RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2021-04-30 > #017, 2021-05-07 > #018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-05-13 23:03:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 485, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ ՀԻՆԴԻ ԼԵԶՎՈՎ

Ըստ Հնդկաստանում «Հայ մշակույթի կենտրոն» ՀԿ-ի հաղորդագրության

Ապրիլին Հնդկաստանում երկրի առաջնակարգ հրատարակչություններից մեկըՙ «Ռաջքամալ պրակաշան սամուհը» (տնօրեններՙ Աշոկ եւ Ալինդ Մահեշվրիներ), լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության ոճիրը» գիրքը հինդի լեզվով: Այն երեւանցի երիտասարդ հնդկագետ Մանե Մկրտչյանի եւ հնդիկ բանաստեղծուհի Սուման Կեշարի յոթնամյա աշխատանքի արդյունքն է:

Սա ցեղասպանության մասին հնդկերեն առաջին գիրքն է, մի ընտրանի` որն ընդգրկում է տարբեր ժանրի գործերՙ պատմվածք, բանաստեղծություն, հոդվածներ, հուշեր եւ այլն: Հատորում տեղ են գտել Մեծ եղեռնի զոհ գրողներիՙ Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի, Վարուժանի գործերից, ինչպես նաեւ Թումանյանի, Չարենցի, Շիրազի, Պարույր Սեւակի եւ այլոցՙ Եղեռնի թեմայով գրված բանաստեղծություններից: Գրքի շապիկին Գրիգոր Խանջյանի «Խելագարված Կոմիտասը» նկարի վերատպությունն է: Հատորում տեղ են գտել զրույց գրականագետ Կարո Վարդանյանի հետ (Հայաստան), ինչպես նաեւ Մեծ եղեռնը դատապարտող համաշխարհային ճանաչում ունեցող ցեղասպանագետներիՙ Վահագն Տատրյանի, Ալեքսանդր Հինթոնի, Սայիդ Չեթինօղլուի եւ Փոլ Լեւինի հոդվածները:

Ի սկզբանե գիրքը նախատեսված է եղել Մեծ եղեռնը հնդիկ հասարակությանը ծանոթացնելու համար, սակայն նյութն ընդարձակվել է, եւ արդյունքում ստացվել է կոթողային մի ժողովածու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ