Ազգային-պետական գիտակցության տեսակետից Ն. Փաշինյանի ու նրա խմբակի մեր ժողովրդին ու պետությանը հասցրած ամենածանր վնասներից մեկն էլ հասարակության հավատազրկումն է, ապահով ու բարօր կյանք ունենալու նկատմամբ հավատի կորուստը: Այսուհետեւ ով էլ որ հայտնվի քաղաքական ասպարեզում, խոստումնալից ի՛նչ ծրագիր ու պատրաստվածություն էլ որ ունենա, դատապարտված է անվստահելի համարվելու: 2018 թ.ին փողոց ...
Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» անդրադարձել է շվեյցարացի պատմաբան Հանս Լուկա Քիիզերի ՙ 2020 թ. Ցյուրիխում «Քրոնոս» հրատարակչությանՙ անգլերենից գերմաներեն լույս տեսած 440 էջանոց գրքին, որ կրում է հետեւյալ վերնագիրըՙ «Թալեաթ փաշա. Ժամանակակից Թուրքիայի հիմնադրի եւ Հայոց ցեղասպանության ճարտարապետի քաղաքական կենսագրությունը»: Թալեաթի քաղաքական կենսագրությունը շարադրելով, հեղինակը ցույց է ...
Մենք կարծում էինք, թե ամենաահավոր բանը, որ կատարվել է եւ կարող էր կատարվել Հայաստանումՙ պատերազմն է, ու դա արդեն կատարվել էՙ մի ողջ սերնդի անէության մատնելով: Սակայն սխալվում էինք, մի վատ բան էլ հիմա է կատարվում, քանի որ փոխանակ ուժերի ճիշտ կենտրոնացումով պաշտպանական նոր ճակատ ու ծրագիր ստեղծեին մոտեցող բոլոր ...
Ազգային ժողովում ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնող Արման Թաթոյանի ելույթում իր ողջ հմայքով երեւաց անարդյունավետ պետության պատկերը բոլոր ոլորտներումՙ սկսած սոցիալական համակարգից, քովիդի հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերից, ազատազրկվածների իրավունքներից, մինչեւ ազգային անվտանգության ու արժանապատվության հետ կապված խնդիրներ հետպատերազմյան եւ պատաերազմական շրջանում:
Երկօրյա այցով Հայաստանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը , որը Երեւանից մեկնելու է Բաքու: Լավրովը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում խոսել է դժվար պահին Հայաստանին մեկնված ռուսական օգնության ձեռքիցՙ համավարակի եւ Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետեւանքով ստեղծված խնդիրները լուծելիս, ...
Պատերազմից հետո կյանք կա՞. կա՛: ԱԺ-ում իշխանության ներկայացուցիչները հումոր են անում, քահ-քահ ծիծաղումՙ Փաշինյանի առանձնակի մասնակցությամբ, հետո նույն Փաշինյանը կառավարության նիստերին կարող է հումորներ անել: Չէ, չենք ասումՙ հումոր, կատակ չի կարելի անել, չենք ասումՙ ժպտալ-ծիծաղելը, բարձր տրամադրություն ունենալն արգելվում է, մանավանդ որ իշխանական օղակներից ներքին հրահանգ է իջեցվել, որ ...
Թէեւ «Քրիստոս կրկին կը խաչուի» վէպը կը պատկանի նշանաւոր յոյն հեղինակ Նիքոս Քազանծաքիսին, սակայն մեր ըսելիքը անոր մասին չէ. Քրիստոս ամէն տարի կրկին կը խաչուի, մէյ մը Արեւմտեաններու կողմէ, մէյ մըն ալ Արեւելեան ուղղափառներու կողմէ: Երկու ծնունդ, երկու խաչելութիւն:
Մայիսի 3-ին ԵՊՀ-ի «Գեւորգ Արշակյան» ընթերցասրահում Էրիկ Գեւորգյանի անվան 200 հազար դրամ արժողությամբ «Հարգանքի եւ երախտիքի կրթամրցանակը» հանձնվեց Ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանին:
Երբ փակվում են հույսի դռները, անելանելությունից ծնվում են գերբնականին հաղորդակից դառնալու մտքերը: Արդեն վեց ամիս է, որ սեւազգեստ մայրերը փորձում են պարզել իրենց անհետ կորած որդիների, ամուսինների, եղբայրների գտնվելու վայրըՙ երկրում վերջերս ամենապահանջված «մասնագետների»ՙ գուշակների մոտ: Պետության առջեւ երկրին ու հայրենիքին կյանք տված զինվորների, կամավորների մայրերը հերթի մեջ կանգնած աղոթում ...
Մայիսի 9-ին նշվում է ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում նախկին Խորհրդային Միության տարած պատմական հաղթանակի 76-ամյակը: Չնայած կորոնավիրուսի համավարակին, անպայման հնարավորություններ կգտնվեն այդ պատերազմում զոհված հայրենակիցների հուշարձաններին ու գերեզմաններին ծաղիկներ դնելու, ծերունազարդ վետերաններին այցելելու եւ մեծարելու: Եվ քանի որ մենք ապրում ենք գերքաղաքականացված միջազգային հարաբերությունների աշխարհում, արժե այսօր որոշ շեշտադրումներ անել ...
Վերոնշյալ հոդվածի հեղինակը «USC Shoah Foundation»-ի (Հարավ-Կալիֆոռնիա համալսարանի Շոա հիմնադրամ) գործադիր տնօրեն Սթիվն դ. Սմիթն է, որի «Հիշողության սերունդը» (The Memory Generation) ուսումնասիրության առաջին մասը փոդքասթով հեռարձակվել է 2021-ի ապրիլի 15-ին: Դրան կարելի է ծանոթանալ այցելելով «https://www.memorygenerationpodcast.com/episodes» կայքը: Հոդվածը, որը թարգմանված է «Միրոր Սփեքթեյթրից», լույս է տեսել հրեական պարբերականում (Jewish ...
Կիլիկեան թագաւորութեան անկումէն ի վեր Հայաստան եւ հայ ժողովուրդը միշտ գտնուած են գոյութենական վտանգի առջեւ եւ միշտ իրենց հայեացքը ուղղած են փրկարար ոյժերու. առաջինը` Եւրոպայի եւ ապա` Ռուսական կայսրութեան: Իսրայէլ Օրին կենդանի օրինակն է պաշտպաններու եւ փրկիչներու այդ փնտռտուքին, նախ դիմելով եւրոպական իշխանութեանց եւ ապա իր յոյսը թաղելով Ռուսաստանի հսկայ ...
Ապրիլի 29-ի գիշերը, ինչպես հաջորդել են մեր համացանցային կայքերում, Դետրոյթում (ԱՄՆ), երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է տիկին Նորա Ազատյան-Իփեքյանը, կողակիցը հայտնի մտավորական եւ ազգային գործիչ Երվանդ Ազատյանի եւ մայրըՙ դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի: Նկարիչ, ասմունքող, բազմարդյուն ուսուցիչ` տիկին Նորան ծնվել էր Եգիպտոսում, Ալեքսանդրիա քաղաքում, Իփեքյան ազնվական ընտանիքում, մեծացել ու ...
Հայ եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմը վերջերս անգլերեն հրատարակությամբ լույս է ընծայել հայոց եկեղեցական պատմության կարեւորագույն գրքերից մեկը, որը ծանոթ է «Ճաշոց գիրք» անվանումով: «Ճաշոցը» ճաշի ժամերին մինչեւ երեկոյան ժամերգությունը, եկեղեցում ընթերցվելիք նյութերի արարողական ժողովածու է, Հին ու Նոր կտարակարաններից քաղված տեքստերով, համապատասխան սաղմոսներով եւ շարականներով: Հայկական այս ընթերցարան-տարեգիրքը եզակի է ...
Նախորդ համարում ներկայցարել էինք ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի 1994-ին Վաշինգտոնում Կառնեգի հիմնադրամ-ինստիտուտի գիտաշխատող Պոլ Գոբլի հետ ունեցած զրույցի սղագրությունը, որը վերաբերում էր Արցախյան հարցի լուծման շրջանակներում ամերիկացի կոնֆլիկտոլոգի առաջարկած Լաչինի միջանցքի դիմաց Մեղրիում Ադրբեջանին միջանցք տրամադրելու խնդրին: Զրույցը արտատպել էինք հեղինակի վերջինՙ «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի ...
Մի պահ թվաց, թե ապրիլի 24-ին իսկապես առաջընթաց տեղի ունեցավ: Բայդենի բերանով ԱՄՆ-ն իր մոտեցումը ցույց տվեց ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաեւ պատասխան հղեց էրդողանին, Պուտինին եւ մինչեւ իսկ Սի Ծինփինին: Այսինքնՙ ուզեց ցույց տալ, որ կրկին նոր Ամերիկա է ասպարեզ գալիս, Վիլսոնյան քայլեր կատարող Ամերիկա: Ստացվում է, որ ...
Սեւ հագուստների զգեստապահարան ու եռագույնով ծածկված փոքրիկ սեղան: Մեզ գույներ են պետք, գույներՙ բացի սեւից: Սեւը հիմա կիսում է մեր օրը, իսկ տողատակում չամփոփվող ցավըՙ մերձեցնում մեր ապագան:
Գերտերությունների պատկառելի դիմամասի ետեւում աշխատում են գաղտնի ծառայությունները, որոնց առանձնապես չեն մտահոգում ո՛չ արտաքին վայելչությունը, ո՛չ պատշաճությունը:
Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 215 լսարանն այսուհետ կրում է Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերից Ալեն Մարգարյանի անունը:
1930-1938 թվականներին շահագործման հանձնվեցին Գորիսի, Մեղրու, Իջեւանի, Թալինի, Սիսիանի եւ մի քանի այլ շրջանների էլեկտրակայաններ: Արդյունքում էլեկտրական էներգիա ստացան այդ շրջանների գյուղերն ու կոլտնտեսությունները: 1940թ. էլեկտրական էներգիա ստացան 158 կոլտնտեսություններ: Միայն Սիսիանի շրջանի Շաքիի ՀԷԿ-ի շահագործման արդյունքում էլեկտրականություն ստացան 30 կոլտնտեսություններ:
Օրերս Ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնը, բարձր գնահատելով իրանահայ գործիչ Հովիկ Մինասյանի բեղուն գործունեությունը, օգտվելով նրա` «Արաք քաղաքի եւ Քյազազ գավառի հայ ազգաբնակչությունը» արժեքավոր գրքից, Սարգիս Նաջարյանի հեղինակությամբ ներկայացրել է Իրանի Քյազազ գավառի հայ բնակչության մասին հաղորդաշար:
Իմ կրտսեր եղբայր, դու գիտե՞ս, թե մեր նամակագրությունը քանի էջ է կազմում: Թերթում եմ, վերընթերցում եւ պարզվում է, որ ես քեզ ավելի շատ եմ գրել, քան դուՙ ինձ: Նստած խորհում էի, թե ինչո՞ւ է այդպես ու վստահաբար գտա. Ես քեզ ավելի եմ սիրել ու գնահատել, բայց մեկ այլ գաղափար եւս ...
Հայտնի է իրողություն է, որ չնայած «փոքր ածու» լինելունՙ հայերս ամենուրեք ենք: Անգամ ամենաանհավանական վայրերում, երկրագնդի ամենից քիչ բնակեցված շրջաններում էլ կիմանանք ինչ-որ ժամանակ որեւիցե հայի հեռավոր ներկայության մասին... Վահրամ Մավյանն իր նմանատիպ հանդիպումներն արձանագրեց իր երկու գրքումՙ «Ամեն տեղ հայ կա» եւ «Հայու բեկորներ» խոսուն վերնագրերով...