RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021



Տեղադրվել է` 2021-05-07 00:00:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1320, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԻՆԵԼ, ԹԵ՞ ԶԻՆԱԹԱՓԵԼ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ

Սահմանին ապրողներին զենք տալու նախագիծ կա խորհրդարանում, կա նաեւ մարզպետի հրամանըՙ բնակիչներից հավաքել զենքերը:

«Մի գյուղում երեսունհինգ կռվող էսօր զենք չունեն նույնիսկ որսորդական, սրա նպատակը մենք ընդհանրապես չենք հասկանում...»,- նշում է Տավուշի կամավորներից մեկը:

Տավուշի մարզպետի խոսքով զենք պետք է լինի միայն բանակում ծառայողների մոտ, ասելով, որ գյուղացիները ոչ տեղին են կրակում:

«Ժողովրդին գցում են պանիկայի մեջ էն մարդիկ, որոնք խմիչքին մոտիկ են: Կան մարդիկ, ովքեր ուզում են իրավիճակը միշտ լարված լինի, իսկ դա անթույլատրելի ա»:

Բայց այս որոշմամբ միայն խմիչքի հետ սեր ունեցողները չեն որ անզեն են մնացել. ոստիկանությունը վերցրել է անգամ Տավուշի մարզի Արավուս գյուղի երեսունհինգ կամավորի ունեցած ընդամենը հինգ զենքը:

Գյուղում տներ կան, որ թշնամու դիրքից 100-200 մետր են հեռու:

«Մեր գյուղերը այնպիսի դիրքում են գտնվում, որ յուրաքանչյուր պահի կարող է դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացվել»,- նշում են Տավուշի կամավորներից:

Կամավորների խումբը, երբ դեռ զենք ունեին, Արավուսի հովվին փրկել են ադրբեջանցիների ճիրաններից:

Ֆելիքս Ավագյանին ադրբեջանցիները քաշքշելով փորձել էին առեւանգել, հետո տեսել էին հայ զինծառայողներին, բավարարվել նրան հարվածելով ու հետ քաշվել: Հովիվը եղել է հայկական սահմանում թշնամու դիրքից 50 մետր հեռու...

Գյուղապետը կանգնում է սահմանին եւ հսկում, որ գյուղացին անասուն պահի, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գյուղացին հոտն առած տուն կդառնա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 07-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ