել է 1941 թվականին, Բեռլինում, գերմանացի հոր եւ հայ մոր ընտանիքում: Մայրական պապըՙ Արտաշես Աբեղյանը (1878-1955), 20-րդ դարի առաջին կեսի ականավոր մտավորականներից էր, Մանուկ Աբեղյանի եղբորորդին: Նա դոկտորի կոչում է ստացել Գերմանիայում, այնուհետեւ դասավանդել է Բեռլինի եւ Մյունխենի համալսարաններում: Ի թիվս այլ աշխատություններիՙ հրատարակել է ...
Ֆրանսիական «Պարանտեզ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Վահե Պերպերյանի «Յանուն հօր եւ որդւոյ» վեպը ֆրանսերենՙ Հուրի Վարժապետյանի թարգմանությամբ: Այն արդեն գտանելի է Ֆրանսիայի գրախանութներում եւ առցանց: Սա Պերպերյանի երկրորդ վեպն է, հրատարակված Լոս Անջելեսում, 1999-ին (առաջինն էր «Նամակներ Զաաթարէն»-ը): Մինչ այդ ...
Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանցիները իրենց հատուկ ձեռագրով սկսեցին պղծել եւ վանդալիզմի ենթարկել իրենց օկուպացրած տարածքներում մնացած հայկական պատմամշակութային կոթողները` սկզբում հուշարձաններն ու խաչքարերը, այնուհետեւ արդեն հայկական եկեղեցիները, դրանցից շատերը` մասամբ, որոշներն էլ հիմնովին: Վանդալիզմի ենթարկված եկեղեցիների շարքին են պատկանում Շուշիի Կանաչ Ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եւ Մատաղիսի Սուրբ Եղիշե ...
Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում ապրիլի 8-ին, ժամը 19:00-ին կկայանա արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում լուսանկարչի կողմից արված լուսանկարները:
Գերմանիայում հրատարակվող «Շնելլեր. Մերձավոր Արեւելքի քրիստոնեական կյանքի մասին» հանդեսը (լույս է տեսնում գերմաներեն եւ անգլերեն) իր վերջին համարում 24 էջ է նվիրել Հայաստանին: Նախկինում ամսագրի կողմից ոչ մի թեմա այսքան մեծ ուշադրության չի արժանացել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանն անգամ չի էլ պատկանում Մերձավոր Արեւելքին: ...