ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» անդրադարձել է շվեյցարացի պատմաբան Հանս Լուկա Քիիզերի ՙ 2020 թ. Ցյուրիխում «Քրոնոս» հրատարակչությանՙ անգլերենից գերմաներեն լույս տեսած 440 էջանոց գրքին, որ կրում է հետեւյալ վերնագիրըՙ «Թալեաթ փաշա. Ժամանակակից Թուրքիայի հիմնադրի եւ Հայոց ցեղասպանության ճարտարապետի քաղաքական կենսագրությունը»: Թալեաթի քաղաքական կենսագրությունը շարադրելով, հեղինակը ցույց է տվել Աբդուլ Համիդից Թալեաթ, Աթաթուրքից Էրդողան շարունակակականությունըՙ քրիստոնյաների դեմ թշնամական իսլամականություն, պանթուրքիզմ, ծայրահեղ ազգայնականություն եւ ավտորիտարիզմ, գրում է թերթը: «Թալեաթն ու նրա արարքները անցյալին չեն պատկանում, ներկայի մաս են», նշում է հեղինակըՙ վկայակոչելով 2020-ի դեկտեմբերին Ադրբեջանում շքերթի ժամանակ Էրդողանիՙ Թալեաթին ոգեկոչելը: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ |